Chuk-ի խոսքերից
Մեղքս ինչ թաքցնեմ, երբեմն ես էլ եմ սրան կամ նրան «անհիմն քլնգող» համարում, եղել ա, որ բարձրաձայնել էլ եմ: Բայց որ խորն եմ մտածում, էդ մի տեսակ սխալ ա: Որտև էդ ամեն ինչը շատ սուբյեկտիվ ա: Հիմա դու ասում ես, որ ես կարող եմ, այսինքն ենթադրվում է, որ քո կարծիքով ես իմ «բարձր ճաշակով» ինչ-որ չափով աչքի եմ ընկնում ու ինչ-որ բան անում եմ, բայց համաձայնի, որ Պետրոսն էլ կարող ա ինձ համարի «բարձր ճաշակով» բացարձակ աչքի չընկնող, ու իմ արածն էլ ոչ մի բան արած համարող: Այ էդ Պետրոսի կարծիքով, ըստ քո սահմանման, ես «անհիմն քլնգող» եմ:
Ես կարծում եմ, որ ցանկացած ստեղծագործության մասին ցանկացած մեկն իրավունք ունի ներկայացնել իր տեսակետը, լինի դա գովաբանական, թե քննադատական: Էդ կարծիքը կարդացողն էլ ինքը կորոշի, թե ոնց վարվել կարծիքի հետ, ինչպես ընդունել այն, այդ թվում հաշվի առնելով իր սուբյեկտիվ վերաբերմունքը տվյալ անձի նկատմամբ:
Էջանիշներ