Սամվել Մկրտչյանից ինչ կարդացել եմ, բոլորը ինձ համար համարյա էտալոնային կարգավիճակ ունեն. էդ մարդը անմնացորդ գիտեր ու հասկանում էր, թե որն ա լավ թարգմանությունը: «Ուլիսեսից» մի հիսուն էջ եմ կարդացել, լրիվ չէ, բայց շատ լավն էր: Ինքը, իհարկե, ավելի շատ պոեզիա էր թարգմանում, որի մասին ես բան չեմ ասի. իմ գործը չի, ու ես ինձ էդ հարցում էնքան կոմպետենտ չեմ համարում, որ գնահատական տամ:
Էս վերջերս նոր «Վարդի անունը» առա, էլի մի քիչ թերթեցի (որպես նվեր էի առել). էլի շատ լավ թարգմանություն էր: Մի քիչ տարօրինակ լեզվով ա գրած, բայց, ինչքան հասկանում եմ, բնագիրն էլ ա տենց, այսինքն՝ թարգմանիչը գիտակցաբար կոնկրետ ոճի պահելու խնդիր ա լուծել տենց:
Մի թարգմանություն էլ կա, որից ես հույժ անհամեստաբար գոհ եմ, բայց կիսատ ա, դեռ չի հրատարակվել

:
Էջանիշներ