User Tag List

Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 334 հատից

Թեմա: Դաժան սպանություն Գյումրիում

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Դաժան սպանություն Գյումրիում

    Այսօր Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել:

    Ըստ աղբյուրի, սպանվել են Սերյոժ Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Աբետիսյանը (մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, (որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (քույրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա):

    Ընտանիքի յոթերորդ անդամին՝ 6-ամսական երեխային տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը Tert.am-ին տեղեկացրել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած վերքերի առկայությամբ: Կուրղինյանի խոսքով, կատարվել է որովայնի խոռոչի օրգանների ստուգում, և որևէ խոռոչային օրգան չի վնասվել:

    Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

    Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը:

    Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրվում է անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

    Այս մասին տեղեկանում ենք ilur.am լրատվականից, ինչպես նաև գրեթե բոլոր մյուս լրատվականներից:




    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես դեռ ի վիճակի չեմ անգամ ընդունել, ուղեղումս տեղավորել էս լուրը:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (12.01.2015)

  4. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ...

    Ես վախենում եմ, որ սա ադեկվատ արձագանք չի ունենա, նորմալ քննություն չի կատարվի, համապատասխան պատիժ չի սահմանվի։ Կարծում եմ՝ կա´մ շեշտը կդրվի հայ և ռուս բառերի վրա՝ էդ հողի վրա ատելության ալիք բարձրացնելով, կա´մ էլի նույն բառերի պատճառով կկոծկվի-կգնա, մի երկու նոր թեմա մեջ կգցեն, կշեղեն մեզ ու վերջ։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 12.01.2015, 16:27:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.01.2015), Jarre (18.01.2015)

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)


    Էս տեսահոլովակից տպավորություն ա, որ ռուս զինվորները զինված դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելու որոնումներին: Դրա իրավունքն ունե՞ն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (12.01.2015)

  8. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը:

    Այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք գտնվում են Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո:

    Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը:
    Աղբյուր՝ http://www.president.am/hy/press-rel...umri-incident/

    Հազար ներողություն, սակայն հայերենում այս ընդգծածս նախադասությունը թեև սխալ կազմություն ունի, որտև մի մասում եզակի է, մի մասում հոգնակի, բայց այդ անճշտությունը եթե անտեսենք, ստացվում է, որ հանցագործները գտնվում են նախագահի անմիջական վերահսկողության ներքո:

    Սա ակամա, սակայն խոստովանություն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հարգելի հայրենակիցներ, այսօր ժամը 17-ին Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում մի շարք գյումրեցիներ ինքնաբուխ հանրահավաք են կազմակերպում այսօրվա ողբերգության կապակցությամբ։ Ում սիրտը ցավում է՝ հավաքվեք։ Այս մասին ֆեյսբուքում տեղեկացնում է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
    Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/39561.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է պետք է զերծ մնալ հակառուսական ծայրահեղ հիստերիայից, որն իրոք անիմաստ է ու անտեղի, բայց որի ծիլերն արդեն երևում են, սակայն մյուս կողմից էլ հստակ քայլեր ձեռնարկել խնդիրը այդ թվում նաև ռուսական հանրության առաջ ներկայացնելու համար, որպեսզի այն կողմից էլ որոշ բութ ուղեղների հասնի, որ նման հանցագործությունները ազգային պատկանելիություն չունեն, իսկ մեր այն խեղճ վարորդին ծաղրելն ու ծանակելը և իրենց "հրեշտակ" ներկայացնելը մեղմ ասած այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #8
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ սարսափելի է , ես նոր հեռուստացույցով տեսա , անհավատալի է , ոնց կարելի է սպանել մի ամբողջ ընտանիք Ուր մնացին մարդկային արժեքները : Հուսանք մեղավորը շատ կարճ ժամանակում կձերբակալվի և կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ : Նման հանցանքի համար անգամ կյանքով վճարելը շատ քիչ է !!!

  12. #9
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա առաջին դեպքը չէ Գյումրիում, մի քանի տարի առաջ էլ ռուս հարբած զիծառայողները օրը ցերեկով մարդաշատ փողոցում սկսել էին կրակել մարդկանց վրա, մի կանի հոգի զոհվել էր, շատերը մարմական վնասվածքներ էին ստացել:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հիդրոգեն (13.01.2015)

  14. #10
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել Գյումրու ողբերգության առիթով

    http://www.tert.am/am/news/2015/01/1...ssacre/1556909
    http://embassyru.am/topic.php?id=247

    ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանին՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

    Հունվարի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին:

    Հանդիպմանը երկուստեք խորը մտահոգություն հայտնվեց` հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ:

    Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնեց իր ցավակցությունը և նշեց, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը:
    http://mfa.am/hy/press-releases/item...ep_min_gyumri/

  15. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն` այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք գտնվում են Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո:
    "Որոնք"-ը վերաբերում է "քայլերին":
    Բարև Ձեզ

  16. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեմքից երևումա, որ Դաուն2 - ա:
    Բարև Ձեզ

  17. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    "Որոնք"-ը վերաբերում է "քայլերին":
    Vaio ջան, ճիշտն ասած այդքան «հիմար» չեմ ու գիտեմ, թե իրանք ինչ են ուզել ասել, բայց արդյունքում լրիվ ուրիշ բան ա ստացվել: Քո ավելացրած բութը իրավիճակը չի փրկում հասարակ պատճառով. այդտեղ չի կարող բութ դրվել: Գուցե էս էն թեման չի, որ սենց բան գրեի, բայց իրանց նախադասությունը սխալ կազմությամբ նախադասություն ա, որում «որոնք»-ը ամենևին (լեզվի տեսակետից) չի վերաբերում քայլերին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.01.2015), Ուլուանա (12.01.2015)

  19. #14
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ էդ մարդուն ցմահ են նստացնելու եթե բռնեն: Չնայած ո՞վ գիտի՝ վստահ չեմ, որ Ռամիլ Սաֆարովինի նման պատմություն չի կրկնվի:


    Բա երկու տարեկան երեխեն:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. #15
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մահ ռուսներին, մահ, մահ, մահ։
    Ոչ մի հանգամանք ճշտված չի, ոչ մի տեղեկություն չկա, ամա նացիզմը սկսում ա ակտիվանալ, մահ ռուսներին, ես դրանց մերը

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (18.01.2015)

Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էլի մի գազանային սպանություն.
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 77
    Վերջինը: 19.01.2011, 18:08
  2. Վաճառք. Բնակարան Գյումրիում
    Հեղինակ՝ artush1984, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.09.2010, 20:22
  3. Անհրաժեշտ է խնամակալ Գյումրիում
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.02.2010, 17:29
  4. Սպանություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.07.2009, 09:56
  5. Սպանություն Ջավախքում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2008, 20:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •