User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Ռազմիկի Հոգեբանությունը՝ մեզ մոտ կարևոր պակասող հատկանիշ:

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    25.02.2015
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռազմիկի Հոգեբանությունը՝ մեզ մոտ կարևոր պակասող հատկանիշ:

    Ողջույն սիրելիներ,

    Նոր եմ անդամագրվել այս ֆորումին: Տեսնում եմ բոլոր նյութերի վրա արդեն թեմաներ են բացվել, ու դա շատ գնահատելի է որ այսօր համացանցային աշխարհում հայերը կարևոր հարցեր են քննարկում:

    Իսկ ես ցանկանում եմ իմ ներդրումը կատարել ձեզ ներկայացնելով մի կարևոր նյութ, որ մինչ օրս մնում է անտեսված: Դա էլ Հայի մեջ վերադարձնել ռազմիկի հոգեբանությունը:

    Կարող է առաջին հայացքից թվալ որ սա ծիծաղելի միտք է: Բայց իրականությունն այլ է:

    Ժամանակակից Հայը այն նույն Հայը չի որը ապրել է Հայաստանի վերջին թագավորության կորստից հետո: Դառեր շարունակ գտնվելով օտար լծի տակ, մեր հոգեբանությունն ու մտածելակերպը շատ է փոխվել: Դառձել ենք ստրկամիտ, դառձել ենք վախկոտ, դառձել ենք օտարամոլ: Արագ ենք հանձնվում երբ վտանք է մեզ սպառնում: Խուսափում ենք դիմագրավել դժվարություններ: Նախընտրում ենք հեշտ ճանապարհով առաջնորդվել, թեև նա ավելի վնաս է կրում:

    Ասածս անպայման կամ միայն քաղաքականության մասին չի: Դա նաև կապ ունի մեր սեփական կյանքերի ու մեր ամեն օր առնելիք որոշումների:

    Այս հարցերի հետ կապված սկսել եմ մի բլոգ որը վերլուծական բնույթ ունի, ճառախոսություններից ու բաժակաճառերից զուրկ, որտեղ խոսվում է այս համազգային հարցի մասին:

    Գրվում են ու գրվելու են հոտվածներ որոնք ունեն պատմական, քաղաքական, կրոնական, մշակութային ու սոցիալական բնույթներ, բոլորը ունենալով մի նպատակ.- բարելավել Հայ անհատը, որպեսզի բարելավվի Հայաստանը:

    Հաճախ են խոսվում այս կամ այն քաղաքական ուժի մասին, թե մենակ այդ մեկ ինչոր կազմակերպությունն է որ ճիշտ ճանապարհի վրա կդնի մեր երկիրը: Իրականում սակայն հակառակն է:

    Եթե ուզում ենք որ մեր երկիրը առաջ, պետք է վերքը միջից բուժել: Եւ դա կլինի միայն ու միայն երբ Հայը սովորի ու հասկանա որ ժամանակն է ազատվել ստրկամիտ մտածելակերպից ու որդեգրել ռազմիկի հոգեբանություն:

    Իսկ ի՞նչ ենք հասկանում երբ ասում եմ «ռազմիկի հոգեբանություն»: Դա չի սահմանաբակվում նրանով որ լինել վարպետ պատերազմող: Այլ դրա հետ մեկ տեղ նաև մոտենալ հարցերին հաղթական տրամադրությամբ ու աշխասել առաջ գնալ: Դա նշանակում է նաև որ պետք է գիտակցենք որ այո՛, ներկա իրավիճակում մեր երկիրը շատ խնդիրների առաջ է կանգնած: Բայց դա չպետք է մեզ հուսահատեցնի: Լուծումները կան, մնում է մեզ տեսնել դա:

    Ես կարող եմ դեռ երկար գրել մտքերիս մասին, բայց կարծում եմ այսքանով կբավարարվենք որպես սկիզբ:

    Բոլոր հետաքրքրվողներին հրավիրում եմ միանալ քննարկման ու նրան ներդումը կատարեն:

    Իսկ բոլոր նրանք ովքեր չեն հետաքրքրվում, նախընտրելի կլինի չմասնակցել, փոխանակ բյուզանդական վեճեր բացեն:

    Որպես վերջաբան թողնում եմ ձեզ իմ բլոգում վերջին գրառումս.-

    http://haiknahapet.blogspot.com/2015...g-post_19.html


    Հույսով եմ որ շինիչ քննարկում կունենանք:
    Վերջին խմբագրող՝ Ռազմիկ Արտաշես: 25.02.2015, 04:00:

  2. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օխ, հերթական միլիտարիստը:

    «Դառնալ» բայը անցյալ կատարյալում լինում է «դարձել», ոչ թե «դառձել»:

    Դառձել ենք ստրկամիտ, դառձել ենք վախկոտ, դառձել ենք օտարամոլ:
    Ընդհանրացումները շատ էին ու միգուցե ինչ-որ տեղ արդարացի, բայց նաև շատ միակողմանի, տիպիկ նացիոնալիստական հռետորաբանության համար: Հաշվի չէր առնված մշակութային անկումը, քաղաքացիական գիտակցության ռուդիմենտար վիճակը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայությունն ու համատարած քսենոֆոբիան:

    Ես չեմ հավատում, որ այս ամենն իրարից լրիվ անկախ է տեղի ունենում: «Օտարամոլ» դառնում են սեփական համարժեքը չունեցողները: Մյուս կողմից, դրսից ինչ-որ բան փոխառելը դեռ օտարամոլություն չի: Դրսից փոխառումները բացառելը կոչվում է մշակութային իզոլյացիա: Իզոլյացիան բերում է ոչնչացման, ինչպես բնության մեջ, երբ պոպուլյացիաների միջև գենետիկ փոխանակման բացակայությունը բերում է ստագնացիայի ու բացառում զարգացումը:

    Կարճ ասած, էական չի, թե միջնադարում ինչ է գրել Նարեկացին, կամ ինչ է կառուցել Թամանյանը: Երբ չկա զարգացում, աճ, մշակույթն ու իր հետ ժողովուրդը մահանում են:

    Մյուս կողմից, «ռազմիկի հոգեբանություն» որպես այդպիսին գոյություն չունի: Որպեսզի մարդիկ պայքարեն, իրենք պիտի պայքարելու բան ունենան: Աղքատ, մահացող երկիրը, որը մոխրագույն միջակությունից շեղվող ամեն ինչ պատժում է ատելությամբ, քրեաօլիգարխիկ համակարգը, փոխադարձ ատելությունը հարևան ազգերի հետ, նեղվածքն ու ճնշումը: Աղքատությունն ու հնարավորությունների բացակայությունը: Սա այն չի, ինչի համար մարդիկ կպայքարեն: Մարդ սպանելը սարսափելի արարք է, իսկ աղբանոցի ու ավերակների համար դժվար է դրան գնալ: Իհարկե, դուք կարող եք խաբել իրենց փառապանծ անցյալի մասին հեքիաթներով:

    Բայց պետք չի մոռանալ. քանի վերևում նստած են տականքներ, որոնք պատրաստ են մեզ բոլորիս մահվան ուղարկել իրենց կերակրատաշտը պաշտպանելու համար, իսկ ներքևում կանգնած են մարդիկ, ովքեր երազում են վերևում նստած տականքների տեղը զբաղեցնել կերակրատաշտի մոտ, այս երկրի համար հույս չկա:

    Քանի դեռ անցյալի մշակույթը ժամանակակից մշակույթ չի ստեղծում, այս ազգն ու երկիրը դատապարտված են:

    Ու ոչ մի «ռազմիկի հոգեբանություն» այն չի փրկի, միլիտարիզմը կբերի միայն ֆաշիզմի: Իսկ դրանք ընդամենը հետաձգում են անխուսափելին:

    «Ռուսը չլինի՝ մեզ թուրքերը կուտեն» հոգեբանությունն է վտանգավոր. մի՞թե ավելի պատվաբեր չի թշնամու դեմ կռվելով մահանալը, քան «ոխերիմ բարեկամի» ոտքերը համբուրելով, սեփական արժանապատվությունը մոռացած ու քաղաքական մարմնավաճառի հեղինակությամբ ապրելը:

    Վտանգավոր է «էսինչը հայ չի» (գեյը, ռոկերը, Հելոուին նշողը, ոչ քրիստոնյան, ոչ առաքելական քրիստոնյան, ղարաբաղցին, երևանցին, և այլն) հոգեբանությունը. այն իսկական պառակտում է մտցնում ու բաժանում է մարդկանց խմբերի, որոնք երբեք չեն պայքարի իրար համար: Իսկ այդ մարդիկ միշտ լինելու են, եթե, իհարկե, դուք, Հիտլերի ջանասիրությամբ, չեք պատրաստվում սեփական ազգի մի մասը տանել մյուս մասին սպանելու՝ իրենց վրա դնելով նույն կնիքը, որ կրում են նույն թուրքերը՝ Հայոց Ցեղասպանությունից հետո:

    Մինչև չտարվի հավասարության գիծ բոլորի միջև, հնարավոր չի լինի բոլորին ներկայացնել նույն պահանջները: Չի կարելի մեկից պահանջել ինչ-որ բան, երբ կասկածի տակ ես դնում իր գոյության իրավունքը:

    Իսկ ինչ հավասարության գիծ դնեն մարդիկ, ում գոռոզությունը ստիպում է իրենց համարել «աշխարհում ամենահին ու ամենալավ ազգը»: Երբ կդադարի այդ ինքնախաբեությունը, միգուցե սկսի առողջացման պրոցեսը: Միգուցե: Ով գիտի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.02.2015), LisBeth (26.02.2015), Sambitbaba (26.02.2015), Աթեիստ (26.02.2015), Արէա (26.02.2015), Դատարկություն (26.02.2015), Հայկօ (26.02.2015), մարդագայլուկ (26.02.2015), Մինա (26.02.2015), Շինարար (26.02.2015), Վահե-91 (26.02.2015), Վիշապ (26.02.2015), Տրիբուն (26.02.2015)

  4. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    + շինիչ չէ, կոնստրուկտիվ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.02.2015), Տրիբուն (26.02.2015)

  6. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայից շեղվելու համար կներեք, բայց Ռայ, Doctor Who-ն եմ նայում որ ժամանակ ա լինում, ու ամեն անգամ ստեղ ավատարդ տեսնելուց պատկերացնում ես չէ՞ կարգավիճակդ կարդալուց ինչ ձեն եմ լսում Նույն ինտոնացիայով

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (26.02.2015), Տրիբուն (26.02.2015)

  8. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Հա, իրոնիկ ա էս թեմայի կոնտեքստում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.02.2015), Գալաթեա (26.02.2015), Տրիբուն (26.02.2015)

  10. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա, իրոնիկ ա էս թեմայի կոնտեքստում:
    Իրոնիան լավն էր, հա...դալեկի հոգեբանություն

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (26.02.2015), Sambitbaba (26.02.2015)

  12. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դարձել ենք-ը վաղակատար ներկա ա, իհարկե էդքան էական չի, բայց ի միջի այլոց: Անցյալ կատարյալում պիտի որ դարձանք լինի:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (26.02.2015), Աթեիստ (26.02.2015), Տրիբուն (26.02.2015)

  14. #8
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    25.02.2015
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Rhayader,

    Խնդում եմ նորից կարդացեք իմ գրածը.

    «Իսկ բոլոր նրանք ովքեր չեն հետաքրքրվում, նախընտրելի կլինի չմասնակցել, փոխանակ բյուզանդական վեճեր բացեն:»

    Անհասկացողություն է եղել ինչպես տեսնում եմ, մի քանի պատճառով: Նախ նրա համար որ դուք փոխանակ ինձ ՇԻՆԻՉ (դա է «կոնստրուկտիվ»-ի հայերենը) պատասխան տաք, գոհացել եք ինձ պիտակել ֆաշիստ, Հիտլեր, «տիպիկ նացիոնալիստ հռետոր»

    Երկրորդ, ձեր փաստարկները ոչ մի կապ չունեն իմ արծարծած թեմայի հետ: Դուք չեք հասկացել իմ ասածի միտքը և կամ համաձայն չեք: Այդ դեպքում ինչի՞ համար ձեզ չարչարում եք ինձ ձեր մտքերը արտահայտելով:

    Երրորդ, խնդրում եմ ձեր խաղաղասիրական («պացիֆիստ») մտքերը փոխանցեք մեր շատ սիրելի «եղբայր» թուրքերին ու ազերիներին: Թող նրանք զինաթափվեն ու մեզ ծաղիկներ նվիրեն, հետո նոր կմտածեմ իմ «նացիոնալիստ հռետորաբանությանը» վերանայելու մասին:

    Եւ վերջում, որպես նվեր, ձեզ հրավիրում եմ կարդալ իմ առաջին գրառումս, Հասկանալ Հայու Ինքնաքննադատական կարողությունները.

    http://haiknahapet.blogspot.com/2015/01/blog-post.html



    Շնորհակալություն,

    Ռազմիկ Արտաշես


    Հ.Գ. Շնորհակալ եմ ուղելու համար ուղագրական սխալս: Բոլորս մարդ ենք, վրիպումներ լինում են, մանավանդ երբ սկզբում սովորել ենք Մեսրոպյան ուղագրություն, ու հետո նոր ժամանակակից Հայաստանյան ուղագրություն:

    Հաջողություն ձեզ:

  15. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնստրուկտիվի հայերենը կառուցողականն է, կարծում եմ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (26.02.2015)

  17. #10
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    25.02.2015
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնստրուկտիվի հայերենը կառուցողականն է, կարծում եմ:
    Համաձայն եմ ձեզ հետ:

    Նաեւ շինիչը, եթե Արևմտահայերենով մտածենք, ինչն է իմ պարագան:

  18. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դարձել ենք-ը վաղակատար ներկա ա, իհարկե էդքան էական չի, բայց ի միջի այլոց: Անցյալ կատարյալում պիտի որ դարձանք լինի:
    հա, հայերենի քերականության տերմինոլոգիան մոռացել եմ լրիվ: Պատահում է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռազմիկ Արտաշես-ի խոսքերից Նայել գրառումը
    Rhayader,

    Խնդում եմ նորից կարդացեք իմ գրածը.

    «Իսկ բոլոր նրանք ովքեր չեն հետաքրքրվում, նախընտրելի կլինի չմասնակցել, փոխանակ բյուզանդական վեճեր բացեն:»
    Նախընտրելի կլինի միգուցե ձեզ համար: Անձամբ ինձ համար նման «կարծիքները» քլնգելը զուտ հաճույք է:

    Մեջբերում Ռազմիկ Արտաշես-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհասկացողություն է եղել ինչպես տեսնում եմ, մի քանի պատճառով: Նախ նրա համար որ դուք փոխանակ ինձ ՇԻՆԻՉ (դա է «կոնստրուկտիվ»-ի հայերենը) պատասխան տաք, գոհացել եք ինձ պիտակել ֆաշիստ, Հիտլեր, «տիպիկ նացիոնալիստ հռետոր»
    Ես ձեզ նման պիտակներ չեմ կպցրել, բայց կարող եմ կպցնել, եթե դա ձեր ինքնասիրությունը կշոյի: Մյուս կողմից, ինչպես Շինարարը նշեց (էլի իրոնիա), կոնստրուկտիվ միջազգային տերմինի հայերեն համարժեքը կառուցողականն է:

    Մեջբերում Ռազմիկ Արտաշես-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրորդ, ձեր փաստարկները ոչ մի կապ չունեն իմ արծարծած թեմայի հետ: Դուք չեք հասկացել իմ ասածի միտքը և կամ համաձայն չեք: Այդ դեպքում ինչի՞ համար ձեզ չարչարում եք ինձ ձեր մտքերը արտահայտելով:
    Ձեր, մմմ, «արծարծած» թեման (մի քիչ շատ մեծ բառ է ֆորումային գրառման համար) ընդհանուր առմամբ մոտավորապես տափակ է, քառակուսի ու դարչնագույն:

    Մեջբերում Ռազմիկ Արտաշես-ի խոսքերից Նայել գրառումը
    Երրորդ, խնդրում եմ ձեր խաղաղասիրական («պացիֆիստ») մտքերը փոխանցեք մեր շատ սիրելի «եղբայր» թուրքերին ու ազերիներին: Թող նրանք զինաթափվեն ու մեզ ծաղիկներ նվիրեն, հետո նոր կմտածեմ իմ «նացիոնալիստ հռետորաբանությանը» վերանայելու մասին:
    Կներեք, բայց միլիտարիզմի հակառակը պացիֆիզմը չի: Ու եթե ես կիսախելառ միլիտարիստ չեմ, դա չի նշանակում, որ պացիֆիստ եմ: Ձեր փորձերը իմ տեսանկյունը ծայրահեղական ստերեոտիպի տակ մտցնելու ոչ մի բանի չեն բերի

    Մեջբերում Ռազմիկ Արտաշես-ի խոսքերից Նայել գրառումը
    Եւ վերջում, որպես նվեր, ձեզ հրավիրում եմ կարդալ իմ առաջին գրառումս, Հասկանալ Հայու Ինքնաքննադատական կարողությունները.

    http://haiknahapet.blogspot.com/2015/01/blog-post.html
    Շնորհակալ եմ նվերի համար, բայց տարրական էթիկան պահանջում է, որ մեկին նվիրեն բան, որ ինքը կցանկանար ստանալ: Ձեր գրառումից դատելով, ձեր հոդվածն էլ նույնչափ անիմաստ ժամանակի ծախս է լինելու: Նման նվերները սահմանակցում են վիրավորական լինելու հետ:



    Մեջբերում Ռազմիկ Արտաշես-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն,

    Ռազմիկ Արտաշես


    Հ.Գ. Շնորհակալ եմ ուղելու համար ուղագրական սխալս: Բոլորս մարդ ենք, վրիպումներ լինում են, մանավանդ երբ սկզբում սովորել ենք Մեսրոպյան ուղագրություն, ու հետո նոր ժամանակակից Հայաստանյան ուղագրություն:

    Հաջողություն ձեզ:
    Ձեզ էլ, ինչ ասեմ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մինա (26.02.2015), Տրիբուն (26.02.2015)

  21. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռազմիկ Արտաշես-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ ձեզ հետ:

    Նաեւ շինիչը, եթե Արևմտահայերենով մտածենք, ինչն է իմ պարագան:
    Արևելահայերենով վախենամ՝ շինիչ ասեք, բռնաբարող հասկացվի կամ սիրեկան
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.02.2015), Մինա (26.02.2015)

  23. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայից դուրս՝ սփյուռքահայ հետաքրքիր մասսա կա, որ այստեղի հայերի, ներեցեք ֆրանսերենս, հետույքի հաշվին թուրքերի հետ պատերազմ անել է ցանկանում: Ինչ-որ օրինաչափություն կա յեղափոխական դաշնակցության պատկանելու ու դրա միջև:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.02.2015), Հայկօ (26.02.2015), Մինա (26.02.2015), Շինարար (26.02.2015), Տրիբուն (26.02.2015)

  25. #15
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    25.02.2015
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևելահայերենով վախենամ՝ շինիչ ասեք, բռնաբարող հասկացվի կամ սիրեկան

    Վայ

    Ոչինչ, դա էլ իրա տեղն ունի:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իռացիոնալ դրդապատճառով սպանությունն ու սերիական մարդասպանի հոգեբանությունը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.02.2017, 03:29
  2. Վերևինիս բնորոշ 1 յուրահատուկ հատկանիշ
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 3157
    Վերջինը: 13.06.2010, 00:58
  3. Հոգեբանությունը Հայաստանում
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 26.04.2010, 01:27
  4. Ինձ բնորոշ 1 բացասական հատկանիշ
    Հեղինակ՝ Legolas, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 8
    Վերջինը: 06.11.2009, 18:02
  5. Շատ Կարևոր
    Հեղինակ՝ Արիս, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.06.2008, 12:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •