User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Նիկեայի, Գալաթեայի և Enna Adoly-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նիկեայի, Գալաթեայի և Enna Adoly-ի համատեղ պատմվածքը

    Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Նիկեան սկսում է, Գալաթեան՝ շարունակում, Enna Adoly-ն՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.12.2014), enna (20.12.2014), GriFFin (21.12.2014), Mephistopheles (20.12.2014), Արէա (20.12.2014), Նիկեա (20.12.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն էի։ Առավելագույն ժամանակը, որ անցկացնում էի ռինգում երկու ռաունդն էր, և միայն այն դեպքում երբ հակառակորդս շատ պինդ ընկույզ էր լինում։ Ասում էին, որ ձախ ապերկոտս կարող է մահացու լինել մեկի համար, ով երբևէ բռնցքամարտով չի զբաղվել։ Լավ, կյանքս չեմ պատմի։ Էն ժամանակ ոչ դարդ ունեի, ոչ էլ ցավ։ Մինչև որ մի օր...
    Մի օր բնակարանիս դուռը սկսեցին թակել, չէին թակում, ջարդում էին։ Դուռը բացելս ու անծանոթի ներս մտնելը մեկ եղավ։ Խելագարը զինված էր մեծ խոհանոցային դանակով, կարծեցի կողոպուտ է։ Հասկանու՞մ եք, նրա նման մեկին, ով իմ կողքին թույլ ու անօգնական էր թվում, ճանապարհից հեռացնելը խաղուպար էր, համենայն դեպս իմ համար, բայց չէի ուզում վնասել նրան։ Բա որ իրոք դրամի կարիք ունենար։
    -Գուցե եթե նստենք ու հանգիստ խոսենք, կարողանամ օգնել ձեզ, հը՞ն,- քաղաքավարի ժպտալով ասացի ես։
    -Դու... Ճիվաղ, քանդել ես ընտանիքս, հիմա էլ իբր ուզում ես օգնել, հա՞,- անծանոթի աչքերը փայլում էին խելագար կայծով, սկսեցի մտածել որ լուրջ օգնության կարիք ունի։
    -Բայց ես ձեզ չեմ ճանաչում էլ ուր մնաց ընտանիք քանդեի։
    -Հա, ճիշտ է, ինձ չես ճանաչում, բայց կինս հո քեզ ճանաչում է։
    -Բայց ես ձեր կնոջը չեմ ճանաչում։
    -Բայց կինս է քեզ ճանաչում։
    Մի պահ մտքովս անցավ. «Իսկ եթե հիշտ է ասում, չէ՜, ես ամուսնացած կանանց չեմ սիրում»։
    -Կներեք, իսկ ի՞նչ է ձեր կնոջ անունը։
    -Ի՞նչ իրավունքով ես հարցնում, թե ինչ է իմ կնոջ անունը,- հիստերիկը այնպես էր գոռում, որ կատաղությունից բերանում հավաքված փրփուրը կաթիլ-կաթիլ թրջում էր դեմքս։ Իսկ ինձ թվում էր թե կատաղության այդ ձևը բնորոշ է շներին։ Չգիտեի ծիծաղեմ թե լավ լինեմ։
    -Բայց եթե չեք ասում ձեր կնոջ անունը, ինչպե՞ս կարող եմ համոզված լինել որ ինձ չեք զրպարտում։
    -Հահա՜, ուրեմն դու վստահ չես որ ես քեզ զրպարտում եմ։Ահա և ապացույցը։ Դու... դու քանդել ըս ընտանիքս,- խելագարը դանակով փորձեց հարվածել։ Ես իհարկե կարող էի կասեցնել հարվածը, բայց այդպիսով խեղճը դժվար թե ապրեր ու խույս տալով հարվածից միանգամից նետվեցի խոհանոց՝ դեմքին շպացնելով դուռը։
    «Ինչո՞վ, ինչո՞վ կարող եմ պաշտպանվել։ Այնպես պետք է անել որ ոչ ինքը ինձ վնասի, ոչ էլ ես իրեն։ Խեղճը, ինչպես երևում է, շատ է տանջվում կնոջ պատճառով»։
    Իմ առաջ խոհանոցային դանակներն էին։ «Չվերցնեմ ու դրանցով հետը կռիվ-կռիվ խաղում, չէ՜, արդեն վաղուց երեկվա լակոտները չենք»։ Չգիտես ինչու դուռը թողեցի, առանց կողպելու գնացի դեպի սառնարանը։ Այդ պահին խեղճ խելագարը ներս մտավ՝ առաջվա նման դանակը ձեռքին, բայց առաջվանից ավելի կատաղած։ Առանց երկար-բարակ մտածելու նետվեց ինձ վրա, ես էլ, չգիտես ինչու, բացեցի սառնարանի սառցախցիկն ու հանեցի երշիկը։ (Երշիկը ես միշտ սառցախցիկում էի պահում, հետո կտրելը ավելի հեշտ էր լինում։) սառած երշիկի գեղեցիկ ու սահուն հարվածով խելագարիս ձեռքից ցած գցեցի դանակը ու թեթևակի կտտացրեցի նրա գլխին այնպես, ինչպես երաժշտությանս ուսուցչուհին էր ժամանակին խփում գլխիս, երբ սկսում էի երգել։
    Հետո բժիշկները տարան խելագարի անշնչացած մարմինը, իսկ ոստիկանները՝ ինձ։ Ավելի հետո եղավ դատը ու պարզվեց որ երշիկը անամոթաբար սպանել է իմ մոլի երկրպագուներից մեկի ամուսնուն, բայց դե դա միայն ես գիտեի ու մյուսների կարծիքով մարդասպանը հենց ես էի։
    Ես ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն էի, իսկ հիմա 0714 համարի բանտարկյալն եմ։

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.01.2015), enna (20.12.2014), ivy (18.01.2015), John (20.12.2014), laro (25.12.2014), Lusntag Lusine (24.12.2014), Mr. Annoying (08.08.2017), Sambitbaba (21.12.2014), Smokie (20.01.2015), Արէա (21.12.2014), Գորտուկ (21.12.2014), Նաիրուհի (07.01.2015), Ռեյ սամա (29.12.2014), Տրիբուն (20.01.2015)

  5. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես վառ ապացույց դարձա այն ճշմարտության, որ քանի դեռ հաջողակ ես ու ունես փող, բոլորը քեզ սիրում են ու չորս բոլորդ պտտվում: Բանտում հայտնվելուցս հետո աշխարհն ինձ մոռացավ: Նախկին կինս միայն դատավարություններից վերջինին էր ներկա, ու պատրաստ եմ երդվել, որ դիտավորյալ սպանության համար դատավճիռս կարդալիս դեմքին վատ թաքցրած գոհունակություն կար: Ենթադրում եմ, որ այդ պահին մոռացել էր, որ իմ՝ ճաղերի հետևում հայտնվելուց հետո իր ալիմենտային վճարումը լուրջ փոփոխություններ է կրելու. ոչ իր մեծ ախորժակի օգտին:
    Բանտում պարզվեց, որ ինձ ճանաչում են: Թվում է՝ լավ է չէ՞: Չէ՜: Ի մի բերեմ իմ հանդեպ տրամադրվածությունը: "Էն բաքսյոր ուժեղ տղեն ես, չէ՞: Դե հլա մի պաշտպանվիր տեսնենք, Ռոկի Տրի ջան":
    Որքան ուժ ունեի՝ պաշտպանվում էի: Մի քիչ էնդի Դյուֆրեյնին էի ինքս ինձ նմանեցնում: Բայց առանց խելքի ու գրքերի: Վերջին կարդացածս գիրքը ՛Չարի վերջն է" եղել: Մենակ ծեծվելու պահով: Ու մեկ էլ դժվար ես քարիկի կտորով մոնտեքրիստոյություն անեի:

    Երևի պարզ է, որ զարմացա, երբ չորսուկես ամիս հետո մի ցերեկ բանտապահը ոտքերը քստքստացնելով մոտեցավ ու իր կոշիկներին հայտնեց, որ ես այցելու ունեմ:

    Ինչ խոսք, ուրախ էի ամիսներ անց կին տեսնել, որի գործը զզվանքը դեմքին ափսեիս մեջ ցեխի գույնի ու կոնսիստենցիայի ուտելիք լցնելը չէր:
    Միայն ենթագիտակցաբար էի տեսնում, որ խնամված է ու իսկապես գեղեցիկ: Կնոջ ծարավ աչքս միայն վզի V-աձև խորը բացվածքն էր տեսնում:
    Մի երկու րոպե լուռ նայում էինք "իրար":
    - Ինչու՞,- հարցրեց:
    Հայացքս մի կերպ բարձրացրի դեմքին ու հարցական նայեցի:
    - Ինչո՞ւ սպանեցիր քրոջս:
    «Հը՞ն», - ուզում էի ասել, բայց ինձ զսպեցի:
    - Ներեցե՞ք:
    - Նա քեզ ոչինչ չէր արել: Ոչ մի վատ բան,- կնոջ ձայնի մեջ հազիվ զսպված կատաղություն կար, որ ավելի գրգռիչ էր իրեն դարձնում:
    Զայրացա ինքս ինձ վրա, որ չեմ կարողանում ինձ հավաքել ու հարցնել, թե ով է և ինչ է ուզում ինձնից:
    - Երբ իրեն ծեծում էիր՝ արյունլվա անելու աստիճան, պետք է հասկանայիր, որ ես մի օր գալու եմ քո հետևից:
    - Տիկին...
    - Ես կսպասեմ, մինչև դու դուրս գաս:
    - Ես ձեզ չեմ հասկանում...ի՞նչ քույր, ո՞վ եք դուք...
    Բանտապահը դուռը բացեց նույն կերպ հոգնած ոտքերը քաշ տալով մոտեցավ ու կնոջը դիմելով ասաց.
    - Սխալ մարդու հետ ես խոսում, խառնել ենք: Քո կլիենտը կողքի սենյակում ա,- հիմարավարի ժպտաց:
    Ես ու այցելուհիս նայեցինք իրար: Կարմրեց, ներողության պես ինչ-որ բան քրթմնջաց քթի տակ, բանտապահին շատ հստակ կերպով շպրտեց "Ապուշ" ու արագ դուրս եկավ:
    - Կբացատրե՞ս ինչ է եղել,- հարցրեցի աշխարհի ամենաանտարբեր մարդուն:
    - Դե խառնել եմ էլի: Քո մոտ կողքի սենյակի տղեն պիտի մտներ: Տուլիկ բան էր քեզ բերել: Տեսնեմ կհասցնե՞մ՝ համար 0716-ի ձեռքից վերցնեմ՝ քեզ տամ, - մեռած ձայնից պարզ էր, որ մատն էլ մատին չի տալու:

    Հաջորդ առավոտյան բանտը թնդում էր նորությունից: 0716-ին մահացած էին գտել՝ ձեռքին երշիկի կրծած կտոր:
    Մինչև երեկո պարզվեց, որ բերող տղամարդը կեղծ անուն է տվել (բազայում առկա այդ անուն-ազգանունով մարդիկ այցելուի հետ ոչ մի կապ չեն ունեցել) և իր բերած տոպրակի մեջ առաջին հայացքից աննկատելի գրություն են գտել. "Երշիկ՝ երշիկի դիմաց, տականք":
    Այդ խոսքը անեկդոտ դարձավ բանտի պատերի մեջ: Իրար ասում էին ու ուրախանում:

    Ինչքան էլ ինձ խաբեի, որ պատահականություն է ընդամենը, բայց ես հո գիտեի, որ երշիկի զոհը ես պետք է լինեի: Որ պատահմամբ երշիկասպան եղած 0716-ը (հաջորդող օրերին իմացա, որ նա մի կնոջ սպանության համար էր նստած, որի ծեծելով մեռցրել էր) իմ փոխարեն էր գնացել: Համոզված էի, որ տունս մտած խելագարի կին-ֆանատն է կազմակերպել «Երշիկ» օպերացիան:
    Բայց լեզուս ատամներիս հետևը պահած ապրում էի:

    ՈՒ մի օր մեկ ուրիշ այցելու եկավ ինձ մոտ...
    Սենյակ ոտքը դնելուն պես ճանաչեցի: Տարիուկես առաջ հաղթական խաղերիցս մեկից հետո ակումբում երբեմնի ընկերներով հարբելիս զոռով մեր սեղանին մոտեցած ու համառորեն վրաս մագլցող կինն էր: Որն ինձ քաշ տվեց զուգարան ու...

    - Շան բախտ ունես բայց, - նստեց ու ոտքը գցեց ոտքին:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 29.12.2014, 19:57:

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.01.2015), enna (29.12.2014), ivy (18.01.2015), John (30.12.2014), laro (04.01.2015), Mr. Annoying (08.08.2017), Sambitbaba (29.12.2014), Smokie (20.01.2015), Արէա (29.12.2014), Մուշու (07.01.2015), Նաիրուհի (07.01.2015), Նիկեա (29.12.2014), Ռեյ սամա (29.12.2014), Տրիբուն (22.01.2015)

  7. #4
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նստեց,ոտքը ոտքով գցեց , սիգարետը հանեց ու ծուխը մի 10 րոպե փչում էր երեսիս: Ես՝պոտենցիալ ծխողս, քիչ էր մնում խեղդվեի: Արդեն հույսս կորցրել էի, որ անտեր ծուխը երբևէ կավարտվի, երբ կրծքերի արանքից մի հատ մինի ատրճանակ է հանում ու պահում ճակատիս.
    -Ծիտ, էն գիշերը ինչ լավն էիր,- իբր փորձում եմ ցրել լարվածությունը, բայց տեղն ու տեղը փոշմանում եմ ասածիս համար:
    -Հա՞,բա ոնց որ չէիր ուզում, - քմծիծաղ տվեց, ատրճանակը խոթեց աչքս, -լսի՛ր, ճիճու, հիշու՞մ ես,որ պիտի սատկած լինեիր:
    Ու գլխիս միջից ուժեղ ծակոց:
    Վեր եմ կենում գլխիս սուր այլանդակ ցավից ու բան չեմ տեսնում:
    Խավար, միապաղաղ խավար: Խավարը հեչ, վերջույթներս չեմ զգում:
    -Հը՞,քոթոթ, ո՞նց ես,- բարակ, ականջ ծակող ձայնով կնոջ ոտքերի կտկտոցը մոտենում է,-չէ, չնայած էլ ի՞նչ քոթոթ, դու հիմա երկար ոտերով, անտանելի սեքսուալ ծիտ ես:
    Ծի՞տ. ու քիչ է մնում ուշաթափվեմ: Կտտոց ու կանացի նուրբ մատները ցրում են խավարը: Ես նայում եմ ձեռքերիս, գրողը տանի...Կարմիր եղունգներս, բարալիկ մատներս քիչ է մնում գրգռեն : Գոռոցիցս ապակիները ճաքում են...
    -Հե՛յ, ծի՛տ,-բացում եմ աչքերս: Բարալիկ ձայնով կինը նստած է կողքիս,-զսպի հլը որ, ծլվլոցդ պետք կգա,-աչքով է անում ու ասեղի սուր ծայրը խոթում երակիս մեջ: Ընկնում եմ կիսամղձավանջների մեջ. աջից-ձախից տղամարդիկ են քսմսվում, մեկի դեմքն է աչքովս ընկնում, զգում եմ, որ ծանոթ է, հետո պարզում եմ` բոլոր քսմսվողները մի ժամանակվա թշնամիներս են...
    Ինձ ստիպում եմ, մի կերպ վեր կենում : Փոքր ատրճանակը կողքին դրած
    եղունգներն է տաշում, ինձ նայեց մի պահ, հետո շարունակեց
    գործը.
    -Հը..մ,դու պատկերացնու՞մ ես՝ ով կարամ լինեմ: Չէ՛,դժվար, որ իմանայիր, հիմա ինքնասպան էիր եղել:
    Հայացքով ցույց է տալիս կողքիս դրած ատրճանակը:
    -Տե´ս, ես բարի եմ, քեզ շանս տվի: Բայց դու՛ գիտես : Ասա´ ինձ, շա՞տ վախեցար, որ իմացար պիտի սատկեիր ու բախտդ բերեց:
    Ատրճանակը նորից դրեց հին տեղը: Սկսեց բարակ մատներով դեմքս շոյել, թշերիցս կճմթել.
    - Քոթոթ, ախր ո՞նց չվախենաիր է´: Վո~ւյ, ո´նց եմ վախեցրել քոթոթիս:
    Հրեշտակային դեմք է ընդունում: Լարվածությունս սկսում էր ցրվել, երբ նորից սիգարետն է վառում ու կոտրում կերպարը:
    -Հա՛,ի՞նչ էի ասում...Ես գիտե՞ս ով եմ, ես էն տղամարդու կինն եմ, ում դու սպանեցիր, էն կինն եմ,ում դու գրողի ծոցը ուղարկեցիր: Դու հիմա պատկերացնու՞մ ես` ի´նչ կարա անի նման կարգավիճակի կինը,- վերջին բառերը առանձնահատուկ շեշտադրությամբ ասաց, ճիշտն ասած՝փշաքաղվեցի: Մոտեցավ ինձ ու սիգարետի ծուխը բաց թողեց աչքերիս,- այ տենց գույնդ կթափես: Գիտեի՞ր կարող ես հագիստ խաղեր տալ, ապուշի մեկը: Քեզ լավ էլ հայտնի էր, որ խելագարի նման սիրում եմ քեզ ու ամեն ինչ կանեմ, անգամ դիակդ կփռեմ...դե իհարկե իմն էլ կողքին: Տես քանի դիակ թողեցի արանքում, որ իմը լինես, այ սենց ոտքերիս տակ:
    Մի էնպես ապտակեց, որ ապտակի տեղը սկսեց վառվել տաքությունից:
    Քարանում է:
    Մի կարճ ճվոց է հանում:
    Աչքերի մեջ արյուն է հավաքվում.
    - Ասա, որ լավ խաղացի, լավ դերասան եմ, զոռով չի, ու՞ր ա Հոլիվուդը, խի՞ ա ինձ նման տաղանդին թողնում էս նեղ անցքում:
    Մեկ էլ մղկտում է, հո չի լացում: Հեսա-հեսա ես էլ կլացեի.
    -Դու քեզ երևի չե՞ս հասցրել շոշափել, - տարուբերում եմ գլուխս: Հիիստերիկի նման սկսում է ծիծաղել կարմիր դեմքով , սկսում եմ լուրջ վախենալ: Ժեստ է անում դեպի
    դուռը: Մտնում եմ զուգարան: Խելագարի ձեռքն եմ ընկել: Էլ չեմ զարմանում, որ մենակ արտաքինից եմ կին, մի քիչ էլ ուրախանում եմ, բայց արդեն որոշել էի. շրխկացնում եմ դուռը,հարձակվում վրան, սեղմում կոկորդը: Անիրավը հաջողացնում է համբուրել , ես էլ չեմ դիմանում ու...էսպես ծնվում է իմ կյանքի սերը:
    Վերջին խմբագրող՝ enna: 07.01.2015, 02:08:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.01.2015), ivy (18.01.2015), laro (10.01.2015), Mr. Annoying (08.08.2017), Smokie (20.01.2015), Նիկեա (07.01.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մեկը ոչ մի բան չի՞ ասում։ Ես կասեմ։
    Շնորհակալություն Գալաթեային ու Էննային։ Ինչի՞ եմ համատեղ պատմվածքները շատ սիրում... որովհետև իմ նման սկսնակ դեղնակտուցը հնարավորություն է ստանում «համագործակցել» իսկապես ստեղծագործողների հետ ու համեմատել իր գրածը համահեղինակների գրածի հետ։ Էս եղանակով շատ բան կարելի է սովորել։
    Պատմվածքի իմ մասը խակ է, գիտեմ, տեսնում եմ։ Շարունակությունը հրաշք ...
    Մի բան էլ դուք ասեք....

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (08.01.2015)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ արտասովոր պատմություն էր. ամեն մարդ իր գիծն էր առաջ քաշել, իր ոճով գրել, հատվածների մեջ ընդհանրություն համարյա չկար, բայց հավես կարդացվեց։
    Նիկեայի քնքուշ, համարյա մանկական փափկությամբ գրված սկիզբը ուրախացրեց ու ժպտացրեց
    Գալաթեան էդ փափկությունից բան չէր թողել, պատմվածքին ահագին հետաքրքիր զարգացում էր տվել ու թափ։
    Վերջին մասը տարօրինակ էր ու սյուռ. Էննայի ստեղծագործական միտքը միշտ էնպիսի տեղեր է գնում, որտեղ հասնելու համար ես համապատասխան քարտեզ չունեմ, բայց միևնույն է հավեսով կարդացի։
    Զարմանալի է, որ ուրիշ արձագանքներ չեն եղել։

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.01.2015), enna (18.01.2015), Mr. Annoying (08.08.2017), Նիկեա (19.01.2015)

  13. #7
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ տարբեր էր: Անցումները հազիվ բարակ եզրով էին կպած: Նիկեայի գրածը հեշտ, սահուն կարդացվեց: Ես չգիտեյի, որ սառած երշիկը ավելի հեշտ է կտրվում Գալաթեայից ավելի լավ էի սպասում, երևի Լուսեն չի թողել, բայց բանտապահին շատ լավ պատկերացրեցի` կոշիկներին ասելուց Իսկ Էննաի գրածը շատ դժվար էր հասկացվում, լարված էի կարդում, որ հասկանայի: Վերջում էլ, որ գրել էր "Դու քեզ երևի չե՞ս հասցրել շոշափել" , ինձ թվաց, թե կինը, վրեժ լուծելու համար թմրադեղ էր ներարկել ու կտրել էր նրա մարմնի այն մասը...
    Կարճ
    Կոնկրետ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (19.01.2015), Նիկեա (19.01.2015)

  15. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա կալբասն ի՞նչ եղավ…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (19.01.2015)

  17. #9
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղծ ասե՞մ:

    Ինձ ամենաշատը դուր եկավ սկիզբը՝ Նիկեայի հատվածը: Լավն էր բռնցքամարտիկը, բայց դաժան բան եղավ:
    Գալաթեայի շարունակությունն էլ էր հետաքրքիր Լավ էր նկարագրված ու մտածված:
    Էննա. դե ինչպես միշտ հուշտ եղա արյուն-մարյունից ու աղջկա ցինիկությունից: Ավարտը օրիգինալ էր, չնայած էնքան էլ սրտովս չէր, բայց յուրահատուկ էր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պիրիտի, Նիկեայի և Alphaone-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 02.07.2018, 01:05
  2. Mr. Annoying-ի, Ruby Rue-ի և Նիկեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.08.2017, 02:38
  3. Նիկեայի, Գալաթեայի և ivy-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.06.2016, 22:18
  4. Արձակ. ivy-ի, Գալաթեայի և Alphaone-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 06.02.2013, 17:49
  5. Արձակ. Նիկեայի, Chuk–ի և Moonwalker–ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.12.2012, 03:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •