User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
20. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Նրանք- Sceptic

    7 35.00%
  • Տարբերակ 2. Տակտուս- Lisbeth

    9 45.00%
  • Տարբերակ 3. Արձակուրդի առավոտը- Strange Little Girl

    9 45.00%
  • Տարբերակ 4. Երազանման- Freeman

    2 10.00%
  • Տարբերակ 5 Խատուտիկը- Նիկեա

    7 35.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 14-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 199 հատից

Թեմա: Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում

  1. #16
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,050
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հագեցած էր տեքստը, Հերոստրատի մասն էլ լավն էր, բայց էս երկխոսության մեջ ինչ-որ սխալ կա կամ ես չեմ կարղանում հասկանալ, թե որն է Կոլյայի խոսքը, որը՝ Իվանինը. ոնց որ թե մի տեղ խճճված է:
    Իմ ընկալմամբ, Հերոստրատի մասին հարց տվողը՝ Նիկոլայը, նաև նա է, ով բացատրում է էդ հարցի ու համեմատության իմաստը («Կտեսնես: Ես մի քսանյոթ տարեկան եմ...»), բայց ըստ ուղղակի խոսքի հերթականության, ստացվում է, որ Հերոստրատի մասին հարցնողը մի մարդ է, դրա բացատրություն տվողը՝ ուրիշ: Երևի «բայց դա ի՞նչ կապ ունի իմ հարցի հետ»-ը պիտի առանձին տողով լիներ՝ որպես մյուսի խոսք, էդպես տեղը կընկներ, իսկ էսպես ոնց որ թե մի բան ճիշտ չի:

    Նիկոլայը մի պահ մտածեց. ինչ-որ բան էր փորձում մտաբերել:
    - Հերոստրատի մասին լսե՞ս ես:
    - Դա այն հույնը չէ՞ր, որ պատմության մեջ մտնելու համար աշխարհի հրաշալիքներից մեկը հրկիզել էր:
    - Այո, Արտեմիսի տաճարը: Բայց դա ի՞նչ կապ ունի իմ հարցի հետ:
    - Կտեսնես: Ես հիմա քսանյոթ տարեկան եմ, շուտով կբոլորի քսանութս: Քո մոտ եղե՞լ են այնպիսի պահեր, երբ թվացել է, որ կյանքդ իզուր ես անցկացրել: Որ ոչ մի նշանակալից բան չես արել, էնպիսի բան, որը կարող ես թոռներիդ հպարտորեն պատմել: Մի ժպտա, այս մտքերն ինձ ամիսներով հանգիստ չէին տալիս: Ինստիտուտն ավարտելուց հետո բանկերից մեկում միջին վարձատրությամբ աշխատանք գտա ու սկսեցի օֆիսային պլանկտոնի միապաղաղ կյանք վարել: Ու էդպես ավելի քան հինգ տարի: Իսկ երբ արևմտյան պատժամիջոցների հետևանքով բանկը սնանկացավ, աշխատանքս կորցրեցի, դեպրեսիաս խորացավ, ու վուալա. հիմա աշխարհի ամենամահացու տարածքներից մեկում սիգարետ եմ ծխում: Բայց դու չես հասկանա, իհարկե, քո կենսուրախությամբ հանդերձ:
    - Է՜խ, Կոլյա, մարդկանց թվում է, թե կատակասեր մարդիկ երջանիկ են, այն դեպքում երբ նրանց այդ «կենսուրախությունն» ընդամենը հոգեբանական պաշտպանական ռեակցիա է: Մի զարմացիր:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (20.02.2015)

  3. #17
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,050
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջացրեցի «Նրանք»-ը. ոնց որ առաջին ու երկրորդ մասը տարբեր մարդիկ գրած լինեին:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (20.02.2015)

  5. #18
    .Net Doctor Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    26
    Գրառումներ
    3,663
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը



    Էկա ասելու, որ էս արտահայտությունը հեչ չեմ սիրում: Շտապելով գրելն ինչ է: Եթե գրվում է, գրում ես: Արագ, թե դանդաղ, ընդհանրապես կապ չունի. ամեն մեկը գրելու իր տեմպն ունի, դրանով չի որոշվում ստեղծագործության որակը: Մեկ-մեկ լինում է, սկսում ես ու էլ չես էլ հասցնում շունչ քաշել, թափով մինչև վերջ գրվում է. չգիտեմ դա հիմա շտապելն է, թե չէ, բայց ինձ օրինակ էդ տեմպն ամենաշատն է դուր գալիս, ու դրանից գրածը հաստատ չի տուժում:
    Գրելու արագությունը նկատի չունեմ, այլ արհեստականորեն արագ գրելը։
    Որի պատճառով առաջանում են հաջորդ գրառմանդ մեջ առկա սխալներից։
    I drink and I know things.

  6. #19
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,050
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրելու արագությունը նկատի չունեմ, այլ արհեստականորեն արագ գրելը։
    Որի պատճառով առաջանում են հաջորդ գրառմանդ մեջ առկա սխալներից։
    Տեխնիկական սխալները աղետ չեն: Երկրորդ տարբերակի մեջ լիքն են, բայց միևնույն է, լավ կարդացվում է:

  7. #20
    .Net Doctor Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    26
    Գրառումներ
    3,663
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեխնիկական սխալները աղետ չեն: Երկրորդ տարբերակի մեջ լիքն են, բայց միևնույն է, լավ կարդացվում է:
    էդ քո համար աղետ չի, ինձ ահավոր ներվայնացնում ա։
    Ուղղակի միշտ զգացել եմ, որ գործը երկրորդ անգամ մշակելուց ավելի վատն ա դառնում։ Կամ ջնջվում ա)
    I drink and I know things.

  8. #21
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,050
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թե կառուցվածքով, թե շարադրանքով, թե սյուժեով ամենահաջողվածն ինձ համար «Արձակուրդի առավոտն» էր: Հերոսուհին էլ կամ Լիզա պիտի լիներ, կամ Մարիա, բա էլ ինչ
    «Տակտուս»-ը օրիգինալ էր, լուրերից հետո եկող մեկնաբանությունները ստեղծագործության մաս դարձնելը շատ հավանեցի: Ու ընդհանրապես, ես սիրում եմ կարդալ էս հեղինակի գրածները: Պատկերավոր, մութ, դեպրեսիվ: Հա, կյանքն էսպիսին էլ է լինում: Ու ինքը հավես է գրում դրա մասին:
    «Նրանք»-ը անծանոթ ձեռագիր էր: Հետաքրքրեց: Լավն էր տեքստը, վերջը շատ կտրուկ էր ու անսպասելի, բայց մենակ առաջին մասը հերիք էր, որ քվեարկեի:
    Վերջին երկու տարբերակներն ինձ համար շատ թույլ էին:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.02.2015), Աթեիստ (17.02.2015), Նիկեա (17.02.2015)

  10. #22
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,050
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ մի բան ասեմ: Համարյա բոլոր հեղինակները նկարի մեջ պատկերված տարրերը բառացիորեն բերել էին տեքստի մեջ:
    Երևի ավելի հետաքրքիր կլիներ, որ տեքստի մեջ ոչ խատուտիկ լիներ, ոչ կոտրված տիկնիկ, բայց կարդալիս նկարը զգայիր մեջը:
    Վերջին խմբագրող՝ ivy: 17.02.2015, 00:39:

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.02.2015), Smokie (20.02.2015), Tiger29 (17.02.2015), Աթեիստ (17.02.2015), Նիկեա (17.02.2015), Վոլտերա (17.02.2015)

  12. #23
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,907
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի ա, չէ՞, փորձել հեղինակներին գուշակել, առավել ևս, որ էս դեպքում դժվար գործ չի:

    Նրանք - Զգացվում էր, որ հեղինակը շտապել ա, քանի որ վերջը կտրուկ էր, առանց սասփենսի: Ամեն դեպքում, լավն էր: ՌՔԿՊ համազգաստի (նույն ինքը՝ ОЗК, մի հատ մեծ յախք ) հիշատակումից կարելի ա եզրակացնել, որ հեղինակը բանակում ծառայել ա: Ենթադրում եմ՝ Աբելյան:
    Տակտուս - Ամենահավանածս տարբերակը: Սրամիտ, սահուն, պատկերավոր: Քվեարկում եմ: Հեղինակը՝ LisBeth:
    Արձակուրդի առավոտը - Ակումբում քչերը գրելու էսպիսի հղկված տեխնիկա ունեն: Թեթև ու հաճույքով կարդացվեց: Բայց վերջերս ինձ հաճախ եմ բռնացնում էն մտքի վրա, որ ժամանակի հետ սենտիմենտներս բթանում-կորում են: Գործի հեղինակը՝ StrangeLittleGirl:
    Երազանման - Բանակում կենտրոնանալն ու ստեղծագործելը դժվար ա, սեփական փորձից եմ ասում, անգամ եթե դու կոմպյուտրշիկ ես կամ ֆելդշեռ: Նաև դժվար ա ստեղծագործությունդ ինտերնետով ուղարկելը, որովհետև քոփի-փեյսթերի հետևանքով տեքստի արտաքին տեսքը կարող ա աղավաղվի: Վանիտոլոգիական ավարտն էլ ա հուշում հեղինակի անունը: Բայց ապրի Freeman-ը, որ կարողացել ա էդ ամեն ինչից կտրվել ու մասնակցել մրցույթին:
    Խատուտիկը - Չհավանեցի, Նիկեա կամ Այբ ջան, կներեք:



    Շնորհակալություն մասնակիցներին ու Մարիին:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.02.2015), Աթեիստ (17.02.2015), Նիկեա (17.02.2015), Վոլտերա (17.02.2015)

  14. #24
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,258
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ մի բան ասեմ: Համարյա բոլոր հեղինակները նկարի մեջ պատկերված տարրերը բառացիորեն բերել էին տեքստի մեջ:
    Երևի ավելի հետաքրքիր կլիներ, որ տեքստի մեջ ոչ խատուտիկ լիներ, ոչ կոտրված տիկնիկ, բայց կարդալիս նկարը զգայիր մեջը:
    այ սրանից ա՝
    Չմոռանանք ստեղծագործությունները գնահատելիս առաջին հերթին հաշվի առնել, թե որքանով է տվյալ նկարը երևում պատմվածքի մեջ, արդյոք պատմվածքը կարդալիս կզգանք նկարի ու պատմվածքի միջև եղած կապը:
    բոլորը ուզեցել են որ երևա նկարը
    LiBi

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (17.02.2015)

  16. #25
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,258
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արձակուրդի առավոտը - լավ շարադրված գործ ա, մենակ դոնաթը ինձ դուր չեկավ: Ինձ՝ պոստսովետական երկրներում փտողիս համար, որ երբեք Եվրոպայում կամ այլ զարգացած երկրներում չի բնակվել, պոնչիկը դոնաթ չի դառնում, առավել ևս եթե տեքստը հայերեն ա: Փքաբլիթն էլ ծիծաղելի ա մի քիչ ուֆ եսիմ, ասել Հոմմերին ղղղղղ դոնաթս: Ի դեպ տենց հանքային ջուր կա, փորը թուլացնող, դոնաթ հա ինչ էի ասում… էստեղ սենտիմենտները ավելի բնական են քան երազանմանում, ընթերցողի համար էլ տարածք կար ի տարբերություն Նրանց, թերասվածություն. բայց էդքան շատ չազդեց, որ ուզենամ քվեարկել: Ապրի հեղինակը, իրան պաչիկ, ինչպես Այվիի, կարծում եմ շատերի համար էլ սա ամենահաջող տարբերակն ա:
    LiBi

  17. #26
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,258
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    որ տրամադրվես հեշտ առաջ կգնա, ես մի շնչով կարդացի: Հերոստրատի պահը, դիպուկ համեմատություն ա, էնքան վերջն ա որ որոշ լոգիկ անհարթությունների մասին չեմ էլ ուզում խոսեմ, չնայծ դրանք էական չեն: Ինչ տարբերություն կռիվն ուր ա, ինչի հենց էդ կողմերով են փախչում և այլն, մի հատ էլ որ կարդամ չնայած, կարող ա դրանց բացատրությունն էլ լինի, որովհետև հեղինակը ըստ երևույթի, ինֆորմացիային տիրապետում ա:
    գտա
    Էնպես որ, այլ տարբերակ չկա:
    LiBi

  18. #27
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,050
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, Լիզ, պիտի երևա նկարը. խոսքը ցույց տալու ձևերի մասին է: Կարելի է վերցնել տեքստի մեջ բառացիորեն խատուտիկ ու տիկնիկ դնել, ինչպես շատերն արել են, կարելի է նաև էնպիսի մթնոլորտ ստեղծել, որ առանց նկարի դետալները տեքստի մեջ բերելու էլ նկարը երևա:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (17.02.2015)

  20. #28
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միանգամից ասեմ, որ Այբի անունը չնշեք որևէ տարբերակի մասին խոսելիս, որովհետև Այբը չի մասնակցել։ Ես, ճիշտ է, մի պահ որոշել էի մասնակցել, բայց չեմ փոշմանել, որ չեմ մասնակցել։

  21. #29
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,258
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, հագեցած էր տեքստը, Հերոստրատի մասն էլ լավն էր, բայց էս երկխոսության մեջ ինչ-որ սխալ կա կամ ես չեմ կարղանում հասկանալ, թե որն է Կոլյայի խոսքը, որը՝ Իվանինը. ոնց որ թե մի տեղ խճճված է:
    Իմ ընկալմամբ, Հերոստրատի մասին հարց տվողը՝ Նիկոլայը, նաև նա է, ով բացատրում է էդ հարցի ու համեմատության իմաստը («Կտեսնես: Ես մի քսանյոթ տարեկան եմ...»), բայց ըստ ուղղակի խոսքի հերթականության, ստացվում է, որ Հերոստրատի մասին հարցնողը մի մարդ է, դրա բացատրություն տվողը՝ ուրիշ: Երևի «բայց դա ի՞նչ կապ ունի իմ հարցի հետ»-ը պիտի առանձին տողով լիներ՝ որպես մյուսի խոսք, էդպես տեղը կընկներ, իսկ էսպես ոնց որ թե մի բան ճիշտ չի:
    ես էս պահը չէի նկատել, որովհետև որ կարդում եմ, էդ սաղ աչքիս առաջ ա կատարվում ու մեքենայնորեն էս «բայց դա ի՞նչ կապ ունի իմ հարցի հետ» տարել եմ հաջորդ տող, ինչպես նաև թե սեփական, թե այլ գործերում տառասխալները չեմ նկատում, անուշադիր սատկում եմ, բայց մի պլյուս կա, որ իմ համար գործը դրանից չի տուժում
    LiBi

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (17.02.2015)

  23. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Լիզ, պիտի երևա նկարը. խոսքը ցույց տալու ձևերի մասին է: Կարելի է վերցնել տեքստի մեջ բառացիորեն խատուտիկ ու տիկնիկ դնել, ինչպես շատերն արել են, կարելի է նաև էնպիսի մթնոլորտ ստեղծել, որ առանց նկարի դետալները տեքստի մեջ բերելու էլ նկարը երևա:
    Ռիփ, մթնոլորտն արդեն լրիվ խիստ սուբյեկտիվ ընկալման վրա կլինի, ու Մարին հանգիստ կարա ասի՝ ստեղ չկար նկարը, առաջադրանքը չի կատարվել, որակազրկի: Նման բան հիշում եմ՝ էն պարագրման մրցույթում էղավ, որ լիքը հեղինակների ասում էին՝ պարը չտեսա:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (17.02.2015), Mephistopheles (18.02.2015)

Էջ 2 14-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 887
    Վերջինը: 19.04.2014, 12:33
  2. Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 296
    Վերջինը: 24.02.2014, 20:41
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •