կոմպս վերև եմ թեքում ու ներքևից նայում, սև ու կապույտ ա երևում գրողը տանի
Մտա էս թեմա, դեղին ու ոսկեգույն տեսա, ինձ թվաց՝ կապույտ ու սևը կայֆավատ ա: Մեկ էլ սքրոլ արեցի, նորից նայեցի, սիրտս վատացավ. կապույտ ու սև ա: Հետո նորից ոսկեգույն ու սպիտակ դարձավ:
Հիմա ջոկել եմ, որ ներքևից ես նայում, կապույտ ու սևը շատ հեշտ էրևում ա:
Ինձ էս թեման տարել ա ոնց որ
Գերմաներենի դասի էի, դասատուն բառեր էր հարցնում՝ հայերեն ասում ա, թարգմանում ենք։ Մեկ էլ ասեց՝ «կոտրված, փչացած», քիչ էր մնում ասեի՝ «սպիտակ֊ոսկեգույն», ինձ զսպեցի Պիտի ասեի kaputt, է՞լի։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
insider (05.03.2015)
Ինչ արեցի սև գույն ըտեղ չտեսա Երևի 6500K լույսի տակ են նկարել, որը կապտի երանգ ա տալիս ամեն ինչին, բայց սև հաստատ չկա ըտեղ, դե կամ էլ լողակ են դրել շորը, որտև էտ կարգի բաց կապույտա
Իսկ որ էս կողմից-էն կողմից նայելուց տարբեր գույներա երևում, էտ արդեն խոսումա ձեր կոմպի/նոթբուքի/հեռախոսի էկրանի անորակ լինելու մասին, ու մենակ էտ շորը չի, որ գույները փոխելույա
Ես սպասում եմ, որ շուտով, շատ շուտով, բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ էս անտեր նկարում ոսկեգույն կա, վերջապես կխոստովանեն, որ իրենք գաղտնի մասոնամորմոնական կազմակերպության անդամներ են ու դիտմամբ էսպես կոչված «թրոլլինգ» են անում, որ մեր (սև-կապույտ տեսնողների) ուղեղները գաղտնի փորձերի ենթարկեն
Ախր նայն, նիխտ ոսկեգույն
Արա հա էլի, էս անտերը կապույտ ու սև ա ոնց որ թե
Բայց միայն էս շադոուն բարձրացրած նկարում
Աաաա, ես ցերեկը ոսկեգույն-սպիտա՞կ էի տեսնում հիմա էլ ոնց պտտացնում եմ կապույտ ու սև ա, սա հաստատ դավադրություն ա: Եթե ցերեկն էդ անցումը նկատած չլինեի, տենց էլ մտածելու էի:
Շինարար (05.03.2015)
Բայց էս օպտիկական պատրանքի վախենալուն էն ա, որ ի տարբերություն այլ օպտիկական պատրանքների, չես կարողանում վայրկյանների ընթացքում մյուս վիճակը տեսնել:
Էն ա, էս առավոտ էլ ոսկեգույն ու սպիտակ ա, ու չեմ ջոկում՝ էրեկ ոնց եմ սև ու կապույտ տեսել: Մարդ կարող ա գժվի սրանից:
Մարդ կա, ներվայնանում ա արդեն էս քննարկումներից, բայց ախր շատ զարմանալի երևույթ ա է:
Srtik (05.04.2015)
Երբ նայում եմ, էս գրողի տարած հագուստը կապույտով սև է: Ուզում եմ մի պահ գոնե ոսկեգույն տեսնեմ չի լինում: Փորձի համար տանեցիներին հարցրեցի բոլորը կապույտով սև են տեսնում, մտածեցի մի հատ էլ հարևաններիս ցույց տամ (չորս անձ են տանը)՝ կապույտով սև:
Ովքեր սպիտակով ոսկեգույն են տեսնում, քանի շուտ է ձեզ կախեք, էս կյանքը ձեզ լավ բաներ չի խոստանում:
Վերջին խմբագրող՝ Peace: 05.03.2015, 12:21:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Ամենաբոցը մամաս ա Որ ուղարկեցի նկարը, ասում ա՝ ու՜ֆ, զզվել եմ արդեն էս խոսակցություններից:
ասում ա՝ մի տեղ կարդացել եմ սև ու սպիտակ ա ու կպած ուզում ա սև ու սպիտակ տեսնի
Հետո էլ ռակուրս փոխելով երանգները փոխվում են, իրան թվում ա՝ երանգի փոփոխություն պիտի տեսնի ինձ էլ կպած համոզում ա, որ ուրիշ ռակուրսով նայելուց ա:
Ի՞նչ ա պետք մի չռթիկ շորին հայտնի դառնալու համար:
1 sold
The Truth Is Out There
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ