Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը



Իսկ ես համաձայն չե՛մ:
Հայաստանցիների 90%-ը երևի թե երազում է Երևանում ապրել, - և դա լրիվ նորմալ է:
Ռուսների 90%-ը երևի թե երազում է Մոսկվայում ապրել, - և դա էլ լրիվ նորմալ է:
Եվ լրիվ նորմալ է նաև, որ Երևանի, Մոսկվայի, Թիֆլիսի, Ստամբուլի 90%-ը երազի Փարիզում ապրել, - այո, այդքան տրիվիալ է ամեն ինչ:

Երբ երազողը գիտի, որ երազում է ուղղակի, նա փարիզների մասին է երազում: Իսկ եթե կոնկրետ որոշում ունի կայացրած, այդ դեպքում արդեն նոր սկսում է տեղեկություններ հավաքել երազանքների աղբյուրի մասին:
Հետո, եթե արդեն ծեծված, համը դուրս էկած, կլիշեախեղդ էղած Փարիզի մասին ոչինչ չգիտես, ինչպե՞ս կարող էիր չծեծված, համը դուրս չեկած, կլիշեախեղդ չեղած, ասենք, Մարսելի մասին ինչ-որ բան իմանայիր...
Իսկ հիշատակելով Մարսելը, դու կստիպեիր արդեն ընթերցողին, որ նա ավելի շատ պահանջներ ներկայացներ քեզ, քանզի Մարսելի մասին արդեն պետք կլիներ ինչ-որ բան իմանալ. Մարսելը` կլիշե դարձած Փարիզը չէ:
Սամ, դու ուշադի՞ր ես կարդացել: Կերպարներից մեկը Փարիզում ա, ոչ թե երազում ա Փարիզի մասին: Փարիզը ներկայացվում ա որպես սիրո քաղաք, մինչդեռ վաղուց արդեն Փարիզը սիրո քաղաք չի: Իսկ եթե 90 տոկոսը Փարիզի մասին ա երազում, հենց դրա համար նշանակում ա, որ Փարիզը չպիտի հիշատակվի, որովհետև գրական կերպարները սովորաբար նրանք են, ովքեր ինչ-որ բանով տարբերվում են 90 տոկոսից, ոչ թե ինչ-որ բանով նման են:
Չեմ ասում՝ Մարսել, ասում եմ՝ որևէ փախած քաղաք: