Սամ, Բրեդբերին էլ Մարսի վրա չի էղել, Բաումն էլ Օզում: Ասածս էն ա, որ երբ ինչ-որ բանի մասին գրում ես, դրա մասին դու ավելի լավ պիտի իմանաս, քան ընթերցողը: Բրեդբերին իրա հիպոթետիկ Մարսի մասին լավ գիտեր, շատ էլ որ գուցե իսկական Մարսում ուրիշ կերպ ա, Բաումն էլ Օզի մասին լավ գիտեր, շատ էլ որ Օզը լրիվ հորինովի տեղ ա: Իսկ Փարիզն ինքը գոյություն ունեցող քաղաք ա: Ու էս պատմվածքից շատ հստակ ա զգացվում, որ հեղինակն ինքը չգիտի՝ Փարիզն ինչ ա ու ինձ ձևի ա, էստեղ Փարիզը մենակ անուն ա, կլիշեոտ անուն:
Եթե լիմոն չես կերել ու նկարագրում ես լիմոն ուտող կերպարի, ընթերցողը միանգամից դա զգում ա, սուտը տեսնում ա էդ ուտելու պրոցեսի մեջ: Ընթերցողը շատ խելոք ա, իրան հնարավոր չի խաբել:
Էջանիշներ