User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Կոր էկանով հեռուստացույց…

  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոր էկանով հեռուստացույց…

    Տանը որոշել են իրենք իրենց ամանորյա նվեր անել ու կոր էկրանով Smart TV գնել: Ես լրիվ ընդդիմադիրի դերում եմ ու անիմաստ ծախս եմ համարում նման խաղալիքի ձեռքբերումը: Որո՞նք են վերջինիս առավելությունները և թերությունները, ինչքանո՞վ կարող է նման գնումն արդարացված լինել… Ազդո՞ւմ է արդյոք կոր էկրանով հեռուստացույցը որևէ կերպ տեսողության վրա ու էլի այս կարգի ինչ գիտեք, խնդրում եմ ասել:

  2. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասածներս էն ակտուալ դեպքի համար են, երբ կոր էկրանով հեռուստացույցների գինը ահագին ավել ա սովորական հարթ էկրանովների գնից: Կոր էկրանը կոսմետիկ հաճույք ա հիմնականում, էական ոչինչ չունի: Եթե (եթե) ճիշտ դիրքից ու հեռավորությունից ես նայում, խորության, ներառվածության, բնական տեսադաշտի, եզրերը ավելի հստակ տեսնելու ու տենց ուրիշ զիզի-բիզիներ ա ավելացնում (ու բավականին զգալիորեն), մանավանդ՝ լավ մեծ անկյունագծերի դեպքում, բայց մնացած բոլոր դեպքերում անիմաստ ու հաճախ նույնիսկ խանգարող ա: Եթե ամբողջ ընտանիքով նստելու եք ճիշտ տեղում դրված բազմոցին ու շատ լավ որակի կինո եք նայելու, արժի ունենալ: Եթե հյուրասենյակը հատուկ նենց չի կահավորվել ու նախագծվել, որ նախատեսված լինի մեծ էկրանով հեռուստացույցի ու մինի-կինոթատրոնություն անելու համար, ապա չարժի ունենալ. անկյան տակ երեկոյան լուրեր կամ սերիալ նայելու համար կոր էկրանը չափից դուրս շատ ա (ոնց որ, ասենք, 4K-ն): Հա, եթե էն, ինչ նախատեսել եք առնել, համեմատաբար փոքր անկյունագիծ ունի, ապա կորության կայֆը լրիվ ա կորելու. էդ դեպքում հարթն էլ, կորն էլ նույն բանն են, շատերը նույնիսկ չեն էլ նկատի տարբերությունը: Կորը պատից կախելուց էլ ա տարօրինակ տեսք ունենում, ի տարբերություն հարթերի: Տենց: Ինչ գիտեի կամ պատկերացնում էի՝ գրեցի: Ես հեռուստացույց չունեմ ու չեմ էլ պատրաստվում ունենալու, դրա համար էլ կարծիքս ավելի շատ տեսական ա, քան գործնական. գործնականում լրիվ համաձայն եմ քեզ հետ, որ անիմաստ ծախս ա՝ էն ճշգրտումով, որ ցանկացած հեռուստացույց ա անիմաստ ծախս, հիմնականում: Անձամբ ես էդ փողով որևէ սովորական HD LED պրոյեկտոր, ցանկացած՝ նույնիսկ ամենավատ սպիտակ էկրան ու որևէ կիսանորմալ 2.1 կամ 5.1 ձայնային համակարգ կառնեի, երեկոները լույսը կանջատեի, երեք մետրանոց կինո կնայեի հյուրասենյակիս դատարկ պատին ու շատ ավելի մեծ հաճույք կստանայի, քան կոր-մոր էկրաններից:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 21.12.2014, 21:12:
    DIXI
    carpe noctem

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.12.2014), Արամ (23.12.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. LCD Հեռուստացույց
    Հեղինակ՝ Armen.181, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 63
    Վերջինը: 19.01.2011, 15:27
  2. Sony vaio VGC-LT20(Որպես հեռուստացույց օգտագործելու խնդիր)
    Հեղինակ՝ AG16, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.01.2011, 00:15
  3. Հեռուստացույց
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 21.05.2009, 08:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •