User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Մատանիների տիրակալը-Երկու ամրոց (քննարկում)

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2015
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մատանիների տիրակալը-Երկու ամրոց (քննարկում)

    Բարև ձեզ, թարգմանում եմ Թոլքիենի հանրահայտ ստեղծագործությունը
    լինքը http://grapaharan.org/index.php?titl...A8&redirect=no

    Ուղղագրությունից լավ չեմ կխնդրեի խիստ չդատել, եթե կլինեն մարդիկ ովքեր կուզենան օգնել սրբագրել շնորհակալ կլինեմ
    Վերջին խմբագրող՝ -Armstral-: 18.02.2015, 23:29:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.02.2015), Ափրիկյան (22.10.2015), Հայկօ (19.02.2015)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Armstal- ջան, գովելի ու կարևոր գործ ես նախաձեռնել, ու ինչ-որ բան էլ ինձ հուշում ա, որ քո անծայրածիր էնտուզիազմին կարելի ա մենակ նախանձել: Ես որ նախանձում եմ: Դու ուրիշ ի՞նչ թարգմանական փորձ ունես: Հույս ունեմ՝ չես նեղանա անկեղծ արձագանքից, բայց կարծում եմ, որ ընդհանրապես՝ վեպ, իսկ մասնավորապես՝ «Մատանիների տիրակալը» թարգմանելը դեռ մի քիչ շուտ ա քեզ համար:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ափրիկյան (22.10.2015), մարդագայլուկ (19.02.2015)

  5. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Armstal- իսկ իմ կարծիքով թեև անհարթ ա, բայց թարգմանչական տաղանդ կա եթե մի քանի տասնյակ մանր-մունր պատմվածքների վրա աշխատես, երևի վեպն ավելի սահուն առաջ գնա թեև ես շատ եմ ոգևորվում, երբ սկսում են թարգմանություններ կատարել, բայց եթե հիմա դնեմ, սկսեմ գովել, լիքը լավ բաներ փչացրած կլինեմ, ավելի լավ ա տեխնիկան հղկել, կատարելագործել ու նորից վերադառնալ սրան:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (22.10.2015)

  7. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2015
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարևորը ցանկությունն է, փոքր տարիքում կարդացել էի առաջին գիրքը ու երազում էի որ երկրորդ ու երրորդ գրքերն էլ թարգմանվեր հայերեն: Չէի ասի որ շուտ է, հետո ես ռուսերենից եմ թարգմանում: Ապրել եմ Ռուսաստանում, ռուսերեն գիտեմ, գիրքն էլ իմ սիրած գիրքն է, անգիր եմ արել: Գործից հետո պարապ ժամանակ թարգմանում եմ, կարելի է հոբբի անվանել: Ինչ որ մեկը մի օր պետքա սկսի թե չէ: Գրապահարան կայքը վիքիպեդիայի նման է, մեկը կարող է գրել, մյուսը շարունակել, երրորդը խմբագրել, այնտեղ Հոբբիտն ու Պահապաններն էլ կան: Այնպես որ կարծում եմ լավ կլինի

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.02.2015), Ափրիկյան (22.10.2015)

  9. #5
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ կլինի բնագրից թարգմանել, սովորաբար թարգմանությունից երբ թարգմանում են, լիքը բաներ կորում են թե բովանդակային, թե գեղարվեստական առումով: Ընդհանրապես նախաձեռնությունը շատ լավն է, բայց հրաշալի կլիներ, որ թարգմանությունն էլ բարձր որակ ունենար, մի մեջբերում անեմ ուղղակի.

    Ներքևում լսվում էին ինչ որ ճչոցներ, և ի սարսափ իրեն՝ նա արտաբերեց նաև օրքերի ձայներ:
    Արտաբերել նշանակում է արտասանել, ոչ թե տարորոշել: Էս կարգի վրիպակները ամբողջ թարգմանության որակը գցում են: Իսկ եթե հմտանաս գործում, համ թարգմանությունն ավելի հաճելի, սահուն կկարդացվի, համ նման վրիպակներ էլ չեն լինի: Նախաձեռնությունն, էլի եմ ասում, շատ լավն է, բայց պետք է նաև լավ կատարել:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (19.02.2015), Ափրիկյան (22.10.2015)

  11. #6
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2015
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ, կուղղեմ Alphaone ջան

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (19.02.2015)

  13. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անգլերենից ո՞նց ես: Կամ ռուսերենից բացի ուրիշ օտար լեզու գիտե՞ս:
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (22.10.2015)

  15. #8
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2015
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միջին: Անգլերեն տարբերակն էլ ունեմ, մեկ մեկ ստուգում եմ, բայց առանց գուգլ թարգմանիչի չեմ կարող: Իմիջայլոց Հոբիտն էլ, պահապաններն էլ ռուսերենից են թարգմանված հայերեն

  16. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում -Armstral--ի խոսքերից Նայել գրառումը
    Միջին: Անգլերեն տարբերակն էլ ունեմ, մեկ մեկ ստուգում եմ, բայց առանց գուգլ թարգմանիչի չեմ կարող: Իմիջայլոց Հոբիտն էլ, պահապաններն էլ ռուսերենից են թարգմանված հայերեն
    Բնօրինակից թարգմանելը միշտ էլ հազար անգամ ավելի գերադասելի ա: Ճիշտն ասած՝ թարգմանող լեզվից թարգմանելը (էս նման ա քսերոքսից քսերոքս անելուն) ես ընդհանրապես չեմ ընդունում: Չնայած՝ մի քանի շատ լավ հայերեն նման թարգմանություններ կան, հակառակ օրինակները շատ ավելի շատ են: Ինչքան էլ ուզում ես՝ լավ թարգմանիչ եղիր, մեկ ա՝ թարգմանության ժամանակ անխուսափելիորեն լիքը բաներ կորում են: Հիմա դու հաշվի առ, որ արդեն իսկ ի սկզբանե «թերի» աղբյուրից ես թարգմանում «Մատանիների տիրակալը»: Թե ինչքան բան կկորի հենց քո թարգմանության ժամանակ, էդ արդեն ուրիշ հարց ա, բայց փաստն էն ա, որ քո տված կորուստները (էլի եմ ասում, ցանկացած թարգմանչի ու թարգմանության դեպքում սա անխուսափելի ա) բազմապատկվում են ռուսների տված կորուստների հետ, ու արդյունքում Տոլկինից շատ քիչ բան ա մնում:

    Մի ուրիշ խնդիր էլ կա՝ արդեն կոնկրետ ռուսերեն թարգմանությունների հետ կապված: Ռուսական թարգմանական դպրոցն ու ավանդույթը նենցն ա, որ իրենք ոչ էնքան թարգմանում են, այլ փոխադրում բնօրինակի տեքստը: Թարգմանության տեսության (ու, կներեք ինձ, փիլիսոփայության) մեջ գոնե ինձ համար ուղղորդիչ սկզբունքն էն ա, որ թարգմանվելու պահին բնօրինակը էտալոնային գործ ա թարգմանչի համար, անթերի, միակ կատարյալ ու միակ ճիշտ տեքստ, որտեղ ամեն տառը իր անփոխարինելի տեղում ա, ամեն կետը՝ մտածված, ու ավելի կուռ, ամբողջական, ավարտուն ու հղկված տեքստ էդ պահին ուղղակի չկա՝ առհասարակ ամբողջ գրականության մեջ: Սա ծանր գիտակցում ա, որովհետև սենց թարգմանիչը լռելյայն ընդունում ա, որ մեկին մեկ համարժեք թարգմանություն անելն ըստ սահմանման արդեն իսկ անհնար ա՝ ինչքան էլ թարգմանվող ու թարգմանող լեզուները մոտ լինեն, հենց թեկուզ էն պատճառով, որ դրանք տարբեր լեզուներ, տարբեր կոդեր, տարբեր հնչյունական կամ շարահյուսական համակարգեր են: Ու էս դեպքում լավ թարգմանությունը դառնում ա մի կոր, որ անվերջ մոտենում, բայց երբեք չի հատվում նշաձողի՝ բնօրինակի հետ: Հիմա ինչու էի էսքանը գրում. ռուսների մոտ հաճախ էդ նշաձողը ոչ թե բնօրինակն ա, այլ էն, թե ինչպիսին ա թարգմանիչն ինքը պատկերացնում էդ տեքստը ռուսերեն: Ու հաճախ ինքը դա պատկերացնում ա հենց հեղինակի փոխարեն. ո՞նց կգրեր գրողը, եթե ծնված լիներ ինչ-որ Նովոսիբիրսկում ու ռուսերենից բացի ուրիշ լեզու չիմանար: Սա ենթադրում ա լիքը մտքերի վերաձևակերպում, լիքը բաների կրճատում, ահագին շատ նոր բաների ավելացում թարգմանված տեքստի մեջ: Օրինակները շատ են. հենց թեկուզ նույն «Մատանիների տիրակալի» մեջ (բոլոր թարգմանությունների) լիքը կարելի ա գտնել: Այսինքն՝ հիմա դու ոչ թե թարգմանչի թարգմանածն ես թարգմանում, այլ թարգմանչի գրածը:

    Ու ամենակարևոր խնդիրը քո թարգմանության մեջ (Alphaone-ը վերևում մի թեթև գրեց արդեն) քո հայերենն ա: Շատ մեծ սուտ կլինի ասելը, որ դու հայերեն չգիտես և այլն, էդ հաստատ տենց չի, նույնիսկ ընդհակառակը, բայց իմ համեստ կարծիքով՝ քեզ առաջին հերթին ոչ թե թարգմանության փորձն ա պակասում, այլ հայերենի փորձը: Գիտես, շատ կոպիտ ասած՝ եթե դեռ կասկածում ես, որ դու ուղղագրությունից լավ չես, ավելի լավ ա ընդհանրապես թարգմանությամբ (ու գրելով) դեռ չզբաղվել: Հաստատ չեմ ուզում եռանդդ կոտրել կամ քեզ հետ պահել քո սիրած գործով զբաղվելուց, հակառակը՝ մեկը ես միշտ շատ եմ ուրախանում, երբ նոր բան ա թարգմանվում, ու նույնիսկ շատ ավելի շատ, քան երբ նոր բան գրվում ա հիմա. ուղղակի բարեկամաբար խորհուրդ եմ տալիս: Կարող ես քո սիրած պատմվածքներից ինչ-որ փոքր բան վերցնել, թարգմանել, դնել ստեղ (թեկուզ մաս-մաս), կկարդանք, կքննարկենք իրար հետ, կհասկանանք՝ ինչն ա լավ, ինչն ա վատ, քեզ համար էլ երևի օգտակար ու հետաքրքիր կլինի: Փոքր գործերի վրա աճելը միշտ ավելի հեշտ ա: «Մատանիների տիրակալը» թարգմանելը տիտանական գործ ա, ու դրան մոտենալը արդեն մի քիչ վախենալու ա նույնիսկ փորձված մարդու համար: Դու հիմա ժամանակ ես ծախսում, ընդ որում՝ հաստատ ահռելի շատ ժամանակ, մի գործ անելու համար, որի վերջնական արդյունքը նույնիսկ քեզ համար ա կասկածելի: Ավելի լավ չի՞՝ ինչ-որ փոքր բան անել. գոնե հետո չես ափսոսի ժամանակիդ համար, այլ կիմանաս, որ քո շնորհիվ էդ մի գործը արդեն հայերեն կա, ու նույնիսկ խմբագրված ու հղկված ա՝ էնքան, ինչքան հնարավոր ա: Ստեղ քեզ հաստատ կօգնեն:

    Առաջին գրառմանդ մեջ գրել ես, որ սրբագրության համար շնորհակալ կլինես: Քո գրած տեքստը ոչ միայն սրբագրության կարիք ունի: Բայց վեպը ծանր նյութ ա. չեմ կարծում, որ ինչ-որ մեկը թեկուզ կսրբագրի թարգմանածդ. էդ նորմալ ա, որովհետև խոսքը կարող ա մի տարի ամեն օր տևող աշխատանքի մասին լինի, ինչը, համաձայնի, քչերին ա հարմար կամ ցանկալի: Պատմվածքը ուրիշ հարց ա. ստեղ քեզ օգնողները արդեն անհամեմատ ավելի շատ կլինեն:

    Ու մի վերջին հարց էլ տամ, էլի. դու մենակ fantasy ես սիրու՞մ, թե sci-fi էլ: Թե՞ ուղղակի հենց «Մատանիների տիրակալն» ես էնքան սիրում, որ որոշել ես ինչ էլ լինի՝ հայերեն թարգմանել:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 19.02.2015, 04:20:
    DIXI
    carpe noctem

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.02.2015), Lion (19.02.2015), մարդագայլուկ (19.02.2015)

  18. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնօրինակից թարգմանելը միշտ էլ հազար անգամ ավելի գերադասելի ա
    Գերադասելի ա, անշուշտ: Բայց մի հատ թեմայից դուրս ռեպլիկ անեմ. բնօրինակից թարգմանելը դեռ չի նշանակում, որ միջնորդ լեզվից թարգմանելուց լավ ա:

    ԽՍՀՄ տարիներին ամեն դեպքում ունեինք շատ ավելի պատրաստված ու լուրջ թարգմանիչներ, ու ինչքան էլ իրանք միջնորդ լեզվից՝ ռուսերենից թարգմանեին, շատ հաճախ ավելի հաջող էին, քան հիմիկվա օտար լեզու թեթև-մեթև սովորած, թարգմանության արվեստ չուսումնասիրած «թարգմանիչների» թարգմանածները:

    Ինչքան էլ ոգևորվեմ վերջին շրջանում թարգմանական արվեստի զարգացմամբ, կարդացածներս ոգևորությունը ջրում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.02.2015), Sambitbaba (19.02.2015), Հայկօ (19.02.2015)

  20. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ, ինձ թվում ա՝ մի քիչ շատ ես կատեգորիկ գրել, հատկապես ուղղագրություն իմանալը ու թարգմանությամբ կամ առավել ևս գրելով զբաղելը էդքան շատ չէի փոխպայմանավորի: Իհարկե քո մոտեցումն ա, բան չեմ ասում: Ինձ հետաքրքիր ա՝ վերջին շրջանում հայերեն լավ թարգմանության օրինակ ո՞րն ես համարում: Մասնավորապես, Ուլիսեսի հայերեն թարգմանության մասին կարծիքդ ա հետաքրքիր: Շնորհակալություն:

  21. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերադասելի ա, անշուշտ: Բայց մի հատ թեմայից դուրս ռեպլիկ անեմ. բնօրինակից թարգմանելը դեռ չի նշանակում, որ միջնորդ լեզվից թարգմանելուց լավ ա:

    ԽՍՀՄ տարիներին ամեն դեպքում ունեինք շատ ավելի պատրաստված ու լուրջ թարգմանիչներ, ու ինչքան էլ իրանք միջնորդ լեզվից՝ ռուսերենից թարգմանեին, շատ հաճախ ավելի հաջող էին, քան հիմիկվա օտար լեզու թեթև-մեթև սովորած, թարգմանության արվեստ չուսումնասիրած «թարգմանիչների» թարգմանածները:

    Ինչքան էլ ոգևորվեմ վերջին շրջանում թարգմանական արվեստի զարգացմամբ, կարդացածներս ոգևորությունը ջրում են:
    Դե հա, իհարկե, կա տենց բան: Ամեն դեպքում՝ եթե նույն մարդը թարգմանելիս լինի կա՛մ բնօրինակից, կա՛մ միջնորդ լեզվից, բնօրինակից թարգմանությունը հաստատ ավելի լավն ա լինելու: Ես ընդհանուր դեպքի մասին եմ խոսում, ոչ թե մասնավոր օրինակների: Թե չէ «Շվեյկ» էլ կա ռուսերենից թարգմանած, որ աննկարագրելի լավն ա, «Հարյուր տարվա մենություն» էլ կա, որ մարդիկ նույնիսկ անգիր են անում (սկիզբը որ բոլորը գիտեն), Մարկ Տվեն կա, Ցվայգ կա, մի խոսքով՝ շատ են: Բայց դա միայն խոսում ա թարգմանչի արժանիքների մասին, էլի, ոչ թե միջնորդ լեզվից թարգմանելու արժանիքների:

    Էս նոր թարգմանական ալիքը ուրիշ թեմա ա: Ներքին խոհանոցից որոշ բաներ գիտեմ, որ ստիպում են նենց ահագին լուրջ մտածել, թե ով հրապարակավ ինչ ա խոսում ու ներկայացնում, բայց իրականում ինչ ա անում ու ուզում: «1984»-ը, օրինակ, թերթել եմ, փորձել եմ կարդալ, չի ստացվել. ահավոր անհարթ բան էր: Բայց դե մոտավորապես գիտեմ՝ ով ա թարգմանել, ինչու ու ինչքանով, ու չեմ զարմանում:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ, ինձ թվում ա՝ մի քիչ շատ ես կատեգորիկ գրել, հատկապես ուղղագրություն իմանալը ու թարգմանությամբ կամ առավել ևս գրելով զբաղելը էդքան շատ չէի փոխպայմանավորի: Իհարկե քո մոտեցումն ա, բան չեմ ասում: Ինձ հետաքրքիր ա՝ վերջին շրջանում հայերեն լավ թարգմանության օրինակ ո՞րն ես համարում: Մասնավորապես, Ուլիսեսի հայերեն թարգմանության մասին կարծիքդ ա հետաքրքիր: Շնորհակալություն:
    Չէ, էդ իմ ցավոտ կետն ա, Շին: Պայմանավորում եմ էնքանով, որ լեզվով աշխատելու համար լեզու իմանալը առաջին ու նվազագույն պայմանն ա. մնացած բոլորը դրանից հետո են գալիս: Էս դեպքում խոսքը գործիքին տիրապետելու մասին ա, ոչ ավել, ոչ պակաս:

    Սամվել Մկրտչյանից ինչ կարդացել եմ, բոլորը ինձ համար համարյա էտալոնային կարգավիճակ ունեն. էդ մարդը անմնացորդ գիտեր ու հասկանում էր, թե որն ա լավ թարգմանությունը: «Ուլիսեսից» մի հիսուն էջ եմ կարդացել, լրիվ չէ, բայց շատ լավն էր: Ինքը, իհարկե, ավելի շատ պոեզիա էր թարգմանում, որի մասին ես բան չեմ ասի. իմ գործը չի, ու ես ինձ էդ հարցում էնքան կոմպետենտ չեմ համարում, որ գնահատական տամ:

    Էս վերջերս նոր «Վարդի անունը» առա, էլի մի քիչ թերթեցի (որպես նվեր էի առել). էլի շատ լավ թարգմանություն էր: Մի քիչ տարօրինակ լեզվով ա գրած, բայց, ինչքան հասկանում եմ, բնագիրն էլ ա տենց, այսինքն՝ թարգմանիչը գիտակցաբար կոնկրետ ոճի պահելու խնդիր ա լուծել տենց:

    Մի թարգմանություն էլ կա, որից ես հույժ անհամեստաբար գոհ եմ, բայց կիսատ ա, դեռ չի հրատարակվել :
    DIXI
    carpe noctem

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.02.2015), CactuSoul (19.02.2015), Chuk (19.02.2015), Աթեիստ (19.02.2015), մարդագայլուկ (19.02.2015)

  23. #13
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու տարի առաջ ընկերներիցս մեկն էլ էր փորձում Մատանիների Տիրակալը թարգմանել, բայց շատ շուտ ձեռ քաշեց էդ գործից, որովհետև կարծում եմ պատրաստված չէր։ Իսկ Թոլքիեն ձյային թարգմանելու համար բացի էնտուզիազմից նաև ահագին մեծ պատրաստվածություն է պետք։ Մեկը ինձ համար (որպես Թոլքիենի ու հատկապես Թոլքիենի լեզվի բզիկ ֆանատ) շատ շատ շատ կարևոր է բնօրինակից թարգմանությունը:

    Ժամանակին հենց Թոլքիենն ինքն էլ դժգոհ է եղել որոշ թարգմանություններից ու թարգմանիչներին մի քիչ օգնելու համար The Guide to the Names in The Lord of the Rings-ն է գրել (ավելի հայտնի որպես Nomenclature)։ Երևի արժե ծանոթանալ էս գործին։ Պլյուս Cormarë Series-ը խորհուրդ կտամ ուսումնասիրել, Թոլքիենի ու իր ստեղծած աշխարհի՝ Արդայի մասին էսսեյների ու լուրջ գիտական աշխատությունների հավաքածու է:
    Ու միանում եմ Հայկօի խորհրդին՝ լիքը ավելի փոքր ծավալի գործեր թարգմանել ու հղկվել:

    Մեկ էլ ասում են հեսա Հոբիթի հայերեն թարգմանությունն է լույս տեսնելու: O Elbereth Gilthoniel! ^_^
    “My God - it's full of stars!”

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (19.02.2015)

  25. #14
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կա Հոբիթի թարգմանությունը

  26. #15
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա Հոբիթի թարգմանությունը
    Ըհը, բայց հին սովետի ժամանակվա թարգմանություն ա, ռուսերենից, որտեղ Գենդալֆը Հենդալֆ ա
    “My God - it's full of stars!”

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.02.2015), Ափրիկյան (22.10.2015)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 5
    Վերջինը: 18.02.2011, 15:28
  2. Ցավի Տիրակալը / The Hurt Locker
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.04.2010, 10:24
  3. Երկու անքուն տաղ
    Հեղինակ՝ Narek Ktoyanc, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.01.2007, 01:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •