Լավ ա Ռիփը գրեց, թե չէ մոռանալու էի:
Նան, ուրեմն նախ ասեմ, որ քեզ շատ եմ սիրում, դրա համար եմ սենց մանրամասն քլնգում, նեղանալ չլինի:
Պատմվածքիդ գաղափարը լավն ա, կերպարները հետաքրքիր են, շարադրանքն էլ հիմնականում լավ ա: Բայց հիմա ասեմ, թե որտեղ են թերությունները:
Նախ շատ կարևոր, տարրական բան. կետադրական նշանից հետո երբեք մի մոռացի բացատ դնել, թե չէ տեքստը դժվարընթեռնելի ա դառնում:
Հետո, Փարիզի փոխարեն խորհուրդ կտայի որևէ ուրիշ տեղ ընտրել: Փարիզն արդեն ծեծված, համը դուրս էկած, կլիշեախեղդ էղած քաղաք ա: Շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե որևէ փախած ֆրանսիական քաղաքի անուն տայիր:
Մի համը դուրս էկած բառ էլ այլմոլորակայինն ա: Ավելի ճիշտ, նամակը շատ հավես կարդացվում էր, մեկ էլ հենց հասա այլմոլորակային բառին, մի բան ոնց որ քըրթ կտրվեր, լրիվ տեսարանը փչացներ: Իհարկե հասկանում եմ, որ էս բառի համը մենակ ակումբում ա դուրս էկել, բայց ամեն դեպքում կարծում եմ պատմվածքիդ կոնտեքստին էլ չի սազում:
Մեկ էլ էս գործիդ մեջ մի բան նկատեցի, ինչը դու առաջ չէիր անում ու լավ էիր անում, որ չէիր անում: Բացատրություններդ էին: Ասենք, լրիվ հերիք կլիներ, որ ասեիր՝ կատուն սև էր, իսկ մնացած բաներն ընթերցողն ինքը կհասկանար: Կամ էն մասը, որ կատվին դուր ա գալիս նորմալ երաժշտությունը, պետք չէր բառ առ բառ բացատրել, կարայիր մենակ ցույց տայիր:
Իսկ վերջում Ռիփի ասածին միանում եմ. շատ գրի

Էջանիշներ