Rammstein-ի խոսքերից
Համաձայն եմ, խոստովանական ցուցմունք կարա լրիվ անմեղ մարդն էլ տա ինչ-ինչ հանգամանքներում: Ահաբեկելը իմ մտքովել ա անցել: Ասենք ասեին` «եթե չանես, քո սաղ ընտանիքին ենք վերացնելու», կամ տենց մի բան: Ուղղակի հանուն ինչի՞, ո՞ւմ էր պետք հենց էդ ընտանիքը վերացնել` ամենամեծից մինչեւ նորածին երեխեն:
Դրա համար պետք ա անկախ ամեն ինչից մերոնք մանրակրկիտ ձեւով անցկացնեն բոլոր հնարավոր փորձաքննությունները: Մասնավորապես պարկուճները հետազոտելով ստուգեն` արդյո՞ք միայն մի զենքից ա կրակվել, թե՞ ոչ ու էդ զենքը հենց պերմյակովի՞ զենքն ա: Մատնահետքեր ու այլ հետքեր վերցնեն սաղ տնից: Ավտոմատն ու էդ գյադու մյուս իրերը, որոնք տանն են հայտնաբերել, տանեն լաբորատորիա, տեսնեն այլ մարդու հետքեր գտնո՞ւմ են վրան, թե՞ չէ, եւ այլն: Ուղղակի մի տեսակ չեմ հավատում, որ մերոնք էդքան մանրամասն քննություն կարան անցկացնեն:
Էջանիշներ