..., իսկ եթե հնարավոր լիներ, ես կուզեի 2015-ը հավերժ կրկնվեր։
Նա խոսում էր, ես լուռ վայելում, հրաբխի պես ժայթքող իր հանգստավառ վիճակը։
Իսկ, երբ ես էի խոսում, նա պարզապես վերածվում էր վստահություն ճառագայթող արևի։
Մինչև օրս, խանդավառությամբ եմ լցվում, երբ իրեն եմ հիշում։ Շատ գեղեցիկ էր նրա մոտեցումն ու ընկալումը կյանքի նկատմամբ։
Ինձ շատ ուժ ու երկու գիրք նվիրեց։
Նա եկել էր իմ նախորդ կյանքից, կտրել-անցնելով մտքային մի անվերջ անողոք ճանապարհ։ Ի՜նչ հրաշալի օր էր ...։
Հիմա մենք նորից, նույն գնդի վրա ենք ու մեզ կրկին բաժանում է զուգահեռ աշխարհների միջև ընկած տարածությունը։
Խոր ու ցուրտ աշուն էր, երբ իրար շատ նման երկու արևներ հայտնվեցին մեկ մարդ հեռավորության վրա։
Արևները ջերմ էին, գեղեցիկ, վառ։
Նրանցից յուրաքանչյուրը խիստ եզակի կերպով էր կլանում ինձ իր մեջ։
Այդ երեկո, ես երկու տարբեր աշխարհներ էի միաժամանակ զգում, իրնց ողջ գեղեցկությամբ։
Ամեն բառի, նայվածքի, ձեռք սեղմումի միջոցով նրանք ընդգծում էին կյանքի հիասքանչ կողմերը։
Անընդհատ, ակամա ինձ ընկղմում էին գեղեցիկի մեջ, այդ նրանց վիճակն էր։
Սա երկրային իմ վերջին հանդիպումն էր, որից հասկացա, որ կյանքը մարդկանց մեջ կրկնակի հիասքանչ է։
Դեկտեմբերն էր, Երկիր էի վերադառնում, երբ ճանապարհին (չգիտեմ էլ ինչպես), մեկը մյուսի հետևից անսարքացան նավիս կողմնորոշող սարքերը։
Ահավոր էր, ես ընկնում էի ուղիղ Երկրի վրա։ Արդեն մոռացել էլ եմ, թե ինչպես փրկվեցի։ Բարեբախտաբար չընկա Երկրի վրա, չմեռա, սակայն դատապարտվեցի հավերժ պտտվել Արեգակի շուրջ, մարդկանցից հեռու։
Պարբերաբար մարդկանց հետ շփվում էի. հաղորդագրություններ ուղարկել-ստանալու միջոցով։ Մեկ օր էլ ցանկացա հարց տալ։ Եվ այդ հարցը դարձավ առաջին կայծը, խթանն ու շարժառիթն, որը տիեզերքի մեջ գտնվող տիեզերքին դրդեց պայթունի։ Նա պայթեց, ֆանտաստիկ արագությամբ ընդարձակվեց ու ժամանաիկ որոշակի հատվածում ֆիզիկականացավ իմ ափերի մեջ։ Ապշելու բան էր, տիեզերքը ափերի մեջ։




Մեջբերել
Էջանիշներ