Նախընտրելի կլինի միգուցե ձեզ համար: Անձամբ ինձ համար նման «կարծիքները» քլնգելը զուտ հաճույք է:
Ես ձեզ նման պիտակներ չեմ կպցրել, բայց կարող եմ կպցնել, եթե դա ձեր ինքնասիրությունը կշոյի: Մյուս կողմից, ինչպես Շինարարը նշեց (էլի իրոնիա), կոնստրուկտիվ միջազգային տերմինի հայերեն համարժեքը կառուցողականն է:
Ձեր, մմմ, «արծարծած» թեման (մի քիչ շատ մեծ բառ է ֆորումային գրառման համար) ընդհանուր առմամբ մոտավորապես տափակ է, քառակուսի ու դարչնագույն:
Կներեք, բայց միլիտարիզմի հակառակը պացիֆիզմը չի: Ու եթե ես կիսախելառ միլիտարիստ չեմ, դա չի նշանակում, որ պացիֆիստ եմ: Ձեր փորձերը իմ տեսանկյունը ծայրահեղական ստերեոտիպի տակ մտցնելու ոչ մի բանի չեն բերի
Շնորհակալ եմ նվերի համար, բայց տարրական էթիկան պահանջում է, որ մեկին նվիրեն բան, որ ինքը կցանկանար ստանալ: Ձեր գրառումից դատելով, ձեր հոդվածն էլ նույնչափ անիմաստ ժամանակի ծախս է լինելու: Նման նվերները սահմանակցում են վիրավորական լինելու հետ:
Ձեզ էլ, ինչ ասեմ

Էջանիշներ