User Tag List

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 84 համարի արդյունքները՝ ընդհանուր 84 հատից

Թեմա: Շառլի Էբդո/Charlie Hebdo

  1. #76
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց Մուհամեդի ու իսլամի՝ քաղաքական նպատակներով օգտագործման վերաբերյալ գրառումս ինչ-որ էմոցիոնալ երանգներ չի պարունակում: Դրանք իմ համոզմունքներն են՝ հիմնված սիրողական ուսումնասիրություններիս և իմ ունեցած տեղեկությունների վրա:

  2. #77
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վստահ եմ, որ Մուհամեդն իր ժամանականների ամենախորամանկ մարդկանցից մեկն է եղել:
    Մուհամեդն էլ, Հիսուսն էլ աշխարհի ամենաշուստրի մարդիկ են եղել, որ մի քանի հազարամյակ ա անցել, բայց մարդիկ հլը իրանց հավատում են:

  3. #78
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուհամեդն էլ, Հիսուսն էլ աշխարհի ամենաշուստրի մարդիկ են եղել, որ մի քանի հազարամյակ ա անցել, բայց մարդիկ հլը իրանց հավատում են:
    Չեմ կարծում, որ Հիսուսին ու Մուհամեդին համեմատության եզրեր ունեն: Ամենամեծ տարբերությունն այն է, որ գոնե մեզ հասած տեղեկությունների համաձայն, Մուհամեդն իր «ուսմունքի» և գաղափարների պտուղները վայելել է, իսկ Հիսուսը՝ ոչ (մեղմ ասած): Շատ, շատ մեծ՝ սարեր-ձորերի տարբերություն կա երկու ուսմունքների ծագման և տարածման միջև: Քրիստոնեաներն առաջին դարից սկսած հալածվել են, ի տարբերություն մահմեդականների... Քրիստոնեությունը, եթե միջնադարյան շրջանում իրականացված գազանությունները հանենք, հիմնականում չի տարածվել ուժի միջոցով և չի ծառայել քաղաքական շահերի (սկզբնական շրջանում նկատի ունեմ, որովհետև հետո՝ միջնադարում, արդեն ողջ Եվրոպան քրիստոնեա է եղել): Մահմեդականների դեպքում հակառակն է եղել: Արաբական խալիֆայության ստեղծման հիմնական միջոցն ու լծակը եղել է իսլամն ու այդ ուսմունքը:

    Ի դեպ, իսլամը, միևնույն ժամանակ, անցյալում բավականին ճկուն է եղել և հարմարվող: Դրա մասին է վկայում այն փաստը, որ Մուհամեդի և նրա մերձավորների կողմից մշակված կանոնների համաձայն, իսլամի հետնորդները կարող են չպարտադրել իրենց շրջապատին իրենց գաղափարները, եթե (ուշադրություն) նրանք կազմում են փոքրամասնություն: Սա այն ժամանակներում շատ կարևոր է եղել, քանի որ այս հանգամանքը իսլամը դարձրել է կենսունակ ցանկացած հասարակությունում: Այսինքն՝ տղա ջան, եթե տենում ես ուժդ չի պատում, սուս-փուս ապրի... Այ երբ կտեսնես, որ շատացել ես ու հզորացել, էդ ժամանակ էլ ոտքի կանգնի ու անհավատներին կոտորի, շեղված հավատացյալների (այդ թվում՝ քրիստոնեաների) վզին մեծ հարկեր դիր կամ էլ պարտադրի իսլամիզացում:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 12.01.2015, 20:48:

  4. #79
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կողմից Արտակի հետ համամիտ եմ, մյուս կողմից էլ․․․ Արա դե Մուհամեդին ծաղրելը ո՞րն ա։ Պե՞տք ա արդյոք տենց չակերտոավոր «ազատությունը», որ թույլ ա տալիս ուրիշի սրբությանը ծաղրել․․․ ․․
    Ապեր, ամեն ինչ ակսվում ա առաջին արգելքից: Էսօր Մուհամեդն ա սրբություն, ծաղրել չի կարելի, վաղը կովերին չի կարելի ծաղրել, քանի որ հնդիկների սրբությունն ա, հաջորդ օրը iPhone-ը չի կարելի ծաղրել, քանի որ երկու շիզոֆռենիկի համար էլ կարող ա էտ ա սրբություն դառել, ու մի գեղեցիկ առավոտ արթնանում ենք, որ վաբշե գրել ու խոսալ չի կարելի, քանի որ որ կողմը թքես ինչ-որ մեկի սրբությանն ա կպնելու:

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.01.2015), Lion (14.01.2015), Yevuk (17.01.2015), Աթեիստ (13.01.2015), Հիդրոգեն (15.01.2015), Շինարար (13.01.2015)

  6. #80
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էն դեպքն ա, որ պետք չի մոռանալ, որ լիքը մուսուլման երկրներում լիքը քրիստոնյա համայնքներ կան, որոնք շատ նորմալ ապրում են, հասարակության կողմից հարգված են, պետության կողմից էլ պաշտպանված:

    Ես ընդհանուր առմամբ Շինարարի հետ համաձայն եմ - Ֆրանսիան (ու երևի շատ այլ եվրոպական երկրներ նույնպես) ներքին լուրջ խնդիրներ ունի, որ պետք ա լուծի: Ընդհանուր առմամբ խնդիրը կարելի ա ձևակերպել հետևյալ կերպ - եթե դու հնարավորություն ես տվել, որ քո երկիր մուտք գործեն ուրիշ կրոնի, գույնի, ջուռի մարդիկ, ուրեմն վստահ ես, որ դու ի վիճակի ես էտ մարդկանց լիարժեք ինտեգրել քո հասարակության մեջ: Եթե առաջացել են մարգինալացված տարրեր, որոնք ընկել են ծայրեղ/շիզիկ իսլամի ազդեցության տակ ու դուրս են եկել իրենց գրկաբաց ընդունած հասարակության դեմ, ուրեմն էտ հասարակությունում մի բան էն չի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (12.01.2015)

  8. #81
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ամեն ինչ ակսվում ա առաջին արգելքից: Էսօր Մուհամեդն ա սրբություն, ծաղրել չի կարելի, վաղը կովերին չի կարելի ծաղրել, քանի որ հնդիկների սրբությունն ա, հաջորդ օրը iPhone-ը չի կարելի ծաղրել, քանի որ երկու շիզոֆռենիկի համար էլ կարող ա էտ ա սրբություն դառել, ու մի գեղեցիկ առավոտ արթնանում ենք, որ վաբշե գրել ու խոսալ չի կարելի, քանի որ որ կողմը թքես ինչ-որ մեկի սրբությանն ա կպնելու:
    Տրիբուն "мне не друг"... բայց միանում եմ երկու ձեռքով - Ֆրանսիա, չկոտրվես! Սա սկզբունքի հարց է, մութ արևելքի ու XVIII ֆրանսիական լուսավորչականների պայքար, կրոնական բութ ծայրահեղության և լուսավոր առաջադիմության!
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (14.01.2015)

  10. #82
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մի հատ վիդեո էր պտտվում, որտեղ երկու ռուսախոս միջինասիացի խոստովանում էին, որ իրենք ՖՍԲ ագենտներ են ու հատուկ ուղարկվել են Իսլամական պետություն լրտեսության համար: Հետո էլ մի ուրիշ ռուսախոս վահաբիտ դատավճիռն է կարդում, ինչին անմիջապես հաջորդում է 9-10 տարեկան երեխայի կողմից էդ երկու միջինասիացու գնդակահարությունը: Իսլամ: Ստիպում են, որ 10 տարեկան երեխան մարդասպան դառնա: Կներեք, բայց ես չեմ հավատում, որ էդ ամեն ինչը սարքած է և իսլամի նկատմամբ մարդկության կողմից արտահայտված ատելություն առաջացնելու նպատակ է հետապնդում: Էդ են ընդհանուր առմամբ: Միգուցե մի տեղ մի քիչ ցիվիլ, մի տեղ մի քիչ ավելի վայրենի, բայց դե էդ են... Իրանն էլ ցիվիլն է՝ ընդունենք: Մի երկու տարի առաջ երկու անչափահաս տղայի վերամբարձ կռունկի միջոցով հրապարակային կախեցին իրար հետ սեռական կապ ունենալու մեղադրանքով: Դե քարերով խփելով սպանելու մասին չասեմ: Էս են Մուհամեդի (սալահ-լահու ալեյհու վա սալլամ) գաղափարները: Հա, ու էդ մարդիկ ալլահ աքբար ու Մուհամեդ (սալահ-լահու ալեյհու վա սալլամ) են գոռում նման դեպքերում, ինչ-որ հադիսներից ու սուրահներից մեջբերումներ անում և այլն:

    Բայց դե էն էլ ասեմ, որ կոնկրետ էս վերջին վիդեոյում երկու հատ խնդիր կար, որ շատերի աչքից չէր վրիպել ու մարդիկ վստահաբար պնդում էին, թե վիդեոն ֆեյք է: Մասնագետ չեմ, բայց վիդեոն (որն իհարկե չեմ տեղադրի) կեղծի տպավորություն չի թողնում: Բացի այդ, եթե կեղծ լիներ, մասնագետներ կան էդ ոլորտում, կբարձրաձայնեին... Ավելին, դաժանության համար յութուբներից հեռացվել է: Հիմա էն, ինչի վրա վիդեոյի քոմենթներում խորացել էին մի քանի հոգի... Դատավճիռ կարդացող ռուսախոս վահաբիտը հագել էր նույն տիպի համազգեստ, ինչ հիմա հագնում են Ուկրաինայի արևելքում կռվող ռուսական կողմի շատ ներկայացուցիչներ: Բացի այդ, կրակող երեխան միջինասիական արտաքին ունի՝ աչքերը պուճուր են ու ձգված: Ու ստեղ հարց է առաջանում՝ նա ո՞նց է հայտնվել Իրաքում: Սրանք դավադրությունների տեսության սիրահարների համար եմ ասում: Մի քանի ուղղությամբ հնարավոր է խորանալ: Իսկ ընդհանուր առմամբ, ռուսախոս դատավճիռ կարդացողը 99 տոկոսով Հյուսիսային Կովկասի ծագում ունի (ահագին կան էդ զինյալների մեջ), իսկ համազգեստը հավանական է՝ գնել է մի որևէ շորի բազառից: Իսկ ինչ վերաբերվում է երեխային, ապա վերջում նա արաբերեն (երևի արաբերեն) ուրախ-ուրախ ճտճտացնում էր, երևի տպավորություններն էր պատմում: Էս էլ լուսանկարը:

    Թեմայի հետ էնքան էլ կապված չի, բայց այնուամենայնիվ տեսա, ասի գրեմ էստեղ:

    Հ. Գ. Շեշտեմ նաև, որ խորին հարգանքով եմ գրել, ինչի մասին վկայում են Մուհամեդի (սալահ-լահու ալեյհու վա սալլամ) անունը տալու ընթացքում իմ կողմից գրվող խոսքերը: Մարգարեի անունը յուրաքանչյուր անգամ տալիս՝ պարտադիր է անպայման ասել այդ նախադասությունը, որը պարզվում է՝ թարգմանվում է «Թող պահի ու ողջունի նրան (Մուհամեդին (սալահ-լահու ալեյհու վա սալլամ)) ալլահը»: Էստեղ էլ տվի մարգարեի անունն ու պարտադիր նշեցի:

    Հ. Գ. 2 Կարճ ասած՝ վաղ միջնադար: Կներեք, բայց մեր Վիշապաքաղ վահագնենք, արամազդենք ու հույների զևսենք սրանցից զարգացած ու առաջադեմ են եղել )))))))))))))
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 15.01.2015, 01:11:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (15.01.2015), Աթեիստ (15.01.2015)

  12. #83
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատերիս հետաքրքրում է, թե ոնց է ստացվել, որ մուսուլմանները կարողանում են մի քանի օրինական կին ունենալ, այդ թվում՝ անչափահաս: Ուրեմն, պարզվում է Մուհամեդին (սալահ-լահու ալեյհու վա սալլամ) ունեցել է 13 կնիկ, այդ թվում՝ 9 ամյա կին: Միևնույն ժամանակ, նա իրեն հակասել է, քանի որ իսլամում (այդպես էր իմ աղբյուրում գրված) կարող են ունենալ 4 կնիկ (ինչն էլի քիչ չէ, համաձայնվեք): Իսկ 9 տարեկան աղջկա մասին գրված է, որ 40-ն անց Մուհամեդը (սալահ-լահու ալեյհու վա սալլամ) նրան սիրահարվել է, երբ նա 6 տարեկան է եղել: Համաձայնվեք՝ նույնիսկ վանդալների կամ Աֆրիկայի վայրենիների մոտ նման բանի դժվար թե հանդիպես: )
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 15.01.2015, 01:20:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (15.01.2015), Մուշու (15.01.2015)

  14. #84
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ամեն ինչ ակսվում ա առաջին արգելքից: Էսօր Մուհամեդն ա սրբություն, ծաղրել չի կարելի, վաղը կովերին չի կարելի ծաղրել, քանի որ հնդիկների սրբությունն ա, հաջորդ օրը iPhone-ը չի կարելի ծաղրել, քանի որ երկու շիզոֆռենիկի համար էլ կարող ա էտ ա սրբություն դառել, ու մի գեղեցիկ առավոտ արթնանում ենք, որ վաբշե գրել ու խոսալ չի կարելի, քանի որ որ կողմը թքես ինչ-որ մեկի սրբությանն ա կպնելու:
    «Այժմ քննարկենք մեր քաղաքակրթության ներսում գտնվող տարբեր մանր խմբավորումների հարցը։ Որքան շատ է բնակչությունը, այնքան շատ են այդպիսի խմբավորումները։ Զգուշացեք վիրավորել նրանցից որևէ մեկին՝ շների կամ կատուների սիրահարներին, բժիշկներին, փաստաբաններին, առևտրականներին, պետերին, մորմոններին, բապտիստներին, ունիթորներին, չինացի, շվեդ, իտալացի, գերմանացի վտարանդիների հետնորդներին, տեխասցիներին, բրուկլինցիներին, իռլանդացիներին, Օրեգոն կամ Մեխիկո նահանգների բնակիչներին։ Գրքերի, պիեսների, հեռուստահաղորդումների հերոսները չպետք է հիշեցնեն իրական նկարիչների, քարտեզագիրների, մեխանիկների։ [...] Գունամորթներին դուր չի գալիս «Փոքրիկ սևամորթ Սամբո» գիրքը։ Հարկավոր է այրել։ Սպիտակամորթներին հաճո չէ «Քեռի Թոմասի խրճիթը», նույնպես այրել։ Ինչ–որ մեկը գիրք է գրել, որ ծխելը թոքերի քաղցկեղ է առաջացնում։ Ծխախոտի գործարանատերերը խուճապի մեջ են։ Այրել այդ գիրքը։ Անդորր է հարկավոր, Մոնթագ, անխռով կլանք։ Կորչի՛ այն ամենը, ինչ տագնապ է ծնում։ Հարկավոր է նետել վառարանի մեջ։»

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (16.01.2015), Աթեիստ (15.01.2015)

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •