Մինիմում ընդգծված մասը քուանշ ախպերս։ Եթե Հայաստանը ես եմ, դու էլի մի քանի մեր ընդհանուր ընկերները, հարց չկա, բայց հո մենակ մեզնով չի․․․Ասենք մի 50 տարի առաջ Հայաստանում ոնց էին նայում նախաամուսնական սեռական հարաբերություններին, ու հիմա ոնց։
Քանի՞ հոգի էր խառնվում էդ աղջկա գործերին։ Իսկ հիմա մարդիկ սովորել են չխառնվել ուրիշի գործերին։
Արտ ջան, էդ կոմիքս նկարողը որ իմանար էդ իր ու ընկերների կյանքն ա արժենալու, կնկարե՞ր քո կարծիքով։ Իսկ հաջորդ կոմիքս նկարողը որ որոշի Մուհամեդին ծաղրել՝ մի պահ գոնե կմտածի՞ որ էդ կարող է իր ու ընկերների կյանքն արժենալ։ Միշտ էլ կգտնվեն երկու, պայմանական անվանենք ոչ ադեկվատ մարդիկ, ովքեր հանուն իրենց սրբության «պատվի» պատրաստ են 15 հոգու սպանել։ Հիմա ո՞րն ա ճիշտ, էնքան անմեղ զոհեր լինեն, մինչև ոչ ադեկվատ մարդ չմնա՞, թե՞ չգրգռել ոչ ադեկվատներին, թող սուս-փուս ապրեն, մինչև նորմալ լուծում մտածի կառավարությունը, որն ի դեպ նաև դրա համար է ընտրվում։Կոմիքս նկարելն էլ իմ գործն ա, եթե ես էդ կոմիքսում քրեական բան անեմ, կարան դատեն, չեմ անում, բայց լիքը մարդ կողքից ֆազերը գցում ա, բայց կամաց-կամաց դրանք էլ կհամակերպվեն։
Էջանիշներ