Խատուտիկ - էն որ Մեֆը ասում էր ամեն ինչ անտեսել ու կեղևի մասին գրել, հենց սենց բան էր արված: ոնց որ նկարի խորությունը կորի, մակերեսային ա, երբ որ կոնկրետ մի երեխայի մասին ա խոսքը գնում, կամ տիկնի տվյալ դեպքում, իսկ նկարում ամեն ինչ ավելի գլոբալ ա: Էս տեսանկյունից եթե նայենք Արձակուրդն ու երազանմանն էլ են տուժում: "Նրանց"ում էլ վերջն ա փչացնում, կուզեի որ էդ միջավայրը ավելի նրբանկատ ներգործեր հերոսների վրա, ոչ թե մարդակերպ արարածների ձևով, հոլիվուդյան ֆիլմերի կամ վիրտուալ խաղեր կողմից բազմիցս օգտագործած սցենար: Նման տեղում գտնվելը ինքնին հոգեբանական մեծ ծանրաբեռնվածություն ա, պետք ա օգտագործվեր էդ պահը, հերոսներին հանել իրար դեմ, դինամիկա մտցվնել կերպարների մեջ, որ էդքան հմտորեն նկարագրվել էին ու ռեզկի կտրվեց սաղ: Մեռան գնացին, դա լուծում չի: Իսկ տակտուսի մասին կխոսեմ երբ Մեֆը պարապի, քննարկենք միասին
Էջանիշներ