Universe-ի խոսքերից
Իսկ եթե մեկին ծիծաղելի իրավիճակում ես տեսնում, լուսանկարում, իսկ հետո ամբողջ համացանցը հռհռումա նկարի վրա՞... Նման դեպքեր, վիդեոներ շատ շատ կան, որտեղ հստակ երևում է որ հերոսը տեղյակ չէ նկարելուց: Բայց դա էլ հո կոմերցիա չի՞
Այստեղ կարծում եմ մի քանի տարբերակներ կան
ա/ Նկար, որտեղ նկարվելու համար հերոսը տեղեկացված է եղել /բանավոր/գրավոր
բ/ Նկար, որում հերոսը տեղեկացված չէ /գաղտնի ՝ անկախ հանգամանքներից/
Առաջինն իր հերթին՝
1/ հերոսը տվել է իր համաձայնությունը
2/ հերոսը մերժել է , բայց իրեն նկարել էն
Այս ամենից հետո իմ կարծիքով նոր պետքա անցնել կոմերցիոն, չկոմերցիոն, վիրավորական լինել չլինելուն:
Ամեն դեպքում, իմ կարծիքով իրավական տեսանկյունից յուրաքանչյուրը իրավունք ունի բողոքարկելու կոմերցիոն, կամ ոչ կոմերցիոն նկարը հեռացնելու համար այս կամ այլ ռեսուրսից:
Բայց մի քնաի նյուանսներ էլ կան, ես կարող եմ քեզ խնդրել որպեսզի նկարեմ, դու համաձայնվես, ես էլ վաղը մյուս օր այդ նկարը վաճառեմ: Ստացվեց, դու համաձայնություն տվեցիր որ նկարեմ, ես նկարեցի, բայց վաճառեցի, այսինքն, կոմերցիոն նպատակով նկարվելու համար միևնույնա փաստացի ապացույցա պետք լինելու, որ ես վաղը մյուս օր դատարանի առաջ ապացուցեմ, որ դու նաև համաձայնվել ես կոմերցիոն նկարում նկարվելու:
Բայց, այստեղ մի քանի պահեր էլ կան, ասենք թե ինձ փողոցում քայլելուց նկարել են վիեոյով, ու պատահական, ցույց են տալիս երեկոյան ժամը լրատվականի եթերում:
Հիմա, այդ նկարահանումը կոմերցիոն է թե՞ ոչ: Իմ կարծիքով կոմերցիոն, որովհետև ժամը լրատվականն ունի հովանավորներ, ֆինանսավորվում է, etc...
Էջանիշներ