User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: «Անահիտ» մուլտֆիլմը

  1. #46
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն էսպես

    Սկզբի մասերում բավականին ուրախացել էի՝ հիացած էի, ասում էի շատ զվարճալի մուլտ ա, նաեւ դուր էր եկել էն, որ չափածոյով էին խոսում: Հետո ընթացքում քանի գնաց հասարակ դարձավ, բայց վատը չէր: Ամենաշատը սիրեցի Զանգիին՝ ճիշտ ա առանց Զրանգի անարդար ա թվում, բայց լավ էր, որ մի շուն էր ու մի ձի, ձին էլ Անդոկ անունով: Սերոբն էլ էր շատ լավը՝ հեշտ ճանաչելի էր Թոխատյանի խոսելաոճը: Լավն էին Վարդավառի ու սկզբի երգերը տեսարաններով հանդերձ՝ չնայած մյուսներն էլ վատը չէին, վերջում որ կրկնեցին Անդոկի ու Զանգիի երգը, տուն գալուց մտքումս անընդհատ էդ էր: Բայց իրոք շատ սիրեցի էդ շանը:
    Անահիտին ու իր գյուղը էդքան հաճախ ցույց չէին տալիս, ինչքան Վաչագանին ու իր պալատը, կարծես էնքան էլ գլխավոր հերոս չլիներ, Անդոկին էնքան էլ չհավանեցի, չնայած տեսքը, շարժումները ու ընդհանրապես ինքը ծիծաղելի ու լավ դեմք էր բոլոր մուլտֆիլմային ձիերի պես, բայց ձայնավորողն ու լեքսիկոնը... համ էլ պարծենկոտ էր:
    Մի խոսքով, կարեւորը՝ հումորը տեղն էր (ո՛չ անտեղին), եթե կարող են ժամանակակից էլեմենտներ մտցնելով հետաքրքիր ու զվարճալի դարձնել, ինչու՞ չանել: Ու խոսքերն էին շատ-շատ լավը: Բուն իմաստը, իր ամբողջ ճշտությամբ արդեն ասված է Աղայանի հեքիաթում ու պետք չի կենտրոնանալ միայն դրա վրա:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 08.01.2015, 21:43:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (09.01.2015)

  3. #47
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպասում եմ թե ե՞րբ ա YouZTube-ում հայտնվելու: Բայց երեւի երկար պիտի սպասեմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #48
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասում եմ թե ե՞րբ ա YouZTube-ում հայտնվելու: Բայց երեւի երկար պիտի սպասեմ:
    YouZTube-ն ի՞նչ ա:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (09.01.2015)

  6. #49
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ նայեցի «Անահիտը»:
    Ասեմ, որ ոչ շատ տպավորված ու հիացած եմ, ոչ էլ հիասթափված եմ: Հայ իրականության համար վատը չէր, ինչ-որ տեղ սա դեռ սկիզբ ա ու զարգանալու շատ ճանապարհ կա:
    Ուղղակի կասեմ, որ անաղոք քննադատները լավ կանեն մի քիչ մեղմ լինեն, կամ եթե անպայման ուզում են անողոք լինել, թող նախ իրենք ինչ-որ բան ստեղծեն, հետո քննադատեն ուրիշներինը

    Մի խոսքով 10-ից 7:

    Հ.Գ. Կարծում եմ հումորը չարաշահված էր:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 09.01.2015, 18:39:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (09.01.2015)

  8. #50
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    թող նախ իրենք ինչ-որ բան ստեղծեն, հետո քննադատեն ուրիշներինը
    Իսկ պարտադի՞ր ա մուլտ: Կարա՞մ ասենք իմ մասնագիտականով, գլխիցս վերև չթռնելով, մի հատ նորմալ որակի գործ անեմ, հետո որպես շարքային սպառող ու պլյուս հայկական մշակույթով հետաքրքրված մարդ քննադատե՞մ:

    Եթե չէ, ասա, իմանամ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (09.01.2015)

  10. #51
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ պարտադի՞ր ա մուլտ: Կարա՞մ ասենք իմ մասնագիտականով, գլխիցս վերև չթռնելով, մի հատ նորմալ որակի գործ անեմ, հետո որպես շարքային սպառող ու պլյուս հայկական մշակույթով հետաքրքրված մարդ քննադատե՞մ:

    Եթե չէ, ասա, իմանամ:
    Չէ դու կարաս :ՃՃ

    Խոսքս անհիմն քլնգողներին էր ուղղված:
    Ինձ էլ շատ բաներ դուր չեկան, բայց չեմ ուզում քննադատեմ, որոնհետև ինքս չեմ պատկերացնում, թե մուլտֆիլմ նկարելը էսօր ինչպիսի դժվարությունների հետ ա կապված:

  11. #52
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ...պլյուս հայկական մշակույթով հետաքրքրված մարդ քննադատե՞մ:
    Հա, ի դեպ, մշակույթն ի՞նչ կապ ունի:
    Ըստ իս սա խիստ կոմերցիոն նախագիծ ա, բիզնես. փող աշխատելու միջոց: Ոչ մի կերպ ես սա չէի կապի մշակույթի հետ: Էն որ հեքիաթի մոտիվներով ա, դա դեռ ոչինչ չի նշանակում, եթե հաշվի առնենք, որ հեքիաթից մենակ կմախքն էր մնացել:

  12. #53
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ի դեպ, մշակույթն ի՞նչ կապ ունի:
    Ըստ իս սա խիստ կոմերցիոն նախագիծ ա, բիզնես. փող աշխատելու միջոց: Ոչ մի կերպ ես սա չէի կապի մշակույթի հետ: Էն որ հեքիաթի մոտիվներով ա, դա դեռ ոչինչ չի նշանակում, եթե հաշվի առնենք, որ հեքիաթից մենակ կմախքն էր մնացել:
    Մուլտը մշակույթի մաս ա, Լեո ջան:

    Իմ քննադատության հիմնական պատճառն էն ա, որ ես վախենում եմ, որ սա նախադեպ կդառնա հայկական մուլտիպլիկացիոն մշակույթի համար: Ասենք ոնց մի քանի ապուշ սերիալներ նախադեպ դառան հայկական սերիալային մշակույթի համար: Ես շատ հավանական եմ համարում, որ «հաճույքով» (մի քիչ չակերտների մեջ), առանց ձանձրանալու, բանի նայեմ էս մուլտը: Բայց արդյո՞ք դա բավարար ա: Ես նույն կերպ որոշ հայկական սիթքոմեր եմ նայել ու նայում, դրանք իմ համար նայվում են, որտև հայկական են, մեր իրականությունից ինչ-որ բան են կրում իրանց մեջ, մեր առօրյաի հումորներն են ներկայացնում: Բայց իրանք համաշխարհային մշակույթում տեղ բացարձակ չունեն: Ինչի՞: Ավելի լավը չէի՞նք կարող: Իհարկե կարող էինք: Ու երբ ասում եմ կարող էինք, հեչ նկատի չունեմ, որ ես պետք ա սիթքոմ նկարեի: Էս մուլտն էնքան ա գովազդվել, որ իմ կարծիքով հենց ինքն ա դառնալու հայկական նոր մուլտիպլիկացիոն մշակույթի հիմքը: Լա՞վ ա դա: Դեռ, առանց նայելու, կարծում եմ, որ ահավոր ա:

    Իսկ մենք ունեինք լավ մուլտի մշակույթ, ունենք հիմա էլ լավ նկարիչներ ու այլ տաղանդավոր դեմքեր, ովքեր կարող են լավը կերտել: Որը լավը կլինի ոչ միայն մեր համար, այլ էդ մուլտը պատահական միացնող ու նայող այլազգիի համար:

    Հիմա Այվին ասում ա, որ չէ, էս մուլտը դրսի մարդիկ էլ հետաքրքրությամբ կնայեն: Շատը դրա համար եմ ուզում նայել, հետաքրքրեց, բայց դեռ մի տեսակ հավատս չի գալիս, ախր թրեյլերն աչքիս առաջ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #54
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ դու կարաս :ՃՃ

    Խոսքս անհիմն քլնգողներին էր ուղղված:
    Իսկ ո՞նց ա որոշվում «անհիմն քլնգո՞ղ» ա, թե՞ իմ նման «կարացող»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (09.01.2015)

  15. #55
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ինձ թվում ա ստեղ մի հատ շատ կարոր հանգամանք կա…

    թխելը, կամ նմանակելը խնդիր չի իմ կարծիքով, բայց նայած ով ու երբ…

    օրինակ 50-60-ականներին ամերիկյան բլյուզը հիմք հանդիսացավ բրիտանական ռոք-բլյուզին որը եղա շատ պտղատու… անգամ նենց որ ռոքի սիմվոլ դառան… էդ եկավ էն բանից որ 15 տարեկան երեխեքը էնքան էին սիրմում էդ բլյուզը որ դրած նմանակակում էին, նոիյնիսկ ուզնում էին ձայնը նմանակել (15 տարեկան նսպիտակամորփ երեխեն ուզում էր 60 տարեկան սեև բիձու խռպոտ ձեն հաներ), բայց ժամանակի ընթացքում իրենցը գտան… նայեք Ռոլինգ Սթոնզի, Էնիմալզի Բիթըլզի հին գործերը… ոչ միձև չէին տարբերվում ամերիկյանից, բայց ընթացքում մշակվեց… որովհետև ազնիվ էին, սիրում էին իրենց արածը ու հավատում էին, ասելիք ունեին… ապստամբ էին…

    …էս դեպքում դրա խնդիրը չկա, զուտ կոմերցիոն նմանակում ա ու անգամ որակը ինչքան էլ որ բարձր լինի, մեկա "նպատակը"՝ "խնդիրը" քաքի համը հանում ա… չկա էդ ազնիվ էնտուզիաստ սերը որի շնորհիվ իրանք նմանակեն… "մեր հայկական"-ը, "ազգայինը" դառել ա միակ նպատակը… օրինակ "մեր աշխարհի ամենաերկար ճոպանուղին" "անրդկովկասի միակ եռահարկ փարքինգը" և այլն մրցությունները մեր ստեղխագործական միտքը սպանում ա… արվեստը դարձնում ա պրոպագանդայի կեղտոտ գործիք… մշակույթը սպանում ա ու լուծում ա մեյնստրիմ ինտերնացիոնալ էժանագին մշակույթի մեջ… դառնում ենք դրա վատ տեսակը… էն էրեխեն որ կիփառ ա վերցնում ձեռն ու անսլուխ փողոցում երգում , ավելի շատ բան ա անում մեր մշակույթի համար քան էս մույլտը… որովհետև էդ երեխեն ազնիվ ա՝ իրանք չէ… խաբում են… մեր մշակույթն ուզում են մեր վրա սաղացնեն դիզնիի յառլիկ կպցնելով… ես էդ ապրանքը չեմ առնի…

    մեր մետ գալի ասում են, հայկականն առեք որ մեր երյկրին ու բիզնեսին օգուտ լինի… fuck you, լավ ապրանք սարքի առնեմ,ապրանքը ճախելու միակ չափանիշը որակն ու գինն ա… ոչ էն եք անում, ոչ էլ էն…

    էս էլ նույնն ա… ինչի՞ դիզնին չնայեմ բայց էս նայեմ…կամ ինչի՞ էս նայեմ…

    …անգամ թրեյլերը երկար ա թվում… իսկ նկարը որ նայում ես, լրիվ ուրիշ բանի հետ ես ասոցեացնում… ուրիշ բան ես հօշում… դիզնի… էն էլ երկրորդ ձեռի… չերեզ ռուսներ…

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.01.2015), Աթեիստ (10.01.2015), մարդագայլուկ (10.01.2015), Մուշու (10.01.2015), Ուլուանա (10.01.2015)

  17. #56
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞նց ա որոշվում «անհիմն քլնգո՞ղ» ա, թե՞ իմ նման «կարացող»:
    Անհիմն քլնգողը նա ա, ով իր «բարձր» ճաշակով առանձնապես աչքի չի ընկնում, ինքն անձամբ որևէ բան չի անում, բայց քննադատում ա բոլոր նրանց, ովքեր գոնե ինչ-որ բան անում են: Կարծում եմ կհամաձայնես:

  18. #57
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհիմն քլնգողը նա ա, ով իր «բարձր» ճաշակով առանձնապես աչքի չի ընկնում, ինքն անձամբ որևէ բան չի անում, բայց քննադատում ա բոլոր նրանց, ովքեր գոնե ինչ-որ բան անում են: Կարծում եմ կհամաձայնես:
    Մեղքս ինչ թաքցնեմ, երբեմն ես էլ եմ սրան կամ նրան «անհիմն քլնգող» համարում, եղել ա, որ բարձրաձայնել էլ եմ: Բայց որ խորն եմ մտածում, էդ մի տեսակ սխալ ա: Որտև էդ ամեն ինչը շատ սուբյեկտիվ ա: Հիմա դու ասում ես, որ ես կարող եմ, այսինքն ենթադրվում է, որ քո կարծիքով ես իմ «բարձր ճաշակով» ինչ-որ չափով աչքի եմ ընկնում ու ինչ-որ բան անում եմ, բայց համաձայնի, որ Պետրոսն էլ կարող ա ինձ համարի «բարձր ճաշակով» բացարձակ աչքի չընկնող, ու իմ արածն էլ ոչ մի բան արած համարող: Այ էդ Պետրոսի կարծիքով, ըստ քո սահմանման, ես «անհիմն քլնգող» եմ:

    Ես կարծում եմ, որ ցանկացած ստեղծագործության մասին ցանկացած մեկն իրավունք ունի ներկայացնել իր տեսակետը, լինի դա գովաբանական, թե քննադատական: Էդ կարծիքը կարդացողն էլ ինքը կորոշի, թե ոնց վարվել կարծիքի հետ, ինչպես ընդունել այն, այդ թվում հաշվի առնելով իր սուբյեկտիվ վերաբերմունքը տվյալ անձի նկատմամբ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (10.01.2015), Ուլուանա (10.01.2015)

  20. #58
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղքս ինչ թաքցնեմ, երբեմն ես էլ եմ սրան կամ նրան «անհիմն քլնգող» համարում, եղել ա, որ բարձրաձայնել էլ եմ: Բայց որ խորն եմ մտածում, էդ մի տեսակ սխալ ա: Որտև էդ ամեն ինչը շատ սուբյեկտիվ ա: Հիմա դու ասում ես, որ ես կարող եմ, այսինքն ենթադրվում է, որ քո կարծիքով ես իմ «բարձր ճաշակով» ինչ-որ չափով աչքի եմ ընկնում ու ինչ-որ բան անում եմ, բայց համաձայնի, որ Պետրոսն էլ կարող ա ինձ համարի «բարձր ճաշակով» բացարձակ աչքի չընկնող, ու իմ արածն էլ ոչ մի բան արած համարող: Այ էդ Պետրոսի կարծիքով, ըստ քո սահմանման, ես «անհիմն քլնգող» եմ:

    Ես կարծում եմ, որ ցանկացած ստեղծագործության մասին ցանկացած մեկն իրավունք ունի ներկայացնել իր տեսակետը, լինի դա գովաբանական, թե քննադատական: Էդ կարծիքը կարդացողն էլ ինքը կորոշի, թե ոնց վարվել կարծիքի հետ, ինչպես ընդունել այն, այդ թվում հաշվի առնելով իր սուբյեկտիվ վերաբերմունքը տվյալ անձի նկատմամբ:
    Չուկ ջան, հուսով եմ դու իմ տեսակետը հասկացել ես: Իսկ ինչ վերաբերում ա Պետրոսին ու նրա կարծիքին քո մասին, ապա դա արդեն հարց ա ուղղված Պետրոսին:

    Արդեն ասեցի, դու իրավունք ունես քննադատելու (ըստ իս), քանի որ քննադատում ես գրագետ ու հիմնավորում ես տեսակետդ: Արդեն ասել եմ, որ ինքս էլ հիացած չեմ, բայց չեմ քննադատում (համենայդեպս խիստ) ու չեմ պնդում, որ արվածը արժեք չունի: Այո՛, ասում եմ, որ թերություններ շատ կային, բայց փաստը մնում ա փաստ, որ կա արված գործ, ինչը էսքան ժամանակ չէին անում: Ես ուրախ կլինեմ, որ ուրիշներն էլ թասիբի ընկնեն ու ավելի որակով գործեր անեն՝ ապացուցելով, որ քննադատությանը երբեմն գործ ա հետևում:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (10.01.2015)

  22. #59
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն ասեցի, դու իրավունք ունես քննադատելու (ըստ իս), քանի որ քննադատում ես գրագետ ու հիմնավորում ես տեսակետդ
    Լեո ջան, իմ ամբողջ գրածը սրա դեմ էր.
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    թող նախ իրենք ինչ-որ բան ստեղծեն, հետո քննադատեն ուրիշներինը
    Ես բացարձակապես ինձ չէի պաշտպանում, այլ պնդում եմ, որ յուրաքանչյուրն իրավունք ունի անողոք քննադատելու, անկախ իր որևէ բան ստեղծած լինել-չլինելուց: Մուլտը ստեղծվել է ու հանձնվել բոլորիս դատին: Եթե դու որոշել ես խրախուսել, խրախուսի: Ուրիշը կհամարի, որ սա վնասակար բան ա, թող բարձրաձայնի դա: Էդքան մի բան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (10.01.2015), Ուլուանա (10.01.2015)

  24. #60
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեո ջան, իմ ամբողջ գրածը սրա դեմ էր.

    Ես բացարձակապես ինձ չէի պաշտպանում, այլ պնդում եմ, որ յուրաքանչյուրն իրավունք ունի անողոք քննադատելու, անկախ իր որևէ բան ստեղծած լինել-չլինելուց: Մուլտը ստեղծվել է ու հանձնվել բոլորիս դատին: Եթե դու որոշել ես խրախուսել, խրախուսի: Ուրիշը կհամարի, որ սա վնասակար բան ա, թող բարձրաձայնի դա: Էդքան մի բան:
    Լրիվ համաձայն եմ Արտակի հետ, որտև եթե մարդը որոշել ա ինչ որ քննադատտ (քլնգի), ուրեմն ինքը դա մասին գոնե ինչ որ բան իմանում ա, դրա հիման վրա քննադատում ա։
    Ասենք ստեղ քննադատողները դիտել են տրեյլերը։ Որոշ դեպքերում նույնիսկ դա ավելորդ ա։ Օրինակ բերեմ, հայ «մեծն» ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը էս տարվա սկզբին հանրության դատին ա ներկայացնելու իր հերթական «գլուխգործոցը», որի գլխավոր դերում լինելու Էդրիան Բրոուդին։

    Բրոուդիին ծանոթ մարդիկ ակնկալում են առնվազն լավ ֆիլմ։
    Ես, որ գիտեմ նաև թե ով է Սարիկը, ակնկալում եմ կամ քաք, կամ ավելի վատ բան։ Տես, ֆիլմը դեռ չկա, չկա տրեյլեր, կա միայն ռեժիսորի անուն։

    Նշեմ, որ էս նախօրոք քննադատելով ֆիլմը, կյանքումս ոչ ֆիլմ եմ նկարել, ոչ մուլտ։


    Հ.Գ.
    Քննադատության թեմայի մեջ մի բան էլ ասեմ, արդեն 20 օր է հայկական ՖԲ-ն տարածում է Լենոնին Imagine երգի մեր երգիչների քավրը։ Ես 20 օր առաջ որ տեսա ինչ հիացական կարծիքներ են հնչում այդ անճաշակության մասին, զահլա չարեցի արտահայտվեմ։ Երբ 2 օր առաջ վերջապես հանդիպեցի քննադատական կարծիքի, նոր հասկացա, որ ես մենակ չեն։ ԲԱՅՑ, երբ քննադատողները շատացան, մեջ ընկան մի քանի երաժշտագետ աշխարհի ամենահիմար փաստարկով՝ ավելի լավն արա, նոր քննադատի։

    Տենց դեպքի համար լավ նկար կա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.01.2015), Quyr Qery (13.09.2016), Rammstein (11.01.2015), Smokie (11.01.2015), մարդագայլուկ (10.01.2015)

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Սասնա ծռեր» մուլտֆիլմը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 19.02.2010, 14:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •