Ակումբի ստեղծագործող մասսա, նոր մրցույթ եմ հայտարարում
Քանի որ վերջին շրջանում ստեղծագործական նախագծերի քննարկումը ոչ մի ընդհանուր հայտարարի չբերեց, որոշեցի ինքնագլուխ մի բան մոգոնել: Այս անգամ գրելու եք պատմվածք հետևյալ նկարի հիման վրա: Մի անգամ էլ հիշեցնեմ, որ պատմվածքն իրենից ներկայացնում է մտքի կոնկրետ ընթացք, սկիզբ, ավարտ, հերոսներ: Չշփոթել օրագրային գրառման հետ:
Նկարի հեղինակը Ruud Van Empel-ն է
Պայմաններ
1. Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն, մինչև 2000 բառի սահմաններում
2. Ստեղծագործությունը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ նամակագրական համակարգով (PM)
3. Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև փետրվարի 15-ի օրվա ավարտը՝ 24:00-ն (փոփոխելի է)
4. Փետրվարի 16-ի երեկոյան կտեղադրվեն ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունների
5. Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մեկից ավելի տարբերակ:
6. Թեմայում քննարկումներ թույլատրվում են
Սկզբում որոշել էի կարճ պատմվածք նկարի հիման վրա: Հետո հասկացա, որ պետք չի երկու կողմից սահմանափակել հեղինակին Չմոռանանք ստեղծագործությունները գնահատելիս առաջին հերթին հաշվի առնել, թե որքանով է տվյալ նկարը երևում պատմվածքի մեջ, արդյոք պատմվածքը կարդալիս կզգանք նկարի ու պատմվածքի միջև եղած կապը:
Էջանիշներ