Երեխեքի համար միացրեցի, բայց արդեն փոշմանել եմ։ Դուրս չեկավ։
Երեխեքի համար միացրեցի, բայց արդեն փոշմանել եմ։ Դուրս չեկավ։
Երեկ ես էլ նայեցի։ Խոստովանեմ, որ նայելիս շատ հակասական զգացողություններ եմ ունեցել. մի կողմից ափսոսում էի էդքան աշխատանքը, էն ամբողջ դրականը, որ կար, մյուս կողմից՝ տհաճ ու անհաջող տարրերն էնքան շատ էին... Ախր բաներ կան, որոնց շտկումն ու կատարելագործումն առանձնապես մեծ ջանք, էլ չեմ ասում՝ ծախսեր չէին պահանջի հաստատ, ընդամենը մի քիչ ֆայմ ու պրոֆեսիոնալություն էր պետք, բայց կարծես լրիվ բարձիթողի արված լիներ։
Փորձեմ կոնկրետ նշել նկատածս դրականն էլ, բացասականն էլ։
Նախ սյուժեի մասին։ Ինձ դուր չեկավ բուն հեքիաթից շեղվածության աստիճանը. կարելի է ասել՝ հեքիաթից բան չէին թողել համարյա։ Ընդհանրապես էս հեքիաթում մի քանի շատ կարևոր գաղափարներ են բարձրացված, որոնցից մեկը Անահիտի հորը ժամանակից շուտ մեռցնելու հետևանքով ինքնըստինքյան դուրս էր մղվել մուլտից։ Թե ինչի էին որոշել համ Վաչագանի ծնողներին, համ Անահիտի հորը ժամանակից շուտ մեռցնել՝ չհասկացա։ Եթե դրա շնորհիվ ինչ–որ հաջողված սյուժետային փոփոխություն ներմուծված լիներ, կարելի էր արդարացված համարել, բայց ես նման բան չնկատեցի։ Հա, էն կարևոր գաղափարը, որը Անահիտի հոր հետ մեկտեղ դուրս էր մղվել, էն էր, որ հեքիաթում, երբ Վաչագանի կողմից գալիս են Անահիտենց տուն՝ նրա ձեռքը խնդրելու, նրանց դիմավորում է հայրը, Անահիտը սկզբում տանը չի լինում, հորը հարցնում են՝ համաձայն է արդյոք աղջկան հարսնության տալ Վաչագան արքայազնին, նա էլ պատասխանում է, որ դա իր որոշումը չի, դստեր որոշումն է, ինքը չի կարող դստեր փոխարեն պատասխանել, դուստրը կգա, ինքը կորոշի՝ համաձայն է ամուսնանալ, թե ոչ։ Ամուսնանալու որոշումն աղջկան թողնելու գաղափարը, հատկապես էն ժամանակվա հայկական իրականության համար բավական համարձակ ու ինչ–որ առումով հակաավանդական մոտեցում էր, իսկ ընդհանուր առմամբ՝ կնոջ դերի, իրավունքի բարձրացում, հարգանք կնոջ նկատմամբ, որը մեր հայ հասարակության մեջ մինչև հիմա էլ շատ տեղերում ընդունված չի։ Ու էդ կարևոր գաղափարը լրիվ առանց հիմքի վերցնելն ու մուլտից դուրս շպրտելը ոչ մի կերպ չեմ կարող արդարացված համարել։
Իրականում «Անահիտ» հեքիաթն իրապատում է, ոչ թե հրաշապատում, այսինքն՝ անիրական երևույթներ, հրաշքներ, կախարդներ ու նման բաներ չկան հեքիաթում։ Դրանով հանդերձ՝ չեմ կարծում, թե հրաշապատման տարրերի հաջող ու տեղին ներմուծումից որևէ մեկը դժգոհ լիներ։ Բայց էդ չար կախարդ հորեղբոր (թե՞ մորեղբոր) ահասարսուռ կերպարի ներմուծումն ու դրա շուրջ ձևավորված մնացած սարսափազդու երևույթներն անձամբ ինձ տեղին ու հաջողված չթվացին, էլ չեմ ասում, որ էդ «բոբոների» հետ կապված տեսարանները չափից դուրս մեծ տեղ էին գրավում մուլտում, անտեղի երկարատև էին, ու ինձ համար մուլտի միակ մասերը, որոնք անընդհատ առաջ տալու ցանկություն էի ունենում, էդ աստիճանի ձանձրացնող ու անիմաստ էին թվում։
Ժամանակակից տարրերի ներմուծումն էլ ինձ դուր չեկավ։ Ոչ մի կերպ չկարողացա մարսել էդ համադրությունը։ Չեմ կարող ասել՝ էդ գաղափարն էր ինքնին վատը, թե զուտ իրագործումն էր անհաջող, բայց իրագործումը հաստատ չհավանեցի։ Մի տեսակ չեմ պատկերացնում, թե ոնց պիտի լիներ, որ հավանեի։
Մուլտում ինձ համար ամենաանընդունելի ու ամենազայրացնող տարրը պարբերաբար հայտնվող ռուսերեն խոսքն ու հաճախակի հնչող ժարգոնն էր։ Խոսքեր չեմ գտնում նկարագրելու համար, թե էդ ռուսերեն «պոռթկումներն» ինչ աստիճանի աչք ծակող անտեղի, անհամապատասխան ու տհաճ էին։ Ուղեղիս մեջ չի տղավորվում, թե ինչ են մտածել նման մուլտում ռուսերեն խոսք ներմուծելով։ Չեմ հասկանում, մեր հայերենի բառապաշարն ու լեզվական հնարներն էնքան խղճու՞կ են, որ հումոր անելու համար պիտի պարտադիր ռուսերենին դիմենք։ Էլ չեմ ասում Վաչագանի՝ հարբած ժամանակ ռուսերեն արտասանելն ինչ անկապ էր։ Էն որ միանգամից ոնց որ մի բանով գլխիդ տան, ու անհույս կերպով փորձում ես գլուխ հանել՝ լավ, բայց ի՞նչ ա մտքներով անցնել, որ որոշել են էդ պահին Վաչագանին ռուսերենով արտասանել տալ, էն էլ էդքան երկար։ Ինչի՞, էլի։
Ընդհանուր առմամբ, նույնիսկ գրական խոսքը շատ անմշակ էր, անփույթ, տեղ–տեղ անգրագետ, քերականական սխալներով, չափածո խոսքն էլ էր տկար, շատ դեպքերում՝ անհաջող հանգերով՝ իմաստը հանգին զոհաբերված։ Ուղղակի զարմանում եմ, ո՞նց է հնարավոր էդքան աշխատանք անել մի մուլտի վրա, ու տեքստերի նկատմամբ էդ աստիճանի անփույթ ու անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերել։ Ախր մեծ բան չէր, չէ՞, հայերենին լավ տիրապետող մի գրագետ մարդու գտնելն ու ամբողջ տեքստը խմբագրել տալը։ Ես նայելիս մտածում էի, որ պատրաստ կլինեի ձրի խմբագրել էդ ամբողջ տեքստը, մենակ թե էդքան անմշակ չլիներ...
Ժարգոնն էլ էր ահավոր անհարիր էս մուլտին։ Ճիշտ է, ես ընդհանրապես համարում եմ, որ ժարգոնից պետք է հնարավորինս խուսափել, բայց կարող եմ հասկանալ, որ որոշ դեպքերում կարող է ընդունելի լինել, եթե իրավիճակը պահանջում է։ Բայց դժվար թե գտնվի մեկը, ով հանգիստ խղճով կարողանա պնդել, թե կոնկրետ էս մուլտում իրավիճակն իսկապես պահանջում էր, ու ժարգոնն անհրաժեշտ էր կամ թեկուզ ցանկալի։
Ճիշտն ասած՝ մուլտի գրաֆիկան էդքան քննադատողներին ու հողին հավասարեցնողներին էնքան էլ չեմ հասկանում։ Ճիշտ է, Դիսնեյի մուլտերի հետ նմանությունը ժխտել չի կարելի, բայց համաձայն չեմ, որ լրիվ թխած էր։ Ամեն դեպքում հայկականություն կար։ Շատ տեսարաններ բավական հաջող էին, սիրուն, կոլորիտային։ Օրինակ, Վարդավառի տեսարանը շատ հավանեցի, պարերը, ընդհանուր մասսայական տեսարանները, հայկական զարդանախշերը։ Անահիտի ու Վաչագանի կերպարներն էլ եմ հավանել։ Ինձ համար Անահիտը շատ էլ սիրուն էր, ու թեև արտաքինը նմանություն ուներ դիսնեյական աղջիկների կերպարներին, բայց նաև մի տեսակ հայկական էր ու պարզ։ Ինձ դուր եկավ, չգիտեմ։ Վաչագանի գունաթափած մորուքն առաջին հայացքից գուցե մի քիչ տարօրինակ է նայվում, բայց իրականում էդպես լինում է, էնպես որ դա թերություն չեմ համարում։ Սերոբի կերպարն էլ էր հաջողված՝ տեղ–տեղ ժարգոնն ու անմշակ խոսքը չհաշված։ Համ արտաքինն էր լավը՝ հավես հայ բիձուկի համով կերպար էր, համ էլ ընդհանուր կերպարը։ Ճիշտ է, հեքիաթում նրա կերպարն ընդհանրապես գոյություն չունի, բայց տվյալ դեպքում ներմուծումը լավ էր մտածված ու հաջող էր ստացվել, իմ կարծիքով։
Զանգիի կերպարն էլ էր լավը, չնայած էն ժամանակակից դրվագները, որ խցկել էին, արդեն ասեցի, որ ոչ մի կերպ չկարողացա համադրել էնտեղի իրականության հետ, անկապ էին, իմ կարծիքով։ Բայց ինքն ամեն դեպքում խելոք ու հավես կերպար էր, ինչը հեչ չէի ասի Անդոկ ձիու մասին, որը մի տափակագույն ու, ըստ իս, միանգամայն ավելորդ կերպար էր. բացի տափակություններ դուրս տալուց, ուրիշ ոչ մի էական բան կարծես չարեց ամբողջ մուլտի ընթացքում։ Հա, ինչ–որ պահի հրեղեն ձիու վերածվեց ու Անահիտին տարավ Վաչագանին փրկելու։ Բայց դե, մեկ է, անկապ էր։ Ինքը երևի նախատեսված էր մուլտին իր «հումորներով» ու թունդ ժարգոնով համուհոտ տալու, ինչպես նաև իր լատիներենով տպավորություն թողնելու համար, բայց ինձ համար ոչ միայն համուհոտ չէր տալիս ու չէր տպավորում, այլև շատ անկապ էր ու անհամ, ձանձրացնում ու ներվայնացնում էր մենակ։ Բա որ Անահիտին ասում էր՝ բալես։ Այ, ինքը լրիվ թխած կերպար էր. ես Ռապունցելը չեմ տեսել, բայց անընդհատ մեկ Մադագասկարի զեբրին էր հիշեցնում, մեկ Շրեկի էշին։
Ընդհանրապես, ըստ իս, հումորի գործածությունը չարաշաhված էր մուլտում։ Ես, իհարկե, հումորի դեմ բան չունեմ, բայց սա էն մուլտը չէր, էլի, որ կարելի էր էդպես հումորախեղդ անել։ Ընդհանուր ցանցառությունը շատ էր։ Գոնե էն իմաստուն ծերուկին տենց ցանցառ դեմք չդարձնեին։ Ու մեկ էլ շնորհակալ եմ, որ գոնե Անահիտի ու Վաչագանի կերպարներին էդ առումով խնայել էին, չէին ցանցառացրել։
Իսկ ընդհանրապես մուլտը լավ էր նայվում, չեմ կարող ասել, թե նայելիս ձանձրանում էի կամ փոշմանեցի նայելս, չէ, բոլորովին, շատ գոհ եմ, որ նայել եմ, ընդհանուր հետաքրքրությամբ եմ նայել, դե, նշածս տհաճություններն ու որոշ ձանձրացնող պահերը չհաշված։
Ինչ վերաբերում է օտար հանդիսատեսի համար հասանելի լինելուն, ապա հումորների մեծ մասը հասանելի չէր լինի, կարծում եմ, որովհետև չափից դուրս հայկական էին, նույնիսկ ռուսերենով հումորները հենց միայն հայերենի համատեքստում կարող էին ընկալվել որպես հումոր։ Չգիտեմ, մի քիչ կասկածում եմ, որ օտար հանդիսատեսի համար առանձնապես տպավորիչ լինի։
Հ.Գ. Տեսնես՝ ո՞վ զահլա կանի՝ էսքանը կարդա։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.01.2016, 00:06:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Cassiopeia (19.01.2016), Chuk (19.01.2016), laro (19.01.2016), Lion (19.01.2016), Mr. Annoying (19.01.2016), Ruby Rue (19.01.2016), Srtik (19.01.2016), _Հրաչ_ (19.01.2016), Աթեիստ (19.01.2016), Արէա (19.01.2016), Արշակ (19.01.2016), Լեո (19.01.2016), Ներսես_AM (19.01.2016), Նիկեա (19.01.2016), Ռուֆուս (20.01.2016), Վազգեն (19.01.2016)
Cassiopeia (20.01.2016), Mr. Annoying (20.01.2016), Աթեիստ (20.01.2016), Արէա (20.01.2016), Ուլուանա (20.01.2016)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ուլուանա (07.05.2020)
Որոշեցի նայել, շատ էր գովազդվել: Հենց առաջին րոպեներից չէր նայվում, համոզեցի ինձ, թե 10- 10 րոպեներով կարելի է նայել, պրծնել, ի վերջո հայկական առաջին լիամետրաժ մուլտֆիլմն է, եթե հայերով էլ չնայենք, ո՞վ պիտի նայի: Հասա 26- րդ րոպեին ու թարկեցի: Այ մարդ, պարտավորություն են դրե՞լ վրաս, եթե չի նայվում, ինչու՞ եմ ինձ բռնության ենթարկում: Գուցե թե երեխա լինեի, կարողանայի նայել: Տեսածիս մեջ երգ- երաժշտությունն ու գործիքավորումը դուր եկավ, զգացվեց, որ մատների արանքով չեն նայել: Մեկ էլ վարդավառի տեսարանի պատկերները:
Ամենատհաճից ասեմ.
1. Ռուսերեն ու ժարգոնային ամեն բառը,
2. Անգրագետ տեքստերը, մեջբերումները,
3. Հանգերի բռնաբարությունը,
4. 2D ու 3D տեսարանների խառնուրդը,
5. «Բալես»-ի գործածումը (չնայած սա կարելի ա տանել առաջին հորիզոնական):
Ընդհանուր համաձայն եմ մյուս գրված կարծիքներին, բայց կոնկրետ իմ նշած թերությունների պատճառով դրանց յուրաքանչյուր դրսևորման պահին ուզում էի անջատեի մուլտը: Չեմ կարողանում հիշել հին հայկական որևէ մուլտ, որ իմ նշած թերություններից գոնե մեկը լինի, դժվար էլ լինի: Հազիվ մի լիամետրաժ էին նկարելու, էն էլ տվին, սաղ պաժառ տվին:
Ուլուանա (21.01.2016)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ