User Tag List

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: «Անահիտ» մուլտֆիլմը

  1. #16
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիլմի գրաֆիկայի մասին բան չեմ ասի, որտև նման ոլորտում բյուջեից ու նկարիչների տեխնիկական ու մասնագիտական հնարավորություններից շատ բան է գալիս, ու ~$0.5 միլիոնանոց նախագծից, ասենք, մի $150 միլիոնանոցի կամ նույնիսկ €6,5 միլիոնանոցի արդյունք սպասելը անարդար է։

    Բայց գոնե սյուժեն հո կարելի՞ էր մի քիչ ավելի մարդավարի սարքել։ Ֆիլմը բացարձակապես զուրկ էր ինքն իրեն կողքից չեզոք դատելու (self-awareness) ունակությունից։ Հիմնական սյուժեն այն աստիճան տափակ է ստացվել, որ նույնիսկ սպասելով Դիսնեի կրկօրինակման միևնույնն է հիասթափվում ես։ Ինչու՞ չէր կարելի օգտվել հայկական դիցաբանությունից սյուժեն ավելի բովանդակալից դարձնելու համար։

    Եվ եթե սյուժեի խնդիրները ֆիլմը դարձնում էին անհետաքրքիր, ապա անհաջող կատակներն ու դերասանական խաղը այն արդեն վեր էին ածում տհաճ ապրումի։ Չգիտես ինչու հայերեն ֆիլմում ռուսերեն բառեր ու արտահայտություններ մտցնելը սցենարիստները համարել էին շատ հաջողված կատակ։ Եվ դա էլ որ քիչ չլիներ, որոշել էին նույն տիպի կատակը կրկնել մի 4-6 անգամ՝ երևի որ դիտողին լավ տեղ հասնի, թե որ մասերում է պետք ծիծաղել։

    Հա, մեկ էլ գնալուց խորհուրդ կտայի ականջակալներ վերցրել, որտև ձիու «դերասանական» ձայնը ողջ ֆիլմի երկայնքով ականջ է սղոցելու։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (30.12.2014), Արամ (30.12.2014)

  3. #17
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա Նազենիի Հովհաննիսյանին ա Անահիտը նման հա՞։ Արժի նայել

  4. #18
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բռնեցի ու զահլա արեցի բավականին ծավալուն գրել, թե ինչու «Անահիտն» իմաստ չունի նայել, այ այստեղ: Ես հասկանում եմ, որ ամեն մեկն իրավունք ու կարիք ունի սեփական կարծիքը կազմել, բայց ասենք չարդարացված օպտիմիզմը չի խոսում մեծ մտավոր ունակությունների մասին, էլի նույնիսկ զահլա եմ արել նշել, թե ինչ սխալներից կարելի էր հանգիստ խուսափել ցանկության դեպքում: Բայց դե, ոնց ասում են, Captain Hindsight-ի սուպերունակությունները ոչ մուլտֆիլմը կփրկեն, ոչ էլ հայկական մուլտիպլիկացիան:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #19
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայեցի ու շատ գոհ եմ, լավն էր
    Բացեր իհարկե կային. Անդոկ ձին նման էր Ռապունցելի ձիուն, չարի կերպարն էլ Ռասպուտինի մուլտից ոնց որ լիներ, գրաֆիկան էլ իհարկե ամենա-ամենան չէր, բայց մնացած ամեն ինչով շատ լավն էր:
    Ընտիր համադրել էին հին ու ժամանակակից տարրերը, համով կատակներ կային, լիքը կոլորիտ: Շատ եմ սիրում տենց հեքիաթներ, մի ժամանակ ինքս էլ էի էդպես փորձում գրել:
    Կարգին գործ էին արել մարդիկ:
    Լիքը ծիծաղել եմ ու լավ տրամադրությամբ եկել տուն

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.12.2014), Chuk (30.12.2014), Jarre (01.01.2015), Smokie (30.12.2014), Նաիրուհի (31.12.2014), Տրիբուն (31.12.2014)

  7. #20
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայեցի ու շատ գոհ եմ, լավն էր
    Բացեր իհարկե կային. Անդոկ ձին նման էր Ռապունցելի ձիուն, չարի կերպարն էլ Ռասպուտինի մուլտից ոնց որ լիներ, գրաֆիկան էլ իհարկե ամենա-ամենան չէր, բայց մնացած ամեն ինչով շատ լավն էր:
    Ընտիր համադրել էին հին ու ժամանակակից տարրերը, համով կատակներ կային, լիքը կոլորիտ: Շատ եմ սիրում տենց հեքիաթներ, մի ժամանակ ինքս էլ էի էդպես փորձում գրել:
    Կարգին գործ էին արել մարդիկ:
    Լիքը ծիծաղել եմ ու լավ տրամադրությամբ եկել տուն
    Այվ, իհարկե կնայեմ, նոր ամբողջական կարծիք կկազմեմ, բայց մինչ դա մի քանի հարց, եթե կարելի ա: Քեզ, որտև ոնց-որ թե մենակ դու ես ստեղ նայել (դեռ), եթե էլի նայողներ կան, իրանք էլ թող պատասխանեն:

    - Ո՞վ ա մուլտի աուդիտորիան: Մենք՝ հայերս, հայերեն իմացող ու հայկական մշակույթ ունեցող, թե բոլոր մարդիկ՝ ամբողջ աշխարհից:
    - Եթե բոլոր մարդիկ (իսկ ինձ թվում ա, որ էդպես ա նախատեսված, որտև անիմաստ ա էդքան փող ծախսել ու բավարարվել փոքր աուդիտորիայով), մեզնից, հայերից բացի, ու նաև բացի նրանցից ովքեր կոնկրետ հետաքրքրվել են հայկական մշակույթով, մուլտն ի՞նչ որ բան կտա, հումորը հասանելի կլինի՞, մուլտը հրապուրիչ, գրավիչ կլինի՞:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #21
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, պատասխանեմ հարցերիդ։

    Մշակութային լավ տարրեր ունի մուլտը. Վարդավառն է շատ սիրուն ներկայացվում, ազգային նիստուկացը, գույները, տարազը ու նաև՝ հայկական գորգագործությունը։ Դրանով ինքը մշակույթ է ներկայացնում ու կարող է դրսի համար հետաքրքիր լինել։
    Բացի դրանից, հեքիաթի կարևոր գծերից մեկը շատ լավն է, էն, որ «արքա» ես, թե ցանկացած ուրիշ մարդ, պիտի գործով զբաղվես, ստեղծես ու արարես. դա ոչ միայն հայկական, այլև համամարդկային գաղափարախոսություն կարող է լինել։
    Կար Սահակյանցի դասական դպրոցի ձեռագիրը, նույնիսկ հին մուլտերի ձևափոխված դրվագներ կային, որը հենց մենակ մերն է, էյ դրանով շատ հանգիստ կարելի է ներկայանալ դրսի աշխարհին։
    Կային լիքը բառախաղեր, ժամանակակից բարբառ ու արտահայտությունների վրա հիմնված կատակներ, որոնք հենց հայերի համար են հասկանալի ու ծիծաղելի, չգիտեմ դա ոնց պիտի թարգմանվի, որ դրսից նայողի համար էլ հումորը պահպանվի։
    Կար հնի ու նորի շատ հավես համադրություն, որը ցանկացած հանդիսատեսի համար էլ պիտի հասկանալի ու հավես դիտվող լինի։

    Այսինքն, բառախաղերի վրա հիմնված հումորը հանած, մնացած ամեն ինչով ինքը հետաքրքիր նայվող ու լավ մուլտ կարող է լինել ցանկացած ուրիշ ազգի հանդիսատեսի համար։

  9. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.01.2015), Chuk (30.12.2014), enna (30.12.2014), Jarre (01.01.2015), Smokie (30.12.2014), Նաիրուհի (31.12.2014), Տրիբուն (31.12.2014)

  10. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, պատասխանեմ հարցերիդ։

    Մշակութային լավ տարրեր ունի մուլտը. Վարդավառն է շատ սիրուն ներկայացվում, ազգային նիստուկացը, գույները, տարազը ու նաև՝ հայկական գորգագործությունը։ Դրանով ինքը մշակույթ է ներկայացնում ու կարող է դրսի համար հետաքրքիր լինել։
    Բացի դրանից, հեքիաթի կարևոր գծերից մեկը շատ լավն է, էն, որ «արքա» ես, թե ցանկացած ուրիշ մարդ, պիտի գործով զբաղվես, ստեղծես ու արարես. դա ոչ միայն հայկական, այլև համամարդկային գաղափարախոսություն կարող է լինել։
    Կար Սահակյանցի դասական դպրոցի ձեռագիրը, նույնիսկ հին մուլտերի ձևափոխված դրվագներ կային, որը հենց մենակ մերն է, էյ դրանով շատ հանգիստ կարելի է ներկայանալ դրսի աշխարհին։
    Կային լիքը բառախաղեր, ժամանակակից բարբառ ու արտահայտությունների վրա հիմնված կատակներ, որոնք հենց հայերի համար են հասկանալի ու ծիծաղելի, չգիտեմ դա ոնց պիտի թարգմանվի, որ դրսից նայողի համար էլ հումորը պահպանվի։
    Կար հնի ու նորի շատ հավես համադրություն, որը ցանկացած հանդիսատեսի համար էլ պիտի հասկանալի ու հավես դիտվող լինի։

    Այսինքն, բառախաղերի վրա հիմնված հումորը հանած, մնացած ամեն ինչով ինքը հետաքրքիր նայվող ու լավ մուլտ կարող է լինել ցանկացած ուրիշ ազգի հանդիսատեսի համար։
    Շնորհակալ եմ, հետաքրքրությունս շարժվեց

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (30.12.2014)

  12. #23
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վաչագան Սարգսյանի կարծիքը ՖԲ-ում։

    Երեկ ահը սրտումս գնացի <Անահիտ> մուլտֆիլմը նայելու: Վաչագան թագավորը հարբում էր ու ռուսերեն երգում, հերոսները ռուսերեն դարձվածներ էին գործածում խոսքի մեջ, ՄԵՆԱԿՈՎ գնում էին, ժարգոնում էին աջ ու ահյակ: Օտար ուժը Վաչագանին ու Անահիտին կախարդական շուն ու ձի նվիրեց, որոնց շնորհիվ միայն Վաչագանը հաղթեց: Հեքիաթի հիմնական գաղափարը` հենվիր քո ուժերին, ոչ թե չկար, այլ հանված էր ու օտար ուժերին էր գլխավոր դերը տված: Ձայնավորումները հիանալի էին, սակայն, ամբողջ հեքիաթը դարձրել էին մասխարա:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. #24
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ամենն ինձ հիշեցնում է «Հայելի» մուլտֆիլմը. ամեն մարդ էն է տեսել «Անահիտը» նայելիս, ինչ իր մեջ կա։

    Պոզիտիվի պակաս կա հայաստանաբնական մարդկանց մոտ, որ ամեն ինչ դեռ անգամ չտեսած փնովում են ու թշնամանքով լցվում։
    Մի քիչ թուլացեք մարդիկ, կայֆ մուլտ է, նայեք ուրախացեք։
    Թե չէ օտար ուժեր ու ռուսական բառեր, էլ ոնց կլիներ։
    Ցանկացած մուլտ էլ, որ սենց ակնոցներով նայես, աչքիդ չար դավադրություն կերևան։ Բայց դե ուրիշների մուլտերը առանց խորանալու էլ նայում ենք, իսկ այ մեր ստեղծածը հաստատ մի վատ մեսիջ ունի կամ էլ ուղղակի մասխարա է։
    Լավ էլի, իսկականից թուլացեք մի քիչ։ Մուլտ է եղածը ու շատ բարի մուլտ։

    Նոր տարի է, տոն, լավ է ամեն ինչ

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (01.01.2015), Գորտուկ (02.01.2015), Նաիրուհի (31.12.2014), Տրիբուն (31.12.2014)

  15. #25
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա, որ վերլուծություն անելիս ռուսերեն դարձվածքներից բողոքող մարդը մուլտի՝ իր գլխավոր ու վերջնական նկարագիրը մաքուր արաբերեն բառով ա եզրափակել։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (31.12.2014)

  17. #26
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ամենն ինձ հիշեցնում է «Հայելի» մուլտֆիլմը. ամեն մարդ էն է տեսել «Անահիտը» նայելիս, ինչ իր մեջ կա։

    Պոզիտիվի պակաս կա հայաստանաբնական մարդկանց մոտ, որ ամեն ինչ դեռ անգամ չտեսած փնովում են ու թշնամանքով լցվում։
    Մի քիչ թուլացեք մարդիկ, կայֆ մուլտ է, նայեք ուրախացեք։
    Թե չէ օտար ուժեր ու ռուսական բառեր, էլ ոնց կլիներ։
    Ցանկացած մուլտ էլ, որ սենց ակնոցներով նայես, աչքիդ չար դավադրություն կերևան։ Բայց դե ուրիշների մուլտերը առանց խորանալու էլ նայում ենք, իսկ այ մեր ստեղծածը հաստատ մի վատ մեսիջ ունի կամ էլ ուղղակի մասխարա է։
    Լավ էլի, իսկականից թուլացեք մի քիչ։ Մուլտ է եղածը ու շատ բարի մուլտ։

    Նոր տարի է, տոն, լավ է ամեն ինչ
    Այվ, Լավ, է… ախր ազդված չի, է… թխած ա… ազդվելու դեմ բան չունեմ, թխելու դեմ ունեմ… ճիշտ ես ասում որ հայաստանում պոզիտիվի պակաս կա մարդկանց մոտ, բայց դա իրա պատճառներն ունի… Հայկական հեքիայթները դիզնիֆիկացնելով կամ դիզնին հայաֆիկացնելով չի…

  18. #27
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի, էս մուլտը նկարահանողի շրջապատը, եթե ոչ ընտանիքը, ցուցակներ էր կազմում, որտեղ ներառված մարդկանց պիտի գնդակահարեն կամ աքսորեն, հենց ՍՍՀՄ 2.0-ն սկսի: Անհիմն չեն էդ դիտարկումներն էլի, գոնե այս դեպքում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. #28
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ որ լավ պատկերացնես, ինչի մասին եմ խոսում.

    https://www.facebook.com/nana.sahaky...54740491216674
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. #29
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց սրանք ընդամենը կողմնակի բաներ եմ: Մնացածն այն էր, որ ողորմելի մուլտ էր՝ սիրողականից ցածր մակարդակի նկարած: Եթե ինչ-որ մեկը վայելել է, ապրի ինքը, բայց մուլտը դրանից լավը չի դառնում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. #30
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    - Ո՞վ ա մուլտի աուդիտորիան: Մենք՝ հայերս, հայերեն իմացող ու հայկական մշակույթ ունեցող, թե բոլոր մարդիկ՝ ամբողջ աշխարհից:
    Մուլտը դեռ չեմ նայել, բայց թրեյլերի 1:26-29 ում Քարահունջը կար, ուրեմն համաշխարհային մուլտիկ ա:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (31.12.2014), Rhayader (31.12.2014), Smokie (10.01.2015), Ձայնալար (31.12.2014)

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Սասնա ծռեր» մուլտֆիլմը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 19.02.2010, 14:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •