User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 23 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Ո՞րն է 12-ամյա կրթական համակարգի առավելությունը

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ Հայաստանում տասներկուամյայի անցնելիս առաջինը հենց սա պիտի անեին. տասը տարվա ծրագիրը տասներկուսի մեջ ցրելը, ոչ թե տասը տարում էդ բոլորն անցնելն ու վերջին երկու տարում դրանք կրկնելը:
    Հա, մեր մոտ շատ սխալ ձևով եղավ առարկաների, կուրսի վերաբաշխումը դասարանների մեջ: Բայց դա նաև օբյեկտիվ պատճառներ ունի, մեծ ծախսերի հետ ա կապված:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #17
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դպրոցը վատիկների համար ա: Ինքնակրթությամբ զբաղվեք:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  3. #18
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    որպես 12 ավարտած մի քիչ գրեմ: Սկսեմ գրքերից. 12-րդ դասարանում ես տնտեսագիտական հոսքում էի, որը, սկսած հավաքարարից մինչև տնօրենը. խառնում էին բնագիտական հոսքի հետ:
    Ֆիզիկան թեքումով էինք անցնում շատ հաստ գրքով, քիմիան՝ժուռնալանման գրքով: Ֆիզիկայի ժամաքանակը երկուս էր, քիմիայինն էլ էր երկուս: Կար պատմության գիրք, որը լցված էր անհետաքրքիր ու ոչ հիշվող մանրամասներով, կար մաթեմատիկայի գիրք՝ լցված ինտեգրալներով, որը դասատուն նորմալ չէր բացատրում՝պատճառաբանելով, թե մեկ ա համալսարանում անցնելու եք: Ու սաղ գրքերը սենց կամ ժուռնալներ, կամ մեզ համար հիերոգլիֆներ: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, 12-րդ դասարանում ես համարյա դասի չեմ գնացել, որովհետև քննության էի պատրաստվում, դպրոցում էլ կողմնակի ու տվյալ պահին ոչ պետքական բաներ էին անցնում: 11-րդ դասարանին էլ էնքան անլուրջ էի վերաբերվում. սաղ միապաղաղ կրկնություն էր: Ես իբր տնտեսագիտական հոսքում էի, բայց ոչ մի բան չկար, որ հաստատեր էդ. ուզու՞մ էին՝ կենսաբի դասատուին մի 4 ժամ էին տալիս մաթեմի դասի հաշվին: Չգիտեմ, ես կնախընտրեի 1 տարի չկորցնել:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.12.2014), Chuk (21.12.2014), Նիկեա (20.12.2014)

  5. #19
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ժող, թեման հետաքրքիր ա, ու ահագին քննարկելու բան կա:

    Հետաքրքիր ա նաև Հայաստանում 12-ամյակում սովորածների տպավորությունները: Բայց ես բոլորին ուզում եմ խնդրել հարցին անդրադառնալ երկու տեսանկյունից:

    Տեսանկյուն 1. Կոնկրետ էն վիճակը, որը կա Հայաստանի ներկայիս կրթական 12ամյա համակարգում:
    Տեսանկյուն 2. Ընդհանուր 12-ամյա համակարգի առավելություններն ու թերությունները՝ Հայաստանի իրականությունից կտրված:

    Ասեմ ինչի համար եմ սա ասում: Գլոբալ հաշվով ես ափսոսում եմ իմ դպրոցական կրթության 6 տարիներին կորցրած ժամանակս: Ես գնահատում եմ առաջին երեք տարիները, որոնց ժամանակ դասվարս հրաշալի մանկավարժ էր ու շատ բան է տվել, ու գնահատում եմ վերջին՝ տասներորդ դասարանս, որի ժամանակ գնացել էի մասնավոր վարժարան ու իրապես գիտելիք էի ստանում: Մնացած տարիները գլոբալ հաշվով ժամանակի կորուստ էին:

    Պատճառները տարբեր են, սկսած դասատուների մակարդակից, շարունակած առաջարկվող կուրսով, երկրի սոցիալ-տնտեսական վիճակով, կրթության նկատմամբ համատարած վերաբերմունքով և այլն:

    Ես վստահ եմ, որ 12ամյակով անցածները ժամանակի կորուստ կհամարեին, եթե նախկինում կրթությունը եղած լիներ 8-ամյա, հիմա դառած լիներ 10 ամյա, այդ վերջին երկու տարին:

    Ու կուզեի քննարկեինք ու հասկանայինք, եթե ընդհանուր կրթական վիճակը կարողանանք բարելավվել, այդ թվում
    - լավացնել դասագրքերը,
    - կարողանալ նորմալ վճարել ուսուցիչներին ու ունենալ նորմալ ուսուցչական կազմ,
    - երկրում համատարած դրականի փոխել վերաբերմունքը կրթության նկատմամբ,
    - հասնել նրան, որ կրթություն ստացածը ունենա աշխատելու ու իր կյանքը իր սովորածով դասավորելու հեռանկար,
    - ուրիշ կարևոր փոփոխություններ,

    այ էդ դեպքում որ համակարգը կլիներ նախընտրելի: 10-ամյա թե 12-ամյա: Ընդ որում քննարկելուց հաշվի առնենք, որ 12-ամյա կրթություն չի նշանակում վերջին տարիներին կրկնել անցածը, ոնց-որ հիմա Հայաստանում է, այլ մինչ դա ձեռք բերել ընդհանուր գիտելիքների մեծ մասը, վերջին երեք տարիներին խորացնել կոնկրետ ընտրած գիտելիքներ ու ընդհանուր գիտելիքների մնացած մասը: Ինչպես նաև ընդհանուր գիտելիքների ձեռք բերումը ավելի հավասարաչափ ու մատչելի բաժանել 12 տարիների մեջ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.12.2014), Աթեիստ (21.12.2014), Նիկեա (21.12.2014), Ուլուանա (21.12.2014)

  7. #20
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի թեթև շեղվեմ թեմայից. 10 տարի եմ սովորել դպրոցում, բայց եսիմ ոնց ու ինչի համար, ավարտական վկայականիս մեջ գրված է, որ 11 տարի եմ սովորել: Իմա՞ստը ո՞ւմ եք խաբում ու ինչի՞ համար, արա )))

    թեմայի հետ կապված. հիմա անցել ենք Բոլոնյան համակարգի, որն իրականում բացի 10 տարի 12ի վերափոխվելուց, ոչ մի այլ արդյունք չի գրանցել: Դրական համենայնդեպս: Չեմ տեսնում ամեն դեպքում: Ասածս ի՞նչ ա: Ո՞րն էր փոխելու իմաստը: Ո՞ւմ եք խաբում արա: Մի երկու կոպեկ փող են երևի խոստացել եվրոպացիք, որ էդ փողը ներդնեն համակարգը փոխելու մեջ, սրանք էլ թղթի վրա միայն փոխել են, ընթացքում փողերը կերել, ու, էսօրվա դրությամբ էն մարդը, որ կարող էր 10 տարում քաղել էն, ինչ կարող է տալ էսօրվա դպրոցը էսօրվա աշակերտին, 10ի փոխարեն 12 տարի է «ապրում իր երկրորդ տանը»… Ու ի՞նչ դրանից...

    Հասկանում եմ Չուկ ջան, թե ինչ ես ասում ու որ ուղղությամբ ես ուզում քննարկումը շարունակել, բայց, կներես, չդիմացա...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.12.2014), Նիկեա (21.12.2014)

  9. #21
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս տեսահոլովակում Գագիկ Աղեկյանը պատկերավոր ցույց է տալիս, թե ինչու են մեր դասագրքերից շատերը վատը.



    Ես ոչ միայն համաձայն եմ պարոն Աղեկյանի այս տեսակետին, այլև կարծում եմ, որ այս «ջրի ուժեղ հոսքի» խնդիրը լուծելու լավ տարբերակներից մեկը կարող էր լինել (և դեռ կարող է լինի) 12ամյա կրթության անցնելը: Ի դեպ Բյուրի՝ իր փորձից ելնելով գրառումը նույնպես, ըստ էության, նույն բանն էր ասում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.12.2014), Lusina (11.02.2015), Աթեիստ (21.12.2014), Ուլուանա (21.12.2014)

  11. #22
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ավագ դպրոցի առաջին տարվա շրջանավարտներից, ասել է թե` փորձաճագարներից եմ: Բոլորն էլ ասեցին` ավագ դպրոցի միտքը լավն է, իրագործումը`սխալ: Իմ դիտարկումներն անեմ ավագ դպրոցի մասին.

    1. Օգնում է մասնագիտություն ընտրելու հարցում, բայց նաև սահմանափակում է, որովհետև ոչ մասնագիտական առարկաների ուսուցումը սարսափելի է կազմակերպվում
    Իմ համար ահագին դժվար էր ավագ դպրոցին հարմարվելը, որովհետև չէի պատկերացնում ի՞նչ հոսք գնալ, որովհետև ուր էլ գնայի, իմ սիրած դասաժամերից մեկը կորցնելու էի: Հումանիտարում նորմալ մաթեմ ու կենսաբ չէի անցնելու, բնագիտականում կամ ֆիզմաթում էլ` անգլերեն: Վերջը գնացի հումանիտար, որովհետև ուզում էի իրավաբան դառնալ, բայց մեկուկես տարի պատմության ու գրականության հիմար դասագրքերի ձեռքը տառապելով, մաթեմի դասերին մտքի բլոտ խաղալով ու ֆիզիկային հաջող անելով, հասկացա, որ ես ուզում եմ ֆիզիկա ու մաթեմ սովորել:
    Երևի դա իմ քաղած միակ օգուտն էր ավագ դպրոցից, որովհետև առանց էդ հոսքեր ընտրելու միգուցե իրավաբանական ընդունվեի ու հետո փոշմանելը ուշ կլիներ:


    2. Դասատուներն ու աշակերտները լուրջ չեն վերաբերում ավագ դպրոցին
    Դասատուն աշակերտներին ասում է` մեկ ա առանց պարապելու չեք ընդունվի, աշակերտները մտածում են, որ ավագ դպրոցը մի ժամանակաշրջան է, երբ պետք է դասի չգալ ու գնալ տասնյակ հազարներ կրկնուսույցին տալով, նրա մոտ պարապել: Բայց ավագ դպրոցն իրոք, հնարավորություն ա տալիս նորմալ սովորելու ու համալսարան ընդունվելու: Ուղղակի երևի ժամանակ է պետք, մինչև դասատուները հասկանան, որ երեխեքին պետք ա կրթություն տալ, այլ ոչ թե նրանց մեջ իր մոտ մասնավոր պարապողի փնտրել, իսկ աշակերտներն ու ծնողներն էլ ջոկեն, որ էդ կրկնուսույց-քննության համար պարապելը լրիվ անիմաստ բան է:Օրինակ, մեր դասարանում ես միակն էի, որ կրկնուսույցի մոտ չէի պարապում, բայց ֆիզիկայիս դասատուն առիթը բաց չէր թողնում ասելու, որ հաստատ մենակ պարապելով բարձր չեմ ստանա: Իսկ երբ քնննությունս 19.25 ստացա, ինքը սկսեց ասել, որ էդ իր շնորհիվ եմ արել:
    Ինչքան էլ վատ լինի մեր կրթության վիճակը, կարծում եմ, որ ավագ դպրոցը իր նպատակին կսկսի ավելի շատ ծառայել, աշակերտներն էլ ավելի ինքնուրույն կդառնան ու չեն պարապի կրկնուսույցների մոտ:

    3. Ավագ դպրոց ընդունվում են բոլոր ցանկացողները, արդյունքում անտանելի միջավայր ա ձևավորվում
    Երբ մեր գեղի դպրոցը` Մալաթիայի դպրոցներից մեկը ավագ դարձավ, համայնքի բոլոր պարապ, անիմաստ ու քյարթու մասան եկավ: Առաջին տարում օր չկար, որ դպրոցում կռիվներ ու մորթոցիներ չլինեին, քաղմասից չգային ու չհարցաքննեին, միջանցքներում իրար չծեծեին: Տարբեր թաղերի տղերքը իրանց լավ էին զգում ու փորձում ինքնահաստատվել, արդյունքում` բարդակ էր առաջանում:
    Դրա համար էլ, կարծում եմ ավագ դպրոցի համար ինչ-որ ընդունելության քննություն կամ գոնե հարցազրույց է պետք, որ ամեն մեկը չգա ավագ դպրոց, որովհետև շատերին դա ընդհանրապես պետք չի: Բայց էս տարբերակը աշխատող չի Հայաստանի համար, որովհետև դպրոցին աշակերտներ են պետք, կապ չունի` գալիս են սովորելու, աղջիկ կպցնելու, թե ինքնահաստատվելու:

    4. Շիլա-փլավի առաջացում ատեստատում և փաստաթղթերում
    Մենք սովորել ենք 11 տարի, բայց ատեստատում գրված է 12, որովհետև 7-րդ դասարանից միանգամից 9-ը դարձանք: Գրքերը փոխվեցին, ուսումնական նյութը խառնվեց իրար, գնահատականները 5 բալից դարձան 10 բալ: Իսկ ավարտական ատեստատում բոլոր քննությունների գնահատականները 20 բալանոցով են, իսկ ֆիզկուլտինն ու ոչ քննական առարկաները` 9: Դե արի, ու արտասահմանցի որևէ մեկին բացատրի էս շիլա փլավը:

    5. Առարկաների կրկնություն
    Մենք 4-9րդ դասարան հայոց պատմություն անցանք, կուրսը վերջացրինք ու նորից նույն բաները սկսեցինք անցնել: Նույնն էլ գրականությունը. չնչին բացառություններով նույն գրողները, նույն հիմար տեքստերն ու վերլուծությունները: Սարսափելիորեն ձանձրալի էր, երբ նույնիսկ ֆիզմաթ հոսքում պիտի սևակից անգիրներ արտասանեիր, ինչը արդեն 5-6 տարի է անում էիր: Գոնե հումանիտար դասարաններում համաշխարհային գրականության դաս լիներ, մշակույթի կամ կրոնների պատմություն` հայ եկեղեցու պատմության փոխարեն, էլ չեմ ասում` ֆիզմաթ հոսքում գոնե կարող էին թողել, որ ինքներս փորձ անենք:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.12.2014), Նիկեա (23.12.2014), Ուլուանա (24.12.2014)

  13. #23
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2015
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երրորդ դասարանը վերջացրեցինք ու պարզվեց որ չորրորդ դատարան չենք գնալու, փոխադրվելու ենք միանգամից 5-րդ ու որ դրանից հետո 12 տարի ենք դպրոց գնալու։ Սկզբում ուրախ էի, մտածում էի թե ինչքան շատ բան կսովորեմ էն մի տարվա ընթացքում որ ավել դպրոց եմ գնալու։ Բայց 10-րդ դասարանում պարզ դարձավ որ էլ ոչ մի նոր բան էլ չենք անցնի, կրկնություն ա, լրիվ, ծայրից ծայր Դասերը դարձան ձանձրալի, (եթե ոչ զզվելի) միակ նորությունը օրգանական քիմիան էր ու հանրահաշիվը, բայց դե քիմիա չեմ սիրում, հանրահաշվից էլ չեմ փայլում։ Հիմա մտածում եմ, որ եթե էս մի տարին տանը նստեի ու գիրք կարդայի ավելի շատ բաներ կսովորեի, որոնք իրոք ինձ հետաքրքրում են։
    Շատ գլուխ չեմ տանի։ Ձեր կարծիքով 12֊ամյա կրթական համակարգը ի՞նչ առավելություն ունի որից զուրկ էր 10֊ամյան։ Ես արդեն մոտ երկու տարի է մտածում եմ, բայց մինչև հիմա չեմ հասկացել։
    Ստրկացման ավելի բարձր մակարդակը

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 30-ամյա կնոջը դատապարտել են 22 տարվա ազատազրկման 17-ամյա տղաների հետ սեքսի համար
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 183
    Վերջինը: 01.01.2017, 01:58
  2. Կրթական բարեփոխումներ են պետք
    Հեղինակ՝ DavitH, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 23.11.2013, 04:25
  3. 20-ամյա անկախ հանրապետության 20 նվաճումը
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 100
    Վերջինը: 25.09.2011, 02:14
  4. 12,000-ամյա տաճարային համալիր
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.08.2008, 14:44
  5. Կո՞ղմ եք 11-ամյա կրթությանը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.12.2007, 05:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •