Rhayader-ի խոսքերից
Ժող, ամեն ինչ ավելի պարզ է, քան թվում է: Առավելությունները OOP-ի երևում են կոդի չափսի աճի հետ ու մեկ էլ արդեն OOP-ով գրած API-ների հետ աշխատելիս: Դե ֆակտո, OOP-ն մեծ կոդը կոմպակտացնելու միջոց է, հնարավորություն է տալիս ստեղծել կլասսերի գրադարան, ու դրանից օգտվելով ունենալ ավելի կոմպակտ ու ընթեռնելի կոդ: Նույն կերպ, հաջորդ մակարդակը՝ Model-Oriented Programming-ն է: Ես ինքս սկսել եմ ալգորիթմային ծրագրավորման լեզուներից (C, մասնավորապես), ու մինչև հիմա փոքր խնդիրներ լուծելուց իրենից օգտվում եմ՝ ավելորդություններից խուսափելու համար: 2001-ից օբյեկտ-կողմնորոշված C++-ին անցումը հեշտ էր, երբ սկզբունքը հասկանում ես պոլիմորֆիզմի, ինկապսուլյացիայի ու ժառանգականության: Դե ֆակտո կլասսները ծագում են C-ի ստրուկտուրաներից, պարզապես հասուն ինտերֆեյս ունեն իրենց հետ աշխատելու համար:
Էջանիշներ