User Tag List

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: Առաջադրանք 1. Ցույց տուր, մի պատմիր

  1. #16
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գլխի ծառ


    Ձախ քթանցքից անգույն հեղուկն առանց դադարի հոսում է: Դրան էլ գումարած քրտինքի կաթիլները, որոնք մտնում են մարմնի մեջ ու տաքացնում: Միակ պատկերը, որը կարողանում է առանց ավելորդ ջանքերի ու ճշգրտությամբ ընկալել, սարդոստայնն է` դիմացի պատին տարիներով մեխված: Փակում է աչքերը` ցանցը ծալվում է ու գնդի վերածվում, բացում է թե չէ` ընդարձակվում է պատով մեկ: Պատի միակ փորված անցքից դուրս են թափվում սարդերը` տարբեր չափսերի, տարբեր տեսակների: Աչքերը ջրոտվել են, թարթիչներն իրար միացել, դա դժվարեցնում է աչքն ամբողջությամբ բացելը:
    Երեք հարկանի տան բարձրության մտքեր են հավաքվել գլխում` առանձին բառերի, կոչականների ու նշանների տեսքով: Հազիվ է փորձում դրանցից նախադասություններ կազմել, երբ գլուխը շարժելուն պես կորցնում է դասավորությունն ու ստիպված նորից սկսում:
    Գլխի կենտրոնից հսկայական ծառ է աճել ու դեռ շարունակում է վեր բարձրանալը, արմատները կպել են մազերին ու աճելուն համընթաց քաշում են, բայց չեն կարողանում պոկել: Եթե կարողանա այդ պահին մտաբերել, թե ինչ տեսք ունի գլխին հենված ծառը, միգուցե ստացվի խանգարել ծառի աճն ու գլխից պոկի մազերի մեջ խրված արմատները: Այդ ժամանակ երևի սարդոստայնն էլ չվերածվի գնդի, իսկ պատի անցքից դուրս վազվզողները սուսուփուս հետ ներս մտնեն:

    Ձեռքերը սրբելով սեփական մաշկի վրա` ձգվեց դեպի կողքին դրված ծանոթ առարկան, մի քանի անգամ շոշափեց ու մոտեցրեց ականջին: Գլխում ինչ-որ մեկը սկսեց խոսել.
    -Հա՞
    -Էլ ոչ մի հա: Արի
    -Ի՞նչ ես ուզում, որ անեմ
    -Արի: Ու հետդ մկրատ բեր
    -Հետո, հետո: Թող ինչքան պետքն է բարձրանա, նոր
    -Ասում եմ սեղմում է, մտցնում է անկողնու մեջ, ճյուղերն արդեն աչքերս փակել են, խցկվում եմ ներս, սեղմում է: Մկրատ բեր

    Գլխի ձայնն ընդհատվում է: Ձեռքերով փորձում է աչքերն ազատել, ատամները սեղմվում են իրար, անկողինը սկսում է պտտվել ու ցնցվել, բայց սարդոստայնի ցանցը չի շարժվում տեղից: Փոխարենը պակասում են թելիկները, աստիճանաբար մաքրվում են պատից, անցքը փակվում է: Սարդերից մեկը չի հասցնում փախնել ժամանակին ու մի ոտքով մնում է անցքի մեջ:
    Ջրոտված աչքերից հեղուկը շարունակում է հոսել, դրան գումարած վզից կաթացող քրտինքը: Գլխի մեջ հնչող ձայնը վերջին անգամ հեգնում է.
    -Քո ձեռքով աճեցրած ծառը գլխիդ վրա է: Գլխիդ վրա~: Շուտով արդեն մեջ: Էլ ու՞մ պիտի խնդրես, որ գա ու կտրի: Վեր կաց, ինքդ էլ կտրիր
    -Վրաս բեռ է դրած: Անկողինը ճնշում է
    -Վեր կաց ու պոկիր
    -Ներս է մտցնում: Քարանում եմ
    -Վեր կաց ու կտրիր: Պոկիր գլխիցդ
    -Ասում եմ սեղմում է: Մկրատ բեր
    -Ինքդ վերցրու: Կողքդ դրած է

    ...
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.03.2015), enna (07.03.2015), ivy (07.03.2015), laro (07.03.2015), Nihil (15.03.2015), Sambitbaba (07.03.2015), Աթեիստ (07.03.2015), Շինարար (07.03.2015)

  3. #17
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, լավ, ինչ լինում ա լինի՝ հրապարակում եմ:

    Առավոտյան արթնացավ, ինքն իրեն հայելու մեջ նայեց ու ժպտաց, ողջունեց տանեցիներին, նախաճաշի սեղանի շուրջ հիմար կատակներ արեց, փոքր քրոջը գրկեց, մի քանի անգամ վեր թռցրեց-բռնեց, նրբերշիկի գլխից կծեց, նորից հետ դրեց ափսեի մեջ ու դուրս թռավ տնից: Դուռը չէր մոռացել շխկացնել, նորից բացեց, ներողություն խնդրեց ու խոշոր, շագանակագույն աչքերով ժպտաց: Համալսարանի ճանապարհին իր սիրած ռոք խմբի երգերից մեկն էին միացրել, էլի լայն ժպտում էր ու ուրախանում ընկերոջ հետ: Նրա լսարան մտնելը ուրախության մի ալիք առաջացրեց ու լուռ ժպիտների, ընկերների կատակների ու իր բարձր ծիծաղի ուղեկցությամբ սկսվեցին դասերը: Երկար-բարակ ձգվող դասախոսությունների ձանձրույթից փրկում էին միայն նրա դիպուկ հումորներն ու դասախոսներին պիտակավորելը: Վերջին ժամից հետո միանգամից աշխատանքի գնաց. մանկապարտեզում էր աշխատում, հավաքել էր երեխաներին գլխին, ոչ մի պարապմունքներ, այսօր պարելու են բոլորը, բարձր երաժշտությունը խլացնում էր ձայները, երեխաները գոռում էին, թռչկոտում, մյուս աշխատողները չէին դիմանում գայթակղությանն ու իրենց հազիվ մի կերպ էին զսպում, որ չմիանան խրախճանքին: Պարելուց ուժասպառ եղան ու ամենքը մի տեղ պառկել էին հատակին, ինքն էլ երեխաների մեջտեղում շարունակում էր երեխաներից էլ բարձր կատակել ու հռհռալ: Տնօրենի մոտ կանչեցին, 40-ին մոտ կին էր, խնդրեց, որ հանգստանա ու բացատրի, թե ինչն է իր երջանկության առիթը: Պատասխան չուներ, լուռ ժպտում էր քթի տակ: Տնօրենը խնդրեց,՝ այդքան էներգիա չծախսել, որ հետո խոսել կարողանա: Անցավ գնաց, տնօրենն այնքան էլ ուշադիր ու հոգատար մարդ չէր՝ կարելի, չկարելիների մասին մտածելու համար: Աշխատանքից դուրս գալիս լսում էր գործընկերուհիների հիացական կարծիքներն իր մասին՝ ինչ ժպտերեսն է, որտեղից էլ էդքան հավես, կատակները բա. մնացածն էլ չլսեց, դուրս եկավ. երեկոյան ժամը 8-ն էր, քաղաքի լույսերը վառվում էին, նստեց մոտակա նստարաններից մեկի կողքին, զգաց ասֆալտի սառնությունը, գլուխը կախեց ու արցունքները մաքրեց աչքերից:

    Հ.Գ Ինչ անտանելի ղզիկն եմ ես բայց:
    i wanted to destroy something beautiful

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.03.2015), enna (07.03.2015), ivy (07.03.2015), laro (07.03.2015), Sambitbaba (07.03.2015), Tiger29 (07.03.2015), Արէա (07.03.2015), Նիկեա (11.06.2016), Շինարար (07.03.2015), Վոլտերա (07.03.2015)

  5. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարող եք սկսել քննարկումները, գործերս վերջացնեմ, ես էլ կմիանամ

    Դեռ չեմ կարդացել, բայց ոնց որ երևի հստակ չի ասվել: Առաջադրանքի լուծումը պատմվածք չպիտի լիներ, այլ որևէ տեքստ՝ 500 բառի սահմաններում: Ռուբի, ծեծ ես ուտելու

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (07.03.2015), Վոլտերա (07.03.2015)

  7. #19
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող եք սկսել քննարկումները, գործերս վերջացնեմ, ես էլ կմիանամ

    Դեռ չեմ կարդացել, բայց ոնց որ երևի հստակ չի ասվել: Առաջադրանքի լուծումը պատմվածք չպիտի լիներ, այլ որևէ տեքստ՝ 500 բառի սահմաններում: Ռուբի, ծեծ ես ուտելու
    Հա, կոնկրետ տենց բան չէր ասվել: Թե չէ պատմվածքն էլ ա տեքստ
    Blessed the poison which brings the end

  8. #20
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էս առաջադրանքից հետո հասկացա, որ չեմ կարողանում գրել ինչ-որ ժամկետներով ու առաջադրանքներով, պետք ա ինքնահոսի թողնել իմ գրելը: Ժամանակը քիչ էր, առաջին մտքիս եկածը գրեցի/տենց պետք ա չանել ուրեմն / :
    Բյուր նենց չի, որ իմը պատմվածք ա դառել, անկապ տեքստ ա էլի:
    i wanted to destroy something beautiful

  9. #21
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես էս առաջադրանքից հասկացա, որ ինչ գրում եմ, նույն բանն ա ստացվում
    Blessed the poison which brings the end

  10. #22
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շունչը կտրելով մտավ բաղնիք, նստեց կիսադեղնած սալիկին:
    Դողը մտավ մաշկի տակ, պատերը առձագանքեցին հևոցը: Թուքը կուլ տվեց՝ փորձելով խորտակել դուրս եկող տագնապի, թախծի ու անորոշության խառնուրդը: Սալիկի մակերևույթին կաթիլները թափանցիկ շերտ էին ձևավորվում, նա գրպանից հանեց կապտագույն հայելին, զննեց ու համարեց, որ աշխարհում սրա նման սիրուն բան դժվար թե գտնվի: Ապակու ներսի բյուրեղները երկինքը հիշեցրին,անձրևի ժամանակ լուսաբացը, հետո նորից մեկին, մյուսին և մինչև հիշեց բոլոր նրանց, ովքեր թողել էին իրեն: Նա չէր մեղադրում: Սեփական ես-ի ծանրությունը փակել էր ամբողջ տեսադաշտը. նա միայն իր էությունն էր տեսնում՝ կիսատ-պռատ, լպրծուն: Ապակին սահեց գունատ մաշկով, թափանցիկին խառնվեց կարմիրը: Գինու՞ կարմիրն էր, հազարավոր կակաչների՞, գլխում կարմրեց ամեն ինչ, մինչև որ ցավը խզեց կապը կարմիրների հետ, ծակծկեց ամեն տեղից: Մտքերում մի շղթա է՝ ապագայի հարցերից, չիրականացած երազանքներից, տպավորված երկխոսություններից: Դրանցից բխող հիշողությունները սկսում են խեղդել ու տանել դեպի մահը, խուտուտ տալ ու ստիպել ապրել: Վեր կացավ տեղից, ոտքը դիտմամբ դրեց վարդագույն լճակի մեջ, սահեցրեց ու մեծ հետք սարքեց: Թփթփացրեց ոտքերը, նորից-նորից, մինչև որ ոտքից կախված շթղաները արձակվեցին: Արդեն ազատ սահեց դեպի լվացարանը:
    Ձեռքերը մտցրեց լվացարանի տաք ջրի մեջ, երեսը տաք ջրից հետո հաճելիորեն սառեց, նա իրեն առաջին անգամ ողջ զգաց: Շապիկը հանեց: Խնամքով փաթաթեց ձեռքը, ոնց բժիշկը կփաթաթեր նորածնին: Նայեց իրեն, շոշափեց մաշկը, ժպտաց, ինքն իրեն համակրեց այդ պահին: Դուրս եկավ բաղնիքից.
    -Հաշիվը, խնդրում եմ,-ձեռքով արեց մատուցողին: Մատուցողը այլայլված նայեց վերարկուից դուրս եկող գունատ մերկությանը, բայց ոչինչ չնկատեց, մտածեց՝ հերթական նորաձևության ճիչն է, իսկ իրականում հենց մերկություն էր:
    Վերջին խմբագրող՝ enna: 07.03.2015, 19:05:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.03.2015), Շինարար (07.03.2015), Վոլտերա (07.03.2015)

  12. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ես ճիշտ եմ հասկանում առաջադրանքի իմաստը, ուրեմն Վոլտերան չի լուծել այն։

    Մենք պիտի ինքներս տեսնեինք թե ինչ էր կատարվում հերոսի գլխում, ոչ թե դուք մեզ պատմեիք դրա մասին։
    Այսինքն հեղինակը պիտի «դրսից» հետևող լիներ, ոչ թե «ներսից»։
    Մենք պիտի հերոսի գործողություններից հասկանայինք թե ինչ ա կատարվում իր գլխում, ոչ թե հեղինակն ասեր մեզ դրա մասին։
    Վերջին խմբագրող՝ Արէա: 07.03.2015, 19:10:

  13. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էննան էլ ա նույն սխալն արել։
    Մենք որտեղի՞ց իմացանաք, որ դողը մտավ հերոսի մաշկի տակ, ու որ նա առաջին անգամ իրեն ողջ զգաց։
    Էննա՞ն ա ասել։
    Բայց պիտի ասե՞ր, թե՞ մենք ինքներս պիտի դա տեսնեինք ու հասկանաինք։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (07.03.2015), LisBeth (07.03.2015)

  15. #25
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էննան էլ ա նույն սխալն արել։
    Մենք որտեղի՞ց իմացանաք, որ դողը մտավ հերոսի մաշկի տակ, ու որ նա առաջին անգամ իրեն ողջ զգաց։
    Էննա՞ն ա ասել։
    Բայց պիտի ասե՞ր, թե՞ մենք ինքներս պիտի դա տեսնեինք ու հասկանաինք։
    ես պահանջը թարս եմ հասկացել ոնց որ :/

  16. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ ամենասկզբում էի ասել, գրականության մեջ ճիշտ ու սխալ չկա
    Կարդացի բոլոր տարբերակները: Ինձ թվում ա՝ Մարի Սարին ամենալավն էր լուծել առաջադրանքը՝ ճիշտ խորության վրա թաքցնելով կերպարի տառապանքը: Վոլտերան մի քիչ շատ խորն ա տարել, վստահ չեմ՝ տեսա տառապանքը, թե չէ, իսկ Էննան՝ մակերես, այսինքն՝ ավելի շատ պատմելու ձևով: Բայց հավես վարժություն էր, ապրեք բոլորդ
    Ու պարտադիր չի եսիմինչ գործեր գրվեն ստեղ: Ավելի կայֆ ա, որ հենց առաջին սևագիրն ա տեղադրվում ու դրա վրա քննարկում ծավալվում: Սենց վարժությունները տեխնիկան են լավացնում, ոչ թե իրար հետ մրցելու համար են:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (07.03.2015), Sambitbaba (07.03.2015), Արէա (07.03.2015), մարիօ (07.03.2015), Վոլտերա (07.03.2015)

  18. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    ես պահանջը թարս եմ հասկացել ոնց որ :/
    Կարող ա Պարզ ասած՝ սենց ա. վերցնում ես «նա տառապում էր» արտահայտությունը ու Հեմինգուեյություն անում

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (07.03.2015), մարիօ (07.03.2015)

  20. #28
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեսա ես էլ գրեմ…

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (07.03.2015), մարիօ (07.03.2015), Վոլտերա (07.03.2015)

  22. #29
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեսա ես էլ գրեմ…
    ե~ս էլ, ե~ս էլ, ուզում եմ... համ որ գրես, համ որ գրեմ
    SWTS

  23. #30
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ ու Լիզբեթ, սպասում ենք
    Blessed the poison which brings the end

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ականջդ տուր երգ խցկեմ 1
    Հեղինակ՝ boooooooom, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 359
    Վերջինը: 02.05.2019, 14:17
  2. Ճկույթդ տուր
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 20.08.2017, 00:02
  3. Առաջադրանք 3. Երկխոսություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 25.03.2015, 22:30
  4. Առաջադրանք 2. Ռուտին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 15.03.2015, 23:25
  5. Տուր մենեջեր
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 22.10.2008, 10:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •