User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Մեկնարկում է Alphaone-ի, Շինարարի և Mari Melikyan-ի համատեղ պատմվածքը…

  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեկնարկում է Alphaone-ի, Շինարարի և Mari Melikyan-ի համատեղ պատմվածքը…

    Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Alphaone սկսում է, Շինարարը՝ շարունակում, Mari Melikyan-ն՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք http://www.akumb.am/showthread.php/7...B6%D5%A5%D6%80, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք http://www.akumb.am/showthread.php/3...1%D5%B6/page24

    Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

  2. #2
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

    Կրկնվող երազները վախեցնում են Ջոնաթան Ջանիբեկյանին:
    Կրկնվող երազները ստիպում են նրան ամեն օր արթնանալ լուսաբացից առաջ և պատշգամբում մի բաժակ սուրճով դիմավորել արևածագը:
    Այն ժամանակներից, երբ առաջին անգամ տեսավ երազը, մի տարի է անցել: Այդ օրը գործընկերոջը պատմելու էր.
    - Մաքս, երազ չէր, լրիվ կինո էր: Կանգնած էի տիեզերանավի կառավարման վահանակի մոտ: Սարքերը շարժում էին արձանագրում, բայց ինձ թվում էր, թե անշարժ եմ ու անշարժ էին շուրջս աստղերը, մինչև որ աստղերից մեկը չսկսեց մեծանալ: Հետո երևաց մոլորակը, հերթով, ֆանտաստիկ արագույթամբ ավելի ու ավելի մեծանալով մոլորակը ծածկեց ամբողջ երկինքն ու ես հասկացա, որ մոլորակի մթնոլորտում թթվածին կա:
    - Ո՞նց հասկացար:
    - Տիեզերանավը դրսից սկսեց վառվել:
    - Դո՞ւ էլ հետը,- այստեղ Մաքսը չէր կարողացել թաքցնել հեգնալի ժպիտը:
    - Չէ, ես հասցրեցի էվոկուացվել, - ի պատասխան ժպտացել էր Ջոնաթանը:
    - Հետո՞:
    Հետո Ջոնաթանն արթնացել էր:
    Հաջորդ օրը նա տեսնելու էր նույն երազը: Հաջորդ օրն ավտոբուսում կանգնելու էր ուղիղ դիապակու առաջ, բռնվելու էր աստիճանների ձողից ու փակելու էր աչքերը:
    Փակած աչքերով Ջոնաթանը երազում էր տիեզերական ճամփորդության մասին: Ավտոբւսի ընթացքը նրան հաղորդում էր շարժման զգացողությունն ու ի տարբերություն երազի երազանքի աստղերը շարժվելու էին նրան ընդառաջ, ապա մնալու էին թիկունքում:
    - Մի քիչ հետ կանգնի, դեմս լրիվ փակում ես, - նրա երազանքը կոպիտ ընդհատել էր վարորդը:
    Ջոնաթանը շուռ էր եկել, նայել նրա ջրալի, կապույտ աչքերին, որ միայն մի արտահայտություն ունեն՝ բթություն, ու պատկառելի ծավալի հասնող փորին:
    - Էս ձողը բռնվելու համար ա, ես էլ բռնվել եմ, - հակաճառելու փորձ էր արել նա:
    - Էդ ձողը ավտոբուս բարձրանալուց բռնվելու համար ա, ոչ թե բռնել, կանգնելու, զահլես մի տար, հետ գնա, նստի:
    Ջոնաթանը հնազանդվել էր: Արդեն մի քանի անգամ մանր խուլիգանությունների համար ոստիկանությունում հայտնվել էր: Չէր ուզում պատմությունը կրկնվի:

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (20.12.2014), laro (25.12.2014), Mr. Annoying (09.08.2017), Sambitbaba (25.12.2014), Նիկեա (20.12.2014), Շինարար (21.12.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. StrangeLittleGirl-ի, ivy-ի և Շինարարի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.08.2017, 21:42
  2. Արձակ. Հայկօի, Rhayader-ի և Շինարարի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 16.01.2014, 23:56
  3. Արձակ. Mary Melikyan-ի, Alphaone-ի և Գալաթեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 22.01.2013, 06:14
  4. Արձակ. Շինարարի, Վահիկի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 21.07.2010, 18:18
  5. Արձակ. Rhayader-ի, Շինարարի և Chuk-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 05.03.2010, 15:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •