User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 334 հատից

Թեմա: Դաժան սպանություն Գյումրիում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Այվ, մութ ա, բոլորն էլ տեսնում ու հասկանում են էդ։
    Ռուսներն էլ իրանց կողմից բան չեն անում, որ թեկեւզ մի քիչ պարզ դառնա՝ ինչ ա եղել։
    Պերմյակովն ասում ա՝ հա, ես եմ արել, իր հայրենակիցներն էլ չեն ասում՝ լավ չե՞ս այ համբալ, ո՞նց էիր մենակդ տենց բան անելու։
    Մութ ա ու տենց մութ էլ մնալու ա։
    Բացի նրանից, որն ռուսներն են խառը՝ ուրիշ ոչ մի բան էլ պարզ չի դառնալու։
    Լիլ ջան, վերջին հաշվով ասենք իմ համար մեկ ա, թե քանի մութ կողմ ունի էս պատմությունը. Մենակ մի շիզոֆռենիկի արած ա, թե՞ սաղ պոլկով են եղել, ռուս ա եղել, թե՞ հրեա մասոններ են եղել, սպանության կենցաղային մոտիվ կա, թե՞ արմևտյան մութ ուժերի աշխարհաքաղաքական խարդավանք ա, որին զոհ են գնում հայ և ռուս եղբայր ժողովուրդները: Մենք ոչ քրեագետներ ենք, որ դատաբժիշկներ ենք, ոչ էլ առավել ևս համաշխարհային քաղաքականության գիգանտներ (բացի Մեֆից), որ էս հարցերին պատասխան փնտրենք ու տանք: Փաստը էն ա, որ կան դաժանաբար սպանված ՀՀ քաղաքացիներ ու կա կասկածյալ, որը ռուսների մոտ ա: Ու էս պարագայում մեր համար մի հարց կարա լինի. մենք որպես ազգ, մեր իշխանությունով, ընդդիմությունով, ժողովրդով, ունե՞նք մի գրամ կենդանի ինքնասիրության ու ինքնապաշտպանության իմունիտետ, թե՞ լրիվ դուրս գրելու վիճակ ա մոտներս: Հարցը նույնիսկ էն չի ռուսները ի վերջո մեզ կտան կասկածյալին, թե՞ ոչ: Հարցը էն ա, մենք ի վիճակի ենք որոշակի քայլեր ձեռնարկել, որ մեզ տան կասկածյալին, թե՞ ոչ: Էտ քայլերը կլինեն պաշտոնական միջնորդություն, քաղաքական կոշտ հայտարարություն, կազմակերպված միտինգ, դաժե որոշակի դոզյաով բռնություն, ինչ ուզում են լինեն, բայց քայելր, որոնք ցույց կտան, որ մենք որպես գործոն գոյություն ունենք, լրիվ չենք մեռել:

    Բայց ոնց տեսնում ես, հազար հոգի գյումրեցի մի քիչ բողոքի ստանդարտ երգ-պար-աղոթքից դուրս ձայն բարձրացրեց, ալամ հայոց քաղաքական դաշտը հրաժարական տվեց Գյումրիից - աման հանդարտեցրեք կրքերը, որ հայ ռուսական բարեկամության գլխին քար չքցենք, աման Պուծինը կջղայնանա, քոռանամ ես, գազը հեսա կթանկացնեն, սուս մնացեք, հեսա մեզ կթողնեն թուրքերի դեմը մեն մենակ՝ իրանց ավտոմատներով, որոնք իրանց ասելով վեց պատրոնից ավել չեն կրակում, փչանում են, անցնում են շտիկնոժերին:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 17.01.2015, 21:06:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (17.01.2015), Գալաթեա (17.01.2015), Ներսես_AM (18.01.2015), Շինարար (18.01.2015), Վիշապ (17.01.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էլի մի գազանային սպանություն.
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 77
    Վերջինը: 19.01.2011, 18:08
  2. Վաճառք. Բնակարան Գյումրիում
    Հեղինակ՝ artush1984, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.09.2010, 20:22
  3. Անհրաժեշտ է խնամակալ Գյումրիում
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.02.2010, 17:29
  4. Սպանություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.07.2009, 09:56
  5. Սպանություն Ջավախքում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2008, 20:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •