Շինարար-ի խոսքերից
Հասկանում եմ, Բյուր, կարծեմ իրար հետ քննարկել ենք ու նե-երից երկուսս էլ դժգոհ էինք: Երևի պետք ա իր թարգմանած ուրիշ գործեր էլ կարդամ, որ լիարժեք պատկերացում կարողանամ կազմել: Բայց ամեն դեպքում ես էլի մնում եմ կողմ էսօրվա ընթերցողին ընկալելի մնալուն, ոչ թե հայերենում մոտ լինելուն էն անգլերենին, որը Ջոյսինն ա, որովհետև ի վերջո դա անհնարին ա: Ու դա փոխադրություն չի լինի (էս Հայկին եմ պատասխանում արդեն), թե չէ Շեքսպիր պետք է ուրեմն թարգմանենք գրաբարով միայն կամ միջին հայերենով, որովհետև Շեքսպիրի անգլերենը տարբեր ա էսօրվա անգլերենից: Մանրակրկիտ գործի դեմ բան չեմ կարող ասել, ամեն նախադասությունից զգացվում ա, որ մեծ ջանք ու աշխատանք ա ներդրած ու հենց դա էլ խանգարում ա ընթերցելուն. դա պետք ա չզգացվի՞, թե՞ ոնց, չեմ կարող ասել: Լեզուն անընդհատ փոխվում ա ու պատահական չի, չէ՞, որ նույնիսկ լեզվակիրների համար հին լեզվից նոր լեզվի են թարգմանում գործերը, ասենք՝ գրաբարից աշխարհաբար: Իհարկե, էլ էն չի լինում, բայց դե ցանկացած դեպքւոմ թարգմանելիս միևնույն ա էլ էն չի:
Էջանիշներ