Ու այստեղ հարկ է նաև նշել, որ այս միջադեպը հերթական անգամ ցույց տվեց, թե որքան հիվանդ ու ոչ ադեկվատ է մեր հասարակությունը: Չէ, բոլորը չէ և միգուցե մի քիչ ճիշտ չէ ընդհանուրի մասին այսպես ասելը: Բայց մյուս կողմից էլ այնքան ծայրահեղացված և հիվանդ բանականության արտաթորանք կարդացի այս տաս օրվա մեջ, որ տպավորություն էր, թե մասոնները մի յանից են վրա տվել, ջհուդները՝ էն մի, թուրքերն էլ դե բնական է՝ հայ-հայ մտնում են արդեն ՀՀ, Ալիևն արդեն Սևանի ափին իշխան ա ուտում, ռուսներն էլ տանկերով արդեն Հրապարակի տոնածառի տակ կանգնած են: Ուղղակի Պերմյակովով սկսվող սկսվող և անպայման ներքաղաքական հարցերով ավարտվող այս ողջ «վերլուծական» աղբակույտի պարանոյիկ հոդվածներն ու դավադրության տեսությունների յուրօրինակ նմուշները կարդալուց հետո այդպես էլ չհասկացա, թե ամենաշատն ով է շահում: Որոշ «խոպանչի-գրողներ» ապացուցում էին, որ իշխանությունը շահեց, որոշները վստահաբար պնդում էին, որ ռուսամետ ընդդիմությունը շահեց, էն մի մասն էլ, գլուխները տմբտմբացնելով, ասում էին՝ արևմտամետները շահեցին էս պատմությունից: Կարճ ասած՝ լավ չենք:
Էջանիշներ