Չգիտեմ:Սպասի տեսնենք Մարին ինչ ա ասում, նոր կասեմ:
Արտահայտվի![]()
Մեֆ, որ հազար էջ հետ չգնամ, միանգամից էստեղ ասեմ: Մարդիկ սիրում են քո քննադատությունը, ես՝ հըը: Էլի եմ ասել, ստեղ էլ կասեմ, որտև կոնկրետ իմ գործերի դեպքում քո առաջարկները, քննադատությունը ու լիքը ուրիշ բաներ չեն համապատասխանում էն ամենի հետ, ինչը փորձում եմ պատմվածքով ասել: Ու դա նորմալ ա, մի նեղվի. ոնց որ ամեն գործ չի, որ ամեն մարդու դուր ա գալիս, նենց էլ ամեն քննադատություն չի, որ ամեն գրողի դուր ա գալիս: Ու ինչքան գրելու դասերի գնացել եմ, միշտ ասել են՝ գտի քեզ համար էնպիսի քննադատի, որը հասկանում ա գրածդ: Դրա մեջ ճիշտ բան կա, որտև եթե դու տեսնես, թե էստեղ իմ ամենամեծ քննադատը ոնց ա ինձ փրթում-թափում, ոնց քարը քարին չի թողնում, ամեն բառից կախվում ա, ասում ա՝ սենց չէ, նենց պիտի լինի, կնախանձես, որ Մեֆն էդ աստիճանի չի: Տարբերությունն ընդամենը էն ա, որ էս մարդը հասկանում ա, թե գործն ինչի մասին ա ու ուր ա գնում:
Հա, էսքանն ասելուց հետո ի՞նչ էի ասում: Ինձ համար սովորական ա, որ Մեֆը սխալ ուղղությամբ ա տանում պատմվածքը, բայց որ Այբն էլ ոնց որ հիմնական մեխը չհասկացավ, դա արդեն անհանգստացնող ա, ու մտածում եմ՝ պետք ա մի բան փոխել: Սամն էլ սենտիմենտալ դրեց անունը, բայց հեչ սենտիմենտալ բան չկա ստեղ կամ էլ եթե նույնիսկ կա, շատ քիչ ա:
Բայց դրա համար ուզում եմ Մարիին էլ լսել, տեսնեմ՝ ինքն ինչ կարծիքի ա:
Վոլտերա (20.02.2015)
…Բայց ես ինչի՞ պտի նեղվեմ Բյուր ջան… ի՞նչ անբնական բան կա ստեղ… ավելին ես ոչ գրաքննադատ եմ ոչ էլ պրոֆեսիոնալ եմ, նույնիսկ սիրողական չեմ որոհետև գրականությամբ ես չեմ զբաղվում ու երևի 90% ա հավանականությունը որ չեմ հասկանում քո գրածները… քեզ ճիշտ են ասելոր պետք ա գտնես էն քննադակտին որը քեզ հասկանում ա ուղղակի ինձ ընդհանրապես պետբք ա քննադատների ցուցակից հանել… սա բոլորին ա վերաբերվում… ես եթե մի գործ սիրում եմ դա դեռ չի նշանակում որ էդ գործը լավն ա և հակառակը…
Մի բան ասեմ, ես էլ կարամ hair split անեմ, բայց եթե սա լինի full scale competition կամ workshop էդ ուրիշ… ես միշտ էլ ասել եմ workshop արեք որ ավելի շատ խորանանք ու ամենակարևորը discussion լինի… բայց էս ֆորմատով որ մարդիկ գալիս են ու կարծիք հայտնում գնում են, արդեն լուրջ չի լինում…
Նենց որ Բյուր ջան, հեչ պարտադիր չի որ ասես որ իմ կարծիքը հաշվի չես առնում, ես դա վաղուց գիտեմ ու վատ չեմ զգում, ոնց որ ասես վատ պովըր ես… բա վատ եմ բա ինչ եմ, կյանքումս ճաշ եփած չկամ… նույն էլ էս ա, կյանքումս պատմվածք գրած չկամ, խի՞ պտի դու իմ կարծիքը հաշվի առնես… I'm not the sharpest knife in the drawer…
Բյուր… մի հատ էլ եմ կարդացել գրածդ…
Բյուր այ էստեղից մտածեցի, որ Դավիթը Լիզայի եղբայրն է
Կարծես ինչ-որ անծանոթ իրականության մեջ լիներ: Ե՞րբ էր վերջին անգամ մայրը նախաճաշ սարքել: Տարիներ առաջ, երբ ինքն ու Դավիթն արթնանում էին, մայրն արդեն աշխատանքի էր գնացած լինում, սեղանին՝ հազար դրամ: Վերցնում էին ու արագ-արագ վազում մոտակա խանութը, չորս հատ դոնաթ և երկու շիշ կոլա գնում, որոնք խժռում էին տուն հասնելուն պես. դա էր նրանց նախաճաշը:
Sambitbaba (20.02.2015)
Եղբայր ա եղբայր չի դա չի կարևոր, էստեղ իրա շնչավոր ու անշունչ լինելու հարցն ա մի քիչ աղոտ, որովհետև նկարագրություններում ինքը շատ կենդանի ա, բայց ես իրան ավելի շատ սիմվոլ եմ ընդունում, զգում... չգիտեմ էս ճիշտ ա թե սխալ: Բյուրը կասի:
SWTS
Ամեն մարդ մեկնաբանում է իր կարդացածը էնպես, ինչպես հասկանում է: Դա նորմալ է: Հեղինակը ինչ է ուզեցել ասել, դա հեղինակը ինքն ամենալավը կմեկնաբանի, բայց եթե թեկուզ <<սխալ է>> մեկնաբանվում, սխալ ասելն էլ սխալ կլինի: Եթե վերցնում ես նույն ստեղծագործության վերաբերյալ գրված տարբեր գիտական հոդվածներ, այնքան տարբեր մեկնաբանություններ կգտնես ու դեռ, որ գրվում են...էլի շատ տարբեր բաներ են գրվում: Ուղղակի հարցը այն է, թե ոնց ես մոտենում տեքստին: Ի վերջո, կարևոր է նաև այն, որ տեքստը տարբեր ձևի մեկնաբանելու առիթ է տալիս: Ոչ բոլոր տեքստերի հետ աշխատելիս կարող ես հանգել տարբեր եզրակացությունների: Իսկ ինչ մնում է մնացածին...կարծում եմ՝ յուրաքանչյուրն ունի տեքստին մոտենալու իր ձևը: Անձամբ իմ համար տեքստին պիտի շատ պատասխանատվությամբ մոտենալ, նույնիսկ ամեն բառին:
LisBeth (20.02.2015)
էս անգամ որոշել եմ քվեարկել… ուղղակի չեմ կողմնորոշվում…
Բարև բոլորին:
Նրանք. Սկզբից բացի հայ ֆիդայի Արշակ Գավաֆյանից, ուրիշ մարդու չէի տեսնում Քեռու դերում, չնայած զինվորները ռուսներն էին: Կարծում էի առաջին համաշխարհային պատերազմն ա: Հետո կարդացի վիդեոխաղ բառը, էդ արդեն հերիք էր: Կամաց-կամաց սկսեց ավելի ժամանակակից դառնալ պատմվածքը՝ (գեյ-մեյ): Ամենաշատը հավանեցի էն հատվածը, երբ Իվանն ու Նիկոլայը դուրս եկան բակ, Քեռիի միանալն էլ էր լավը՝ էդ դրվագները ահագին սիրունացրեցին պատմվածքը: Իսկ երկրորդ գրառման մեջ էնքա՜ն արագ ու միանգամից մտան արյունալի տեսարանները, շատ հակիրճ ձևով նկարագրվեց ու պրծավ: Ովքե՞ր էին իրականում նրանք, ի՞նչ էին իրենցից ներկայացնում՝ համենայն դեպս գլխավոր հերոսները չէին: Առաջին ու երկրորդ գրառումները զգալիորեն տարբերվում էին իրարից, տարբեր ժանրից էին: Ես նույնիսկ չհասկացա, թե ինչու՞ էդպես ավարտվեց, ո՞րն էր վերջաբանի իմաստը, ի՞նչ էին իրենցից ներկայացնում էդ տեսարանները:
Շարադրանքը լավն էր, լավ էր ներկայացված, արագ էր ընթերցվում, բայց որ նայում եմ նկարին, չեմ կարողանում ընդհանուրներ տանել, մի տեսակ շատ բարդ ա թվում:
Ուժաս ֆիլմի պահերը բնականաբար հիշեցնում էին Մարիին,բայց եթե անկեղծ լինեմ, էդ սպանդերից առաջ էլ էր ինքը միտս գալիս մեկ-մեկ:
Տակտուս. Կարդալը սկսելուց առաջ անունները աչքովս ընկան, ասեցի «էստեղ է՞լ են ռուսներ»:մենակ մի Արթուր կար: Էնքան էլ չհավանեցի անկեղծ ասած՝ մի տեսակ տհաճ էր: Իսկ վերջաբանից որոշ բաներ չհասկացա՝ օրինակ Արթուր-Բենդե՞րը ինչի էր մեռել:
Ու ընդհանրապես, Տակտուսն ի՞նչ ա:
![]()
Էս պատմվածքն էլ չեմ կարողանում նմանեցնել նկարի հետ: Հալալ ա էս երկու հեղինակներին, ի՜նչ երևակայություն ունեն:
Արձակուրդի առավոտը. Հավանեցի, շատ հավանեցի:Լավն էր իրոք: Էս անգամ նկարը միտս էի պահել կարդալու ընթացքում, իրոք նման էր, իսկ հետո, որ հասա խատուտիկներին, ասի «էստեղ քեզանից անկախ նկարն ես հիշելու,» նույնն էլ տիկինիկի ժամանակ: Վերնագիրը կարդացել էի, բայց եթե նախորդներինը քիչ թե շատ միտս էր ընկնում կարդալու ընթացքում, էս անգամ կարդացի ու մի վայրկյանում մոռացա,
շատ կլանված ու հետաքրքրությամբ էի կարդում:
Լավ ա, որ մոռացել էի վերնագիրը, սկի չէի էլ զգում, որ տենց բան կար ու դրա համար էլ պատմվածքը ինձ համար ֆանտաստիկայի ժանրից էր: Չէի հասկանում թե ո՞նց ա էսքա՜ն տարի անցել ու Լիզան չի նկատել, ոնց որ քնած լիներ էդ ամբողջ ժամանակահատվածում ու էդ միտքն էլ էր հետաքրքիր: Մի խոսքով էս պատմվածքը շատ ավելի ռեալ էր, պարզ, հասկանալի, հետաքրքիր, սիրուն:
Հա՛, մի բան էլ ասեմ, մինչև տիկնիկին հասնելը, վերջինիս դեմքը Լիզայի մեջ էի տեսնում՝ «պառկեց, աչքերը փակեց, մի աչքը բացեց…»: Հետաքրքիր էր սարդեր, կամ միջատներ լինելու ե՞ն, դրանց փոխարեն առնետներ էին:
Երազանման. Լավն էր, հետաքրքիր էր: Հանելուկները բացահայտվում էին: Օրինակ՝ ամենասկզբից հարց էր ծագում ի՞նչ ցավեր էին մեղմացել: Լավն էր էն միտքը, որ ասում էր «դու ինքդ պիտի որոշես, որտե՞ղ մնալ»: Էնքան էլ լավ չէր, որ ծնողների դեմ էր տրամադրում, ծնողները շատ ու շատ հարցերում են ճիշտ:Ընդհանուր առմամբ լավն էր:
Մեկ էլ մի բան էր հետաքրքիր, ինչի՞ էին տողադարձեր լինում նախադասության կեսից, էնպիսի տպավորություն ա, որ կարճ պատմվածքը քիչ թե շատ փորձել են «երկարեցնել»:Չնայած էդ տողադարձերը կոնկրետ ինձ ընդհանրապես չխանգարեցին նորմալ կարդալ, անսովոր չէր:
Խատուտիկը. Լավն էրԷլի տխուր էր մյուսների պես ու շատ լավն էր: Սկզբից կարծում էի ստանդարտ թեմա կլինի՝ էն որ տիկնիկը սիրվում ա, պահվում ա, հետո երեխան մեծանում ա ու տիկնիկը կորցնում ա ընկերոջը: Բայց շատ ավելին էր՝ իմաստը, շարադրանքը, մտքերը, ընդհանուր գեղեցկությունը, պատմությունը, գաղափարը:
Վերջին մասը բավականին նմանեցրած էր նկարին, ինչը էնքան էլ ճիշտ չի իմ սուբյեկտիվ կարծիքով: Նկարի մեջ մի քիչ փոխաբերական իմաստ գտնելը շատ ավելին ա ասում հեղինակի երևակայության մասին, բայց դա է՛լ պետք ա չափի մեջ լինի: Էնքան, որ ընթերցողն է՛լ պատմվածքի մեջ տեսնի պատկերը:
Էսքանը կարդացինք պրծանք, մնաց քննարկումները:Գիտեմ որոնց օգտին եմ քվեարկելու:
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
«Արձակուրդի առավոտը» երկու աշխարհների մեջ է: Հլը սկզբից ուշադիր կարդացեք: Լիզան մի իրականության մեջ է ապրում, իր շուրջը՝ ուրիշ իրականություն է: Դավիթն էլ մենակ Լիզայի համար գոյություն ուներ, ինչպես և ուրիշ լիքը բաներ, որոնք մանր-մունր հա երևում են տեքստում:
Համենայնդեպս, ես էդպես եմ հասկացել:
Ու որ մի քիչ էլ երևակայությանս զոռ տամ, կմտածեմ, որ ոչ միայն մեկը, այլ նաև երկրորդ իրականությունն էլ էր Լիզայի հորինածը, ու ինքը ընդհանրապես լրիվ ուրիշ տեղ էր, որտեղ ոչ մայր կար, ոչ տուն:
Երկու հորինած աշխարհներ են, մեկը՝ ցանկալի, մեկը՝ օտար, ու երկուսն էլ անիրական:
Ռուսական պատկերը, մտածելակերպը, բառապաշարը հրաշալի ներկայացված էր, հեղինակի վարպետությունը (մի երկու անհարթություն հանած) հիացնում է, բայց էս Չեռնոբիլա-միստիկա-քաղաքական խառնուրդն ինձ երևի սկսի դուր գալ, երբ արդիականությունը կորցնի, հիմիկվա քաղաքական գործընթացների ֆոնի վրա վանում է, լրիվ սուբյեկտիվ, իմ բզիկներով պայմանավորված, դրա համար թեև չեմ քվեարկել, բայց լավ գործ եմ համարում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ