2014-ը շատ հագեցած տարի էր ինձ համար։ Այն սկսվեց լարված վիճակում, ապա մեկ ամսից ամեն ինչ սկսեց դեպի լավը գնալ։
2014-ին ունեցա 2 շատ մեծ ձեռքբերում՝ Փետրվարին ծնվեց Տրդատս և կյանք առավ Փոքրիկ.am կայքը։
Տրդատի ծննդյան հետ սկսեցի հասկանալ, որ քանի երեխա էլ ունենաս, ամեն մի երեխա անհատականություն է ու ոչ մի բանով նման չի մյուս երեխաներիդ։ (Կորյունի ու Աստղի տարբերությունը կապում էի աղջիկ-տղա տարբերության հետ)։ Տրդատի ծննդյան հետ կարծես առաջնածին մամա դարձա![]()
Փոքրիկն իրենով շատ ծավալուն աշխատանքներ ու մտահաղացումներ առաջ բերեց։ Առաջին հերթին հասկացա, որ ցանկության դեպքում կարելի է ժամանակ գտնել որևէ գործ անելու համար։ Փոքրիկի շնորհիվ շատ բաներ սովորեցի և դեռ շարունակում եմ սովորել՝ վիդեոմոնտաժ, դիզայն, թարգմանություններ և այլն։ Հուսով եմ, որ կայքս կբարգավաճի և կսկսի բացի բարեգործությունից մի քիչ էլ ֆինանսապես ոգևորել ինձ
2015-ում շատ կուզենամ վերջապես մեր սեփական տունն ունենալ։ Թող 2015-ին Արտակի գործն էնքան լավ լինի, որ առանց իրեն տանջելու կարողանա արձակուրդ վերցնել ու վերջապես հանգստանալ։ Երեխեքիս համար ցանկանում եմ. Կորյունի համար՝ նորմալ կրթական համակարգով դպրոց, Աստղի ու Տրդատի համար՝ 2014-ին արժանի շարունակություն։
Էջանիշներ