User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ալյուրի հարստացումը երկաթով և ֆոլաթթվով

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ալյուրի հարստացումը երկաթով և ֆոլաթթվով

    Կարծում եմ ոչ միայն ինձ է անհանգստացնում սա.
    Ինձ հետաքրքիր է մասնագետների կարծիքը: Ինչքանո՞վ է օգտակար երկաթով և ֆոլաթթվով հարստացված հաց ուտելը կամ ինչքանո՞վ է վտանգավոր: Արդյո՞ք գերդոզավորում չի առաջանա եթե մարդ չունի դրանց պակասը կամ ճի՞շտ է, որ ավել երկաթը չի յուրացվում օրգանիզմում: Ի՞նչ հակացուցումներ ունի այդ ալյուրի օգտագործումը և այլն

    Հ.Գ. կարծես թե նման թեմա չկար չէ՞

  2. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալյուրի հարստացման վերաբերյալ շատ կարծիքներ կան: ԱՄՆ-ում, Կանադայում և մի շարք այլ երկրներում ալյուրը պարտադիր հարստացնում են թե երկաթով, թե ֆոլաթթվով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ուղեցույցներ՝ ալյուրի հարստացման վերաբերյալ: Էլի կան երկրներ՝ մի տեղ երկաթով, մի տեղ այլ տարրով (կամ վիտամին) հարստացնում են... Դրանով բազմաթիվ հարցեր են լուծվում, քանի որ ցորենից ալյուրի ստացման ժամանակ ցորենում պարունակվող օրգանիզմին պիտանի բազմաթիվ նյութեր հեռացվում են, այդ թվում՝ վերոնշյալ տարրերը կամ դրանց բնական «տեսակները»: Դա հատկապես վերաբերվում է բարձր և առաջին կարգի ալյուրին. դրանք ալյուրի ամենաշատ սպառվող տեսակներն են: «Պերեդոզի» հետ կապված, չեմ կարծում, որ այդ քանակներն այնքան մեծ են, որ մարդկանց մոտ ավելցուկ առաջանալու հավանականություն կա: Նույնիսկ բացառում եմ:

    Իսկ օրինագծին դեմ արտահայտվող անձանց կողմից, որքան տեղյակ եմ, հետևյալ հարցերն են բարձրացվում.

    1) Կան մի շարք գիտական և ոչ գիտական հոդվածներ և հրապարակումներ, որ վերոնշյալ նյութերը հնարավոր է՝ առաջացնում են (կամ խթանում) տարբեր հիվանդություններ (այդ թվում՝ չարորակ նորագոյացություններ): Օրինակ՝ որոշ մարդիկ նշում են, որ Չիլիում քաղցկեցի դեպքերի աճը հաստատ կապ ունի ֆոլաթթվով հարստացված ալյուրի հետ: Մյուս կողմից էլ եթե այդպես է, ապա Չիլիում ինչու՞ չեն դադարեցնում ալյուրի հարստացումը: Եվ նմանատիպ այլ հարցեր... չեմ էլ հիշում:

    2) Ինչու՞ են օրինագծի ընդունման համար հիմք ընդունում տաս տարի առաջ իրականացված հետազոտության տվյալներ... Եվ Հայաստանում այս տարրերի պակասի հետ կապված հիվանդությունների տվյալների վերաբերյալ այլ «վիճելի» հարցեր:

    3) Ինչու՞ Եվրոպական Միության երկրների հիմնական մասը ՊԱՐՏԱԴԻՐ չեն հարստացնում:

    4) Մարդիկ ուզում են ընտրության իրավունք ունենալ, այսինքն՝ օրինագծի «պարադիրը» դարձնել «ոչ պարտադիր»: Բայց այստեղ պետք է ասել, որ օրինագիծը վերաբերվում է խոշոր ալրաղացներին և ընտրության հնարավորություն տեսականորեն մնում է, քանի որ մյուս ալյուրարտադրողներին ալյուրի հարստացում չի պարտադրովում (մոտավորապես 80 հարստացված/20 չհարստացված համամասնությամբ):

    5) Դա ջհուդամասոնների կողմից հակահայկական (հակամարդկային) դավադրություն է:

    6) «Համաշխարհային կառավարությունը» մարդկությունը վերացնում է «Ոսկեր միլիարդի» ճանապարհին ու դրա համար սենց միջոցներով (նաև՝ պատվաստանյութերի միջոցով) էս վեց միլիարդիս վերացնում են:

    ....

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.07.2015), Skeptic (28.01.2015), Աթեիստ (29.01.2015), Տրիբուն (29.01.2015)

  4. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի շուրջ մասնագիտական կարծիքներ կասեն մասնագետները, իսկ ես վերջերս նման թեմայով կոնֆերանսի ժամանակ, սննդային անվտանգության հետ կապված հենց հայաստանում ալյուրի հացի խնդրի հետ կապված լսածս տեղեկություններով կիսվեմ.. Ֆոլաթթվով հարստացումն ալյուրի իրականացվումա Ամն Կանադա,, ու այդ երկրներում, նրանք ամեն մեկը հարստացնումա հիմնականում տեղական շուկայի համար, իհարկե կան նաև արտահամանման նպատակով արտադրված բայց ավելի թանկ, իսկ մեր ալյուր ներկրողները կասկածելի ծագում ու ստանդարտներով ալյուր են բերում, մեր վերահսկաման մարմիննե կամ չկա, կամ քնածա ու կարճ ասած վերահսկողություն գրեթե չկա օլիգառերի նկատմամբ,ու էս գառնուկներն ազատ երում են, միևնույնա դրա բացասական էֆեկտը համ տեսանելի չի համե միանշանակ չի, բայց առողջապահական մասնագետները ՊՆդում են ու բացատրում հետևյալ կերպ.. << Նրանք իրենց երկրի համար հարստացված ալյուրը, հիմնականում ֆոլաթթվով, ու այլ հավելումներով, նախատեսում են սեփական բնակչության համար, տարածաշրջանին հատուկ մի շարք բակտերիալ և այլ հիվանդությունների տարածման ու կանխարգելման համար,, իսկ մենք իրանց պայմաններից շատ հեռու լինելով չունենք մեզ մոտ նման բակտերիաներ ու նույնիսկ մեր համար այլ հարստացում է անհրաժեշտ իսկ էդ հարստացում ոչ միայն օգուտ չէ, այլ մեծվնասնեերի է բերում և հակառակ էֆեկտ ունենում, կարճասած նույննա որ ասեն շաքար ունցողը պեսոկով բուժումա ստանում էլի,,, դե խնդիրն էլ ոչ միայն առողջապահական էին բարձրացրել այլ նաև, դրա անորակ ու ոչ վերահսկողությամբ ներկրմանն ուղղված, դե մենք սովոր ենք էլի էժանին վազել (Ի հավելում փառք Աստծո մենք ունենք տեղական քիչ արտադրանք, ճշտել եմ ու հավելանյութեր, հարստացում չի իրականացվում, կարող եք օգտվել, բայց խնդիրը ներկրման լուծել պետքա

  5. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինձ բացում ա, որ քաղաքի կենտրոնի ջուրը խմող, գրանդ քենդի ու թամարա ուտող ու ինչ որ տարօրինակ ծագման սառը սուրճ սաղ օրը լիտրերով մեջը լցնող ազգը սենց խիստ մտահոգված ա հացի հարստացումով, իմանալով հանդերձ որ դա արվում ա նաև մի քանի գլուխ բարձր մակարդակի վրա գտնվող երկրներում։

    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (05.07.2015), Sambitbaba (03.07.2015), Լեո (03.07.2015), Վահե-91 (03.07.2015), Վիշապ (04.07.2015)

  7. #5
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՄՆ-ում իմ ծանոթ բոլոր մարդիկ ուտում էին whole-grain հացը, որն ըստ էության ոչ հարստացված հացն ա: Ինձ էլ միշտ ասում էին, որ մյուս հացը լավը չի, հանկարծ չառնեմ: Ի դեպ, հարստացված հացն ամենաէժան էր ու անորակը, իսկ ավելի բնականն ու համովը թանկ էր:
    Էնտեղ կարծեմ ֆոլաթթվով հարստացումը մտցրել էին, որովհետև B9 վիտամինի պակասից որոշ երեխաներ առողջական խնդիրներով կամ հաշմանդամությամբ էին ծնվում: Այսինքն` վիճակագրություն կար, որը ցույց էր տալիս դրա կարիքը:
    ԱՄՆ-ն ու Կանադան ինչքան էլ զարգացած լինեն օրինակ չպիտի հացի առումով, որովհետև ընդեղի սովորական հացը մեղմ ասած զիբիլ էր. ոնց որ սպունգ լինի, մի ամիս մնում ա դարակում ու չի փչանում, ահավոր վատն ա: Համով հացեր կային եվրոպական, մեքսիկական ու նման խանութներում: Ես, որ ահավոր հացակեր եմ, մեր ճաշարանում ընդհանրապես հաց չէի ուտում էնքան զզվելի էր: Ու ի դեպ, էնտեղ նշվում էր անպայման թե որ հացն ա հարստացված, որը` ոչ: Չգիտեմ մենք էստեղ տենց հնարավորություն կունենանք, թե՞ ոչ:
    Եթե կարելի ա մի բանն ուտել բնականը, ինչի՞ պիտի պարտադրված լինենք առնել մի բան, որոնց օգտակարությունը կասկածելի ա, ու հնարավոր է դրանք վնասակար լինեն: Եթե ինչ-որ վիճակագրություն կա, որ շատ մարդիկ B վիտամինի պակասից խնդիրներ են ունենում, թող շուկայի բոլոր հացերի ասենք 5%-ը հարստացնեն ու անպայման նշեն, որ դրանք հարստացված են: Կամ եթե էդքան շատ են մտածում, թող մարդկանց բաժանեն ֆոլաթթու:
    Դավադրությունների տեսություններն իրոք ծիծաղելի են, բայց անկապ տեղը հացի մեջ ինչ ասես լցնելը մեղմ ասած աբսուրդ ա: Էսքան զիբիլների մեջ գոնե հացը նորմալ ու բնական մնա:
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 03.07.2015, 14:51:


  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (03.07.2015), Mr. Annoying (03.07.2015), Rammstein (03.07.2015), Sambitbaba (03.07.2015), Նաիրուհի (06.07.2015)

  9. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում էին, որ էս ֆոլաթթվի չափից մեծ քանակը տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղ ա առաջացնում: Չգիտեմ` ինչքանով ա ուսումնասիրված, ինչքանով ա գիտական կամ պսեւդո, բայց մի բան հաստատ գիտեմ, մարդկանց համատարած ֆոլաթթու բտելը պիտի է՜ն կարգի հիմնավորված լինի, որ… Չէ, դա ոչ մի ձեւով չի կարա հիմնավորված լինի, քանի որ չի կարա լինի նենց մի երկիր, որտեղ մարդկանց 100%-ը ունի նույն խնդիրը: Այսինքն` հաստատ կգտնվեն լիքը առողջ մարդիկ, ում պետք չի որեւէ սննդային հավելում: Հետեւաբար էդ հավելումը իրանց օրգանիզմի վրա լրացուցիչ բեռ ա լինելու, էդ նյութերի ավելցուկ կարա լինի ու առողջական խնդիրներ առաջացնի:

    Ես իրոք չեմ կաողանում հասկանամ` ո՞ւմ ա էդքան ձեռնտու, որ Հայաստանի բնակիչներից շատ շատերը (վստահ եմ` մեծ մասը) ուտեն մի բան, որը իրենց օրգանիզմին պետք չի: Ո՞ւր են ուսումնասիրությունները, ո՞վ կարա ապացուցի, որ ինձ էդ ֆոլաթթուն պետք ա: Ոչ մեկ ինձնից ու իմ շրջապատի որեւէ մարդուց նման ուսումնասիրության համար անալիզ չի վերցրել: Իսկ եթե ուսումնասիրություն չկա, բայց կա սենց որոշում, ուստի առանց երկաթյա տրամաբանություն ունենալու էլ պարզ ա, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ նպատակ ունեն էդ նյութը մեր օրգանիզմ լցնելու` նպատակ չունենալով լավացնել մեր առողջությունը: Չգիտեմ` էդ մարդիկ մեր չինովնիկներն են, ռուսները, ամերիկացիք, եւրոպացիք, ջհուդամասոնները, թե այլմոլորակայինները, բայց իմ համար ԱԿՆՀԱՅՏ ա, որ իրանք ինչ-որ խնդիր են դրել ու էդ խնդիրը մեղմ ասած հօգուտ մեզ չի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (03.07.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •