Անի, հըլը շորը էնքան զում արա, որ տեսադաշտում մենակ էդ «սպիտակ» մասը լինի։
Անի, հըլը շորը էնքան զում արա, որ տեսադաշտում մենակ էդ «սպիտակ» մասը լինի։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ան, ես հնարավոր բոլոր երանգները տեսել եմ, ասենք եթե Վորդ ա մոտս բաց, կամ ինչ-որ գիրք եմ կարդում, հետո նայում եմ, թվում ա կապույտ ու սև, եթե կինո, բան եմ նայում՝ համեմատաբար մուգ, հետո եմ նայում, թվում ա՝ սպիտակ ու ոսկեգույն, իսկ երբ նոր եմ գալիս, նստում կոմպի դեմ, դառնում ա իր իրական գույնի՝ կապույտ ու ոսկեգույն, ի դեպ, հիմա արդնե ինձ վարժեցրել եմ, անգամ առանց աչքերս կկոցելու կարող եմ թե կապույտ ու սևը երկնագույն ու ոսկեգույն տեսնել, թե սպիտակ ու ոսկեգույնը
Մի խոսքով՝ ինչ որ նենգ դավադրության հոտ ա գալիս էս ամենից:
Ժող, թեյն օգնում ա, դառավ էլի սպիտակ ու ոսկեգույն
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Մի պահ կասկածեցի, որ գուցե նենց ռեժիմով է ափլոադ արված, որ նույն հասցեի տակ երկու տարբերակն էլ կա ու ոչ մի տրամաբանական հաջորդականություն չկա, թե որից հետո որը ու ում մոտ երբ-որը կերևա հետո որ աչքովս ընկած 3 տարբեր տեղերում դրված նույն նկարի հասցեները նայեցի, որ տարբեր տեղեր էր ափլոադ արած, համարյա համոզվեցի, որ դավադրություն չկա․․․ Բայց թե ինչո՞ւ հենց էս նկարը, այլ ոչ ցանկացած տիպի կապույտ-սև ու սպիտակ-ոսկեգույն՝ հլը ոչ մի տրամաբանական տարբերակի չեմ հանգել )))
Չէ, Շին։ Նոր Արեգին էլ ցույց տվեցի, ասեց՝ կապույտ ու սև ։ Ինքը որ հաստատ լրիվ անտեղյակ ա էս իրարանցումից. էրեխեն առաջին անգամ նկարը տեսավ, անմեղ–անմեղ պատասխանեց՝ կապույտ ու սև ։
Մամաս էլ ինձ նոր գժի տեղ դրեց։ Ինքն էլ ա կապույտ ու սև տեսնում։ Լրիվ Անիի ասածի պես. մենակ տեսնեիք, թե ինչ հայացքով էր ինձ նայում. համարյա խղճահարված ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.03.2015, 06:50:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ոնց-որ խելոք բան ա ասում՝ http://www.kevinmd.com/blog/2015/02/...kes-sense.html
Ներսես_AM (03.03.2015)
Երկու օր առաջ սպիտակ ոսկեգույն էի տեսնում, էսօր կապույտ ոսկեգույն։
Ժող, հոգնեցի ձեր ամեն մտնելուց առաջ նկարը փոխելով: Կլինի՞ խաղը թարգենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էս թեմայով արդեն սենց հումորներ կան .
Կանոնադրությունը չխախտելու համար թարգմանեմ.
– Ձեր մեջ բժիշկ կա՞։ Մեզ շտապ օգնություն է պետք։ Էստեղ մարդ է խեղդվել։ Դեմքն արդեն կապտել է։
– Իսկ ինձ թվում է՝ սպիտակ–ոսկեգույն է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վայ, ո՞նց էր աչքիցս վրիպել Բումի գրառումը...
Դե լավ, ոչինչ, իմը թարգմանությամբ ա ։
Հա, էս քվեարկությունը տարօրինակ ա։ Էս պահին հավասար ա՝ 12։12։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
<<Շախմատն ունի 32 սպիտակ և 32 սև դաշտ>>:
Ուրեմն էս «չարաբաստիկ» զգեստի նկարը նայել եմ վերևից ու ներքևից, աջից ու ձախից, բոլոր հնարավոր աստիճանների անկյան տակ, տարբեր որակի, անկյունագծի ու չափերի էկրաններով` հեռախոսներն ու սմարթֆոնները ներառյալ, տարբեր համակարգիչներից ու ip-ներից, տարբեր բրաուզերներով, սեյվ ու քռոփ արած, ամսվա տարբեր օրերին, օրվա տարբեր ժամերին, տարբեր եղանակներին, սենյակի լուսավորության տարբեր աստիճաններում, շարժման մեջ ու ստատիկ վիճակում, սթափ ու գինովցած, քնաթաթախ ու առույգ ... Ժող ջան... կակոյ զայաց, կակոյ արյոլ, կակայա բլոխա ...
Գրառումը հրապարակելուց առաջ վերջին շանս եմ տալիս ինքս ինձ ... սև՞ գույն ... չէ ու չէ, չկա ըտենց բան:
The Truth Is Out There
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ