User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Գրում ենք պիե՜ս

  1. #1
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,470
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրում ենք պիե՜ս

    Հա, պիտի փորձենք պիես գրել
    Նոր ու հետաքրքիր գաղափար՝ Գալաթեայի առաջարկով:
    Ովքեր փորձել չեն ուզում, խնդրում եմ ակտիվորեն մասնակցել քննարկումներին:

    Նախագծին մասնակցելու համար այժմ կա չորս գրանցված և երկու «կամուկացի» մեջ գտնվող մասնակից. էնպես որ, ակնկալում եմ վերջում առնվազն չորս գործ ունենալ:
    Մասնակցել կարելի է նաև առանց ինձ նախապես դրա մասին հայտնելու: Ընդամենն անհրաժեշտ է մինչև վերջնաժամկետն ավարտել և ուղարկել գործը:

    Քանի որ պիես գրելը հեշտ գործ չի, կարծում եմ, մի շաբաթ ժամանակը քիչ է նման առաջադրանքի համար:
    Դրա համար գործերն ուղարկելու վերջնաժամկետը կլինի մարտի տասնյոթը՝ մինչև Երևանի ժամանակով 20:00: Ձեր սրբագրած և վերնագրած գործերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով՝ iparika(at)gmail(dot)com: Տեխնիկական խնդիրներից ազատվելու համար խնդրում եմ ձեր ստեղծագործությունն ուղարկել՝ ոչ թե որպես կցորդ, այլ որպես նամակի տեքստ: Նամակ ուղարկելիս հայտնեք նաև ձեր ակումբային մականունը՝ հեղինակի անձի հետ կապված թյուրիմացություններից խուսափելու համար:

    Յուրաքանչյուրն ազատ է ստեղծագործել ցանկացած թեմայով. սահմանափակումներ չկան:
    Ծավալի հարցն էլ է մնում ամեն մեկի ցանկությանն ու կարողությանը: Յուրաքանչյուր հեղինակ ազատ է որոշելու՝ քանի գործող անձ և քանի արար կունենա իր պիեսը:
    Միակ և գլխավոր պայմանն էն է, որ ստեղծագործությունն իր կառուցվածքով հենց պիես լինի: Դրա համար խնդրում եմ գրելուց առաջ լավ ծանոթանալ ստեղծագործության էս տեսակին:
    Կարծում եմ, բոլորիս օգտակար կլինի, եթե էստեղ նյութեր դրվեն պիեսների մասին. ինչպիսի կառուցվածք ունեն, ինչպիսի առանձնահատկություններ և այլն: Կամ հենց հատվածներ բերվեն պիեսներից: Ակտիվ եղեք: Թեման բաց է համապատասխան նյութերի և քննարկումների համար:

    Բոլորին մաղթում եմ ստեղծագործական հաճելի օրեր

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.03.2015), Enna Adoly (03.03.2015), Sambitbaba (03.03.2015), Smokie (17.03.2015), Tiger29 (03.03.2015), Արէա (03.03.2015), Գալաթեա (03.03.2015), Հայկօ (04.03.2015), Նաիրուհի (03.03.2015), Շինարար (03.03.2015), Վոլտերա (03.03.2015)

  3. #2
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,738
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ամենասիրած պիեսներից մեկի հղումը դնեմ, թեև սա շուրջ 70 էջ է, բայց մենք երևի ավելի քիչ գրենք

    Լրջախոհ(Ernest) լինելու կարևորությունը http://www.literaturepage.com/read/importance-of-being-earnest.html

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (04.03.2015)

  5. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, վերջին կարդացածս պիեսը Պատվի Համարն ա եղել ու մի բան հիշեցի, էնտեղ պիեսի հատվածներին արարված էին ասում...հիմա էլ ա՞ անունը տենց:

  6. #4
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,738
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արարված կամ տեսարան եմ հիմնականում հանդիպել, բայց կարա լիքը ուրիշ անուններ էլ ունենա՝ գործողություն, արար...

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (04.03.2015), Գալաթեա (03.03.2015)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Արարված կամ տեսարան եմ հիմնականում հանդիպել, բայց կարա լիքը ուրիշ անուններ էլ ունենա՝ գործողություն, արար...
    Արար, գործողություն կամ արարված կոչվում են պիեսի ամբողջական մասերը, որոնք բաժանվում են կամ կարող են բաժանվել ընդմիջմամբ ներկայացման ժամանակ: Արարը կարող է բաժանվել պատկերների, որում նույն արարի շրջանակում, նույն գործողության շրջանակում գործողության վայրը փոխվում է: Իսկ տեսարանը որոշվում է նոր գործող անձի ավելանալով կամ պակասելով, տեսարանը ամենափոքր միավորն է: Բայց հիմա միտումն այնպես է, որ հաճախ թատերագիրները կարող են չկարևորել էդ բաները, դրանք ուղղակի բեմադրողի հարմարության համար են ավելի շատ, հատկապես տեսարանները, մոտավորապես երևի նկարահանման ժամանակի դուբլերն են:

    Տեսարանի փոխարեն տեսիլ էլ ա հանդիպում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.03.2015, 20:42:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.03.2015), Tiger29 (03.03.2015)

  10. #6
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու որքան էլ տարօրինակ թվա, ես ամենաշատը պիես կարդալ եմ սիրում, որովհետև պիեսում հեղինակի խոսքը քիչ է ու ավելի շատ հնարավորություն կա լրացնելու, համահեղինակ դառնալու, կարդալու ընթացքում երևակայությանդ զոռ տալու: Գիտեմ, որ շատերը համարում են, որ պիեսները բեմում դիտելու համար են, մի անգամ ակումբում էլ եմ նման քննարկում կարդացել՝ Շեքսպիր կարդալու հետ կապված, բայց ես սիրում եմ հենց պիեսներ կարդալ, ավելի շատ կարդալ, քան նույն պիեսը բեմադրված տեսնել: Ու էս առումով ես շատ երջանիկ մարդ եմ, որովհետև արդեն ուղիղ տասը տարի իմ մասնագիտությունն ա ոչ միայն պարզապես կարդալը, այլ հենց պիես կարդալը, ինչը բնականաբար մեծ սիրով ու ոգևորությամբ եմ անում: Էնպես որ մեծ հաճույքով եմ կադալու ձեր պիեսները ու կանխավայելում եմ արդեն:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.03.2015), Sambitbaba (03.03.2015), Smokie (04.03.2015)

  12. #7
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,470
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, դու որպես պիես կարդացող մարդ, մի հատ ասա, ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է «ակումբային չափերի» պիես գրել, դե նկատի ունեմ, որ շատ-շատ երկար չլինի, բայց հետն էլ ամբողջական ու լավը լինի:
    Ծավալի հետ կապված մտահոգություններ ունեմ:

  13. #8
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչու չէ, Լեռ Կամսարի փոքրիկ պիեսները, Պարոնյանն էլ ունի նույնիսկ իր մեծ գործերում ներդիր պիեսիկներ: Կարելի ա շեշտը դնել, խոսքի օրինակ, փոքրիկ զրույցի վրա, կամ Իսահակյանը ունի՝ Այդ ոչինչը ես եմ, իհարկե էնտեղ որպես զրույց ա տրված, բայց շատ հեշտ ա դա պիեսի վերածել ու ասելիք կա, կես էջ ընդամենը, ու մինիմալ ա հեղինակի խոսքը, ասենք՝ եթե էսպիսի մրցույթ էն ժամանակ լիներ, գուցե Իսահակյանը հենց որպես պիես էլ դա գրեր, շատ-շատ կան մի էջանոց, երկու էջանոց, երեք էջանոց ինչ-որ ամփոփ պատկերներ՝ զրույցի, դիալոգի տեսքով:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.03.2015, 21:38:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.03.2015), Sambitbaba (03.03.2015), Smokie (04.03.2015), Tiger29 (03.03.2015), Ուլուանա (03.03.2015)

  15. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,818
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, դու որպես պիես կարդացող մարդ, մի հատ ասա, ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է «ակումբային չափերի» պիես գրել, դե նկատի ունեմ, որ շատ-շատ երկար չլինի, բայց հետն էլ ամբողջական ու լավը լինի:
    Ծավալի հետ կապված մտահոգություններ ունեմ:
    Կներեք, որ մեջ ընկա...

    Կարծում եմ, որ իհարկե, Այվ ջան: Չէ՞ որ գոյություն ունեն մի գործողությամբ պիեսներ, մոնո պիեսներ, "փոքրիկ պիեսներ" և այլն...

    Հիշեք Պուշկինին, օրինակ: Կամ Ցվետաևա, Ժան-Պոլ Սարտր, Հայնրիխ Բյոլլ և այլն:

    Դրանց մեջ իմ ամենասիրածներից է բելգիացի Միշել դե Գելդերոդի "Էսկորիալը":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.03.2015), Smokie (04.03.2015), Tiger29 (03.03.2015)

  17. #10
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,738
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու որքան էլ տարօրինակ թվա, ես ամենաշատը պիես կարդալ եմ սիրում, որովհետև պիեսում հեղինակի խոսքը քիչ է ու ավելի շատ հնարավորություն կա լրացնելու, համահեղինակ դառնալու, կարդալու ընթացքում երևակայությանդ զոռ տալու: Գիտեմ, որ շատերը համարում են, որ պիեսները բեմում դիտելու համար են, մի անգամ ակումբում էլ եմ նման քննարկում կարդացել՝ Շեքսպիր կարդալու հետ կապված, բայց ես սիրում եմ հենց պիեսներ կարդալ, ավելի շատ կարդալ, քան նույն պիեսը բեմադրված տեսնել: Ու էս առումով ես շատ երջանիկ մարդ եմ, որովհետև արդեն ուղիղ տասը տարի իմ մասնագիտությունն ա ոչ միայն պարզապես կարդալը, այլ հենց պիես կարդալը, ինչը բնականաբար մեծ սիրով ու ոգևորությամբ եմ անում: Էնպես որ մեծ հաճույքով եմ կադալու ձեր պիեսները ու կանխավայելում եմ արդեն:
    Ես նման մասնագիտություն ունենալու երջանկություն չունեմ, բայց ես էլ պիես կարդալկ ահավոր շատ եմ սիրում, իսկ այ գրել մի անգամ փորձել եմ, անկապություն ա ստացվել, մի հատ նորը սկսել եմ, եթե ռիսկս հերիքի՝ կուղարկեմ

  18. #11
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Արար, գործողություն կամ արարված կոչվում են պիեսի ամբողջական մասերը, որոնք բաժանվում են կամ կարող են բաժանվել ընդմիջմամբ ներկայացման ժամանակ: Արարը կարող է բաժանվել պատկերների, որում նույն արարի շրջանակում, նույն գործողության շրջանակում գործողության վայրը փոխվում է: Իսկ տեսարանը որոշվում է նոր գործող անձի ավելանալով կամ պակասելով, տեսարանը ամենափոքր միավորն է: Բայց հիմա միտումն այնպես է, որ հաճախ թատերագիրները կարող են չկարևորել էդ բաները, դրանք ուղղակի բեմադրողի հարմարության համար են ավելի շատ, հատկապես տեսարանները, մոտավորապես երևի նկարահանման ժամանակի դուբլերն են:

    Տեսարանի փոխարեն տեսիլ էլ ա հանդիպում:
    Ամեն դեպքում դուբլն ուրիշ բան ա, կինոյում էլ երևի դա պետք ա տեսարան կոչվելիս լինի, ուղղակի էս գրելիս էն Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ մուլտն էր տպավորվել, որ էն կինը գալիս ա ինչ-որ բաներ ա բլբլում, մենակ դուբլ բառն ա հասկացվում

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (04.03.2015)

  20. #12
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,849
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ անչափսիրում պիեսներ: Հավես ու արագ են կարդացվում, նույնիսկ ափսոսալս գալիս ա մի շնչով կարդալ ու ավարտել, ուզում եմ հաճույքը երկարատև լինի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (04.03.2015)

  22. #13
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,818
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ անչափսիրում պիեսներ: Հավես ու արագ են կարդացվում, նույնիսկ ափսոսալս գալիս ա մի շնչով կարդալ ու ավարտել, ուզում եմ հաճույքը երկարատև լինի:
    Եվ որ պակաս կարևոր չէ. շատ ավելի մեծ հնարավորություններ ունես կառուցել քո երևակայած աշխարհը, ճի՞շտ է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (04.03.2015)

  24. #14
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,849
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ որ պակաս կարևոր չէ. շատ ավելի մեծ հնարավորություններ ունես կառուցել քո երևակայած աշխարհը, ճի՞շտ է:
    Ինչու՞ ոչ: Չնայած պիեսներում էլ են շատ լավ երևում կերպարների բնավորությունները, իրենց դրական կամ բացասական լինելը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  25. #15
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,470
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերեն լեզվով գրած ժամանակակից պիեսներ հեչ գիտե՞ք: Ինտերնետում փնտրեցի, միայն մեկը գտա:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 193
    Վերջինը: 27.12.2012, 13:51
  2. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  3. Պոեզիա. Գրում ենք սոնետ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 26.10.2010, 12:22
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2010, 21:51
  5. Հայ կանայք գրում են...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.07.2007, 14:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •