Rammstein-ի խոսքերից
Ասում էին, որ էս ֆոլաթթվի չափից մեծ քանակը տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղ ա առաջացնում: Չգիտեմ` ինչքանով ա ուսումնասիրված, ինչքանով ա գիտական կամ պսեւդո, բայց մի բան հաստատ գիտեմ, մարդկանց համատարած ֆոլաթթու բտելը պիտի է՜ն կարգի հիմնավորված լինի, որ… Չէ, դա ոչ մի ձեւով չի կարա հիմնավորված լինի, քանի որ չի կարա լինի նենց մի երկիր, որտեղ մարդկանց 100%-ը ունի նույն խնդիրը: Այսինքն` հաստատ կգտնվեն լիքը առողջ մարդիկ, ում պետք չի որեւէ սննդային հավելում: Հետեւաբար էդ հավելումը իրանց օրգանիզմի վրա լրացուցիչ բեռ ա լինելու, էդ նյութերի ավելցուկ կարա լինի ու առողջական խնդիրներ առաջացնի:
Ես իրոք չեմ կաողանում հասկանամ` ո՞ւմ ա էդքան ձեռնտու, որ Հայաստանի բնակիչներից շատ շատերը (վստահ եմ` մեծ մասը) ուտեն մի բան, որը իրենց օրգանիզմին պետք չի: Ո՞ւր են ուսումնասիրությունները, ո՞վ կարա ապացուցի, որ ինձ էդ ֆոլաթթուն պետք ա: Ոչ մեկ ինձնից ու իմ շրջապատի որեւէ մարդուց նման ուսումնասիրության համար անալիզ չի վերցրել: Իսկ եթե ուսումնասիրություն չկա, բայց կա սենց որոշում, ուստի առանց երկաթյա տրամաբանություն ունենալու էլ պարզ ա, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ նպատակ ունեն էդ նյութը մեր օրգանիզմ լցնելու` նպատակ չունենալով լավացնել մեր առողջությունը: Չգիտեմ` էդ մարդիկ մեր չինովնիկներն են, ռուսները, ամերիկացիք, եւրոպացիք, ջհուդամասոնները, թե այլմոլորակայինները, բայց իմ համար ԱԿՆՀԱՅՏ ա, որ իրանք ինչ-որ խնդիր են դրել ու էդ խնդիրը մեղմ ասած հօգուտ մեզ չի:
Էջանիշներ