Ողջույն սիրելիներ,
Նոր եմ անդամագրվել այս ֆորումին: Տեսնում եմ բոլոր նյութերի վրա արդեն թեմաներ են բացվել, ու դա շատ գնահատելի է որ այսօր համացանցային աշխարհում հայերը կարևոր հարցեր են քննարկում:
Իսկ ես ցանկանում եմ իմ ներդրումը կատարել ձեզ ներկայացնելով մի կարևոր նյութ, որ մինչ օրս մնում է անտեսված: Դա էլ Հայի մեջ վերադարձնել ռազմիկի հոգեբանությունը:
Կարող է առաջին հայացքից թվալ որ սա ծիծաղելի միտք է: Բայց իրականությունն այլ է:
Ժամանակակից Հայը այն նույն Հայը չի որը ապրել է Հայաստանի վերջին թագավորության կորստից հետո: Դառեր շարունակ գտնվելով օտար լծի տակ, մեր հոգեբանությունն ու մտածելակերպը շատ է փոխվել: Դառձել ենք ստրկամիտ, դառձել ենք վախկոտ, դառձել ենք օտարամոլ: Արագ ենք հանձնվում երբ վտանք է մեզ սպառնում: Խուսափում ենք դիմագրավել դժվարություններ: Նախընտրում ենք հեշտ ճանապարհով առաջնորդվել, թեև նա ավելի վնաս է կրում:
Ասածս անպայման կամ միայն քաղաքականության մասին չի: Դա նաև կապ ունի մեր սեփական կյանքերի ու մեր ամեն օր առնելիք որոշումների:
Այս հարցերի հետ կապված սկսել եմ մի բլոգ որը վերլուծական բնույթ ունի, ճառախոսություններից ու բաժակաճառերից զուրկ, որտեղ խոսվում է այս համազգային հարցի մասին:
Գրվում են ու գրվելու են հոտվածներ որոնք ունեն պատմական, քաղաքական, կրոնական, մշակութային ու սոցիալական բնույթներ, բոլորը ունենալով մի նպատակ.- բարելավել Հայ անհատը, որպեսզի բարելավվի Հայաստանը:
Հաճախ են խոսվում այս կամ այն քաղաքական ուժի մասին, թե մենակ այդ մեկ ինչոր կազմակերպությունն է որ ճիշտ ճանապարհի վրա կդնի մեր երկիրը: Իրականում սակայն հակառակն է:
Եթե ուզում ենք որ մեր երկիրը առաջ, պետք է վերքը միջից բուժել: Եւ դա կլինի միայն ու միայն երբ Հայը սովորի ու հասկանա որ ժամանակն է ազատվել ստրկամիտ մտածելակերպից ու որդեգրել ռազմիկի հոգեբանություն:
Իսկ ի՞նչ ենք հասկանում երբ ասում եմ «ռազմիկի հոգեբանություն»: Դա չի սահմանաբակվում նրանով որ լինել վարպետ պատերազմող: Այլ դրա հետ մեկ տեղ նաև մոտենալ հարցերին հաղթական տրամադրությամբ ու աշխասել առաջ գնալ: Դա նշանակում է նաև որ պետք է գիտակցենք որ այո՛, ներկա իրավիճակում մեր երկիրը շատ խնդիրների առաջ է կանգնած: Բայց դա չպետք է մեզ հուսահատեցնի: Լուծումները կան, մնում է մեզ տեսնել դա:
Ես կարող եմ դեռ երկար գրել մտքերիս մասին, բայց կարծում եմ այսքանով կբավարարվենք որպես սկիզբ:
Բոլոր հետաքրքրվողներին հրավիրում եմ միանալ քննարկման ու նրան ներդումը կատարեն:
Իսկ բոլոր նրանք ովքեր չեն հետաքրքրվում, նախընտրելի կլինի չմասնակցել, փոխանակ բյուզանդական վեճեր բացեն:
Որպես վերջաբան թողնում եմ ձեզ իմ բլոգում վերջին գրառումս.-
http://haiknahapet.blogspot.com/2015...g-post_19.html
Հույսով եմ որ շինիչ քննարկում կունենանք:
Էջանիշներ