StrangeLittleGirl-ի խոսքերից
Ռամշ, բայց խոշոր հաշվով ժյուրիի ու ժողովրդի քվեարկությունն էդքան էլ չի տարբերվում: Ասենք, նենց չի էլի, որ Շվեդիային ժողովուրդը հեչ ձայն չէր տվել, ինչ արել, ժյուրին ա արել: Նկատի ունեմ՝ հավաքական արդյունքը: Թե չէ եթե պետություն առ պետություն նայես, թե՛ ժողովուրդը, թե՛ ժյուրին ինչ-որ տեսակի կողմնապահություն անում ա: Ու հատկապես երբ Հայաստանի նման կոռումպացված երկրներ են մասնակցում, արևմտաեվրոպական երկրներում քվեարկությունը կանտրոլ անելը դժավարանում ա: Հիշենք, թե ոնց էին Սիրուշոյի վախտով հեռախոսներ բաժանում: Ինչ խոսք, դրա դեմը կարելի ա առնել, ոնց որ, օրինակ, Դանիան ա անում. մի ձայնից ավել իրավունք չունես տալու:
Անկեղծ ասած, ժյուրի մտնելուց առաջ էլ, հետո էլ միշտ էլ հաղթող երգն ինձ համար տրամաբանական ա էղել: Բայց ժյուրի մտնելուց հետո Բալկանների մաֆիան ա լրիվ սկել, Հայաստանն էլ տասնյակներում չի ֆռֆռում, ու գոնե առաջին տասնյակը կամ հնգյակը ավելի տրամաբանական տեսք են ստանում:
Ամեն երկրում ժյուրին մի չափանիշով ա առաջնորդվում, էդ պարզ ա: Ու ամեն երկրում էլ ակնհայտ կողմնապահություն կա: Բայց ամեն դեպքում. սա առաջին տարին ա, որ ժյուրիի ու ժողովրդի քվեարկության արդյունքներում հաղթում են տարբեր երգեր: Սենց բան դեռ չէր եղել, դրա համար ա շուխուռը մեծ:
Չգիտեմ, ինձ ահավոր չի դզում, որ էս մրցույթը մեզ նման երկրները կռվի դաշտ են սարքել:
Էջանիշներ