Թող ների ինձ Անահիտի վրա աշխատող հայությունը, բայց ոնց որ էն առաջվա Ժորիկ մորիկ, տենց մուլտեր կային է որ բռնում թարգմանում էին ով ոնց հասցնի, ոնց որ դրանց նմանակը լիներ։
Անկեղծ ասած կոնչիտաաբռազնի ու կիսառուսերեն բովանդակություն չէի սպասում, ավելի շատ կրթական-ինֆորմատիվ էի պատկերացնում։ Բայց արի ու տես, որ դրվագներ կան, կարաս ասենք նայես ջակուզիյում պիվա խմելուց որ բացի))
Հիմա մարդիկ աշխատել են, ստեղծել են, ապրեն, բայց հուսով եմ որ նույն խմբի կողմից մյուս մուլտֆիլմը սրանից ավելի լավը կլինի արդյունքում , որպես մուլտֆիլմ։
Malxas (23.01.2016)
Ուրեմն Ֆեյսբուքում սենց մի խումբ կա՝ Mamayin Hokin, էն «Հայ ծնողների անկյուն» խմբի սփյուռքահայ տարբերակն է։ Բոլորն էնտեղ անգլերեն են խոսում, մի խոսքով՝ արտասահմանում ապրող ու, ինչքան նկատել եմ, հայերենից ու հայ մշակույթից հեռու, բայց ծագումով հայ մամաների խումբ է։ Էն օրն էնտեղ մեկը «Անահիտ» մուլտի հղումն էր դրել։ Հետաքրքրության համար տակի մեկնաբանությունները կարդացի. 30–ից ավել մեկնաբանություն կար. պատկերացրեք, բոլորը դրական, հիացական, նմուշի համար մի հատիկ բացասական կարծիք չկար. մարդ կար՝ լրիվ նայել, հիացել էր, մարդ կար՝ դեռ մի քիչ էր նայել ու արդեն հասցրել էր հիանալ, մարդ կար՝ դեռ չտեսած էր արդեն հիացած , ու բոլորը՝ նայած, թե չնայած, որոշել էին իրենց երեխաների հետ էլ անպայման նայել։ Մի խոսքով՝ համատարած հիացմունք էր տիրում։ Մենակ մեկը գրել էր. Why does Anahit look so muscular? (Ինչու՞ է Անահիտն այսքան մկանոտ)։ Մեկն էլ գրել էր (բնականաբար, անգլերենով)՝ մինչև էս մուլտը նայելը չգիտեի, թե հայերենս ինչ ահավոր ա։ Բայց աչքիս՝ իրականում էնքան ահավոր չի, ինչքան իրեն է թվացել. ենթադրում եմ, որ ռուսերեն խոսքերը չհասկանալն էլ է հաշվել ի վնաս իր հայերենի, դե, ժարգոնն էլ վրադիր։ Մի խոսքով՝ էս խեղճերը հիանում են մուլտով ու միաժամանակ հիասթափվում իրենց հայերենից։ Ու ամենակարևորը՝ շատերն ամենաշատը ձիուն էին հավանել ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.01.2016, 06:54:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Mr. Annoying (30.01.2016), Smokie (30.01.2016), Աթեիստ (30.01.2016), Նիկեա (30.01.2016), Ռուֆուս (30.01.2016)
Malxas (01.02.2016), Mr. Annoying (30.01.2016), Աթեիստ (30.01.2016), Լեո (30.01.2016), Տրիբուն (31.01.2016)
Տրիբուն (31.01.2016)
Շինարար (30.01.2016)
Հա, էդ կա։ Ու ինձ թվում ա՝ նաև էն հանգամանքը կա, որ իրանք դժվար թե Աղայանի հեքիաթը կարդացած լինեն, հետևաբար մուլտն ընկալել են երևի զուտ որպես թեթև, զվարճալի մուլտ, իսկ որ բնօրինակը կարդացած ես լինում, ակամա փորձում ես կարդացածիդ հետ համեմատել, իսկ տվյալ դեպքում համեմատությունը, մեղմ ասած, մուլտի օգտին չի։ Բացի դրանից, քանի որ լեզվի խնդիրն էլ կա իրանց դեպքում, շատ բաներ չեն հասկանում, որ իմանան՝ ինչ ապուշություններ են դուրս տալիս հերոսները, դրա համար ընդհանուր ավելի լավ տպավորություն ունեն ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բյուր, բայց ստեպղինի օրինակը չհասկացա։ Ի՞նչ կապ ուներ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Rammstein (31.01.2016)
Մուլտը հավանել եմ շատ. աչքիս ես էլ եմ կտցրած սփյուռքահայ
Tiger29 (31.01.2016)
Չէ, բայց իրոք իրենք ի վիճակի չեն լավը վատից տարբերել:
Իմ հետ էլ է տենց եղել, մի ժամանակ ինձ մի այլ կարգի նապոլիտաներենն էր դզում, քրքրեցի, Նեապոլից մի հատ շատ հայտնի երգիչ գտա: Երգերն առանձնապես դուրս չէին գալիս, մեկ ու մեջ մուղամոտ էր, բայց մենակ լեզվի համար հաճույքով լսում էի: Փարթիներից մեկի ժամանակ մի հատ իտալացի աղջկա ասացի, որ էս երգչին եմ սիրում, աչքերը թռավ ճակատը, հետո ջոգեցի, որ ինքը Վլեի ու Սպիտակցի Հայկոյի իտալական տարբերակն ա Լավ ա, փոխարենը մի քանի ֆոլկ երգիչների անուններ տվեց, անցա ավելի որակյալ երաժշտության
I may be paranoid but no android!
Mr. Annoying (31.01.2016), Smokie (01.02.2016), Արշակ (01.02.2016)
Նայեցի առաջին քսան րոպեն: Երևի ահագին դրական բաներ էլ կարելի է ասել: Ինձ առանձնապես դուր չեկավ երաժշտությունը, որը բոլորովին համահունչ չէր մուլտֆիլմի հետ: Ոնց որ երգ գրողի մեջքին մի ծանր բեռ դրած լինեին ու ինքն էլ սկսելուց առաջ չհասկանար ու չպատկերացներ, թե իրեն ինչ աշխատանք է սպասվում, որ չի կարողանալու տակից դուրս գալ: Համեմատության համար դնեմ «Աղվեսագիրք» մուլտֆիլմի երաժշտությունը, սարերի ու ձորերի տարբերություն:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ