ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՖԻԼՄԵՐ
«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 13-րդ փառատոնին, որը Երևանում կանցկացվի 2015թ. հունիսի 3-10-ը, մասնակցության հայտ է ներկայացրել 783 ֆիլմեր:
Ընտրական շրջանի արդյունքներով, փառատոնի ընթացքում կցուցադրվեն մեկ րոպանոց և կարճամետրաժ 140 ֆիլմ, որից 71-ը՝ մրցույթում, 69-ը՝ հատուկ ծրագրերով:
Այս տարի փառատոնին մասնակցում են 31 երկիր , այդ թվում՝ Հայաստան, ԱՄՆ, Բահրեյն, Բելգիա, Բուլղարիա, Բրազիլիա, Գերմանիա, Դանիա, Թայվան, Թունիս, Թուրքիա, Իրան, Իսպանիա, Իսլանդիա, Իտալիա, Լեհաստան, Կանադա, Հայիթի, Հարավային Կորեա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն, Մեքսիկա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սենեգալ, Սիրիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա:
Այս տարի ևս մրցանակներ կշնորհվեն «Մեկ կադր, մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի» անվանակարգերում:
«Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգում ներկայացվել է 33 ֆիլմ, 17-ը կներկայացնեն Հայաստանը:
«Կարճ ֆիլմեր» անվանակարգում մասնկցում է 25 ֆիլմ, 9-ը՝ Հայաստանից:
«Կինո առանց սահմանի» անվանակարգում ներկայացվել է 13 ֆիլմ, որից 3-ը կներկայացնեն Հայաստանը:
ԺՅՈՒՐԻ
«Մեկ կադր, մեկ րոպե» մրցույթի գլխավոր ժյուրիի նախագահն է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ժյուրիի կազմում են նաև խմբագիր, լրագրող Ռուզաննա Բագրատունյանը, ռեժիսոր, կինոարտադրող Արզուման Հարությունյանը և կինոռեժիսոր, Դիանա Կարդումյանը:
«Կարճ ֆիլմեր» մրցույթի ժյուրին գլխավորում է կինոգետ Սիրանուշ Գալստյանը, անդամներն են՝ կինոռեժիսոր, կինոարտադրող Վահե Գևորգյանցը, արձակագիր, դրամատուրգ, դերասան Հովհաննես Թեքգյոզյանն ու կինոռեժիսոր Լուսինե Սարգսյանը:
«Կինո առանց սահմանի» անվանակարգում շնորհվում է փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէի մրցանակը՝ արձանիկ և դիպլոմ:
ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ
Հաղթող ֆիլմերը կստանան շնորհակալագրեր և արձանիկ: Դրամական մրցանակներ կստանան լավագույն հայակական մեկ րոպե և լավագույն հայակական կարճամետրաժ ֆիլմերը՝ համապատասխանաբար 100 հազ. և 200 հազ. դրամ:
Այս երկու անվանակարգերում դրամական մրցանակաների ֆոնդի ստեղծաման գործընթացը մեկնարկել է 2014թ.: Այս տարի ֆոնդը ձևավորվել է «ՌԲԵՆ» հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, «Մեկ կադր» կինոփառատոնի հիմնադիր ակտիվի նվիրատվությունների միջոցով:
«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինոֆորում է: Հիմնադրվել է 2003-ին: Փառատոնի հիմնադիրը և նախագահը Գագիկ Ղազարէն է: Փառատոնի ծրագրերի տնօրենն է Վահրամ Ակիմյանը: Խորհրդանիշը Հայաստանի Գեղամա լեռներում գտնված 5000-ամյա ժայռապատկերից վերակերտված բրոնզաձույլ արձանիկն է:
Փառատոնի թարմացումներին և ծրագրին հետևեք ֆեյսբուքյան էջում > ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հոդվածի աղբյուրը ՍԻՎԻԼՆԵԹ
Էջանիշներ