User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Ծաղր և ճնշում

  1. #16
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հարևանս, իմ չափանիշներով, անճաշակ ա, բութ ա, կամ անգրագետ, ես նրան երբեք չեմ ծաղրի և կաշխատեմ հարգալից վերաբերվել: Եթե բութ, անճաշակ ու անգրագետ ա մշակույթի նախարարը, ես նրան կծաղրեմ ուժերիս ներածի չափով:

    Եթե Շմայսը մեր բակում կոշկակար աշխատեր, ես ամեն առավոտ աշխատանքի գնալիս նրան հարգալից կբարևեի, մեկ-մեկ էլ մի քանի բառ կփոխանակեի: Երբ Շմայսը հայտնվում ա ազգային ժողովում, իրան ծաղրելը նորմալ եմ համարում:
    Բագ, իսկ որ նստում ա ավտոբուս, հեռախոսով միացնում ա ասենք «ուզբեկ» ու սաղին լսցնելով գնում տուն, կապ ունի՞ կոշկակար ա, թե բանկիր։


    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակաօրինական կամ հանրության համար վտանգավոր ասելով ի նկարի ունեի հենց Ձայ ձյայի ասածը։

    Ինչ վերաբերում է մնացածին՝ ծաղրել երկար մազերի ու ծաղրել եկեղեցու դիմաց պպզելու համար, ինձ համար երկուսն էլ Բում ձյայի ասած բանանին՝ պիտակի պատճառով ծաղրելն է։ Հիմա որ ես թզբեով ու հատիկ-չոլկով եկեղեցու դիմաց նկարվեմ, դու՝ Աթեիստ ձյա, ինձ չես ծաղրի։ Հա, դու երևույթն ես ծաղրոիմ, գիտեմ, բայց իմ նկարը քո մոտ ծաղրելու գրգիռ չէր առաջացնի։ Որտև դու ինձ գիտես, Բում ձյայի ասած օրինակի հետ որ սինխրոնիզացիա անեմ, դու՝ իմանալով բանանի համը՝ չես ծաղրի վերջինիս պիտակի համար։ Իսկ կողքի բանանին կծաղրես. դու տեսնում ես պիտակը ու չգիտես համը։ Էդ ես ճիշտ մոտեցում չեմ համարում ։)
    Հոս, հաստատ անտարբեր չեմ լինի նման նկարի հանդեպ։ Պարզ ա, որ անծանոթի նման չեմ ծաղրի, բայց որ մի թթու խոսք կասեմ, հաստատ ա։ Ասենք հորոխպորս տղուն մի երկու անգամ տենց տեսել ու ասել եմ։

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու վերջապես եկեք ընդունեք, որ «քյարթու» պիտակը «կրող» մարդիկ այլ մշակույթի կրողներ են, քան դուք։ Իրանց աշխարհընկալումն ա ուրիշ, էն միջավայրը, որտեղ ապրում են, իրենց մտերիմների շրջանսկը, իրենց բազմակողմանի զարգացվածության մակարդակը։
    Մի՞թե +35 շոգին սև չադրայով քայլող մուսուլման կնոջը կծաղրեք։ Իրան չէ՝ էդ երևույթը։ Ի՞նչ իրավունքով։

    Ու, Աթեիստ ձյա, որ ասում ես մյուս անգամ կմտածի նույն բանն անելուց առաջ, եթե ծաղրես էդ երևույթը։ Քաղ. գործիչներից ավելի ոչ ոքի չեն ծաղրել ինչ ես հիշում եմ, եթերում, բոլորի աչքի առաջ։ Քա՞նի քաղ.գործիչ դրանից հետևություն արեց։
    Քանի հասանք մշակույթին, էլի հիշեցնեմ, որ իրանց զարգացած համարող մարդը չի պահանջում դիմացինը ճաշակը փոխի, որտև «ճաշակին ընկեր չկա», բայց պահանջում ա իրա ճաշակը չտարածել մյուսների վրա։ Երբ փոցողում ռոքեր ես տեսնում, դու ոչ թե լսում ես, թե ինքն ինչ երաժշտություն ա լսում, այլ հասկանում ես։ Մաքսիմում կարող ա ականջակալներով լսելուց էնքան բարձր միացրած լինի, որ կողքից լսվի։
    Տաքսու ու ավտոբուսների շոֆոռների սիրած երգերը արդեն սաղս գիտենք, բայց դա հերիք չի, քո ասա «այլ մշակույթ կրողները» իրանց պարտքն են համարում իրանց մշակույթը փաթաթել իմ վզին։ Ու էդ մշակույթի մեջ մենակ «ուզբեկի» «երգերը» չեն։ Դա բառապաշարն ա, դա «սրբություն», «ճիշտ», «մաքուր» ու նման կարգի կեղծ արժեքներն են, որոնք իրանք քեզ են պարտադրում։
    Հենց քո բերած օրինակում, ինքը քեզնից «ատչոտ ա ուզում» ծիծաղելի նկարի վրա ծիծաղելու համար։ Իմ աշխարհում տենց բան գոյություն չունի։

    Ես որ ավտոբուսով գնալուց մի ծիծաղելի բան տեսնեմ, ես պարզապես կծիծաղեմ, իսկ քո ասած «քյարթերը» իրանց ծիծաղելը սարքում են շոու. «արա՜, հըլը ընդե՜», նենց որ սաղ ավտոբուսը ներքաշվի։

    Քաղաքական գործիչների պահով էլ նույն Րաֆֆին ըստ քեզ իրա դեբիլ հալով հաջորդ անգամ ինչքա՞ն ուշադրություն կդարձնի հերթական ելույթին։
    Պուտինի վրա էլ վերջերս խնդում են («Դոլարի կուրսի բարձրանալուց ռուբլու շրջանառությունն ա աճում, դա տնտեսությանն օգուտ ա» -Րաֆֆիի մակարդակի դեբիլության վրա), բայց հարց ա թե էդ խոխմեքից քանիսն ա իրա ականջին հասնում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (19.12.2014)

  3. #17
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիդեք ես ե՞րբ կուզենայի ծաղր ճնշումի տարերով օգտագործել: Ես ճիշտն ասած էդ սարկազմ եմ համարում: Օրինակ, երբ պատանիները (подросток) իրանց անվայել են պահում: Ու կուզենայի, որ էդ դասի նման լինի: Հաճախ սառկազմը ավելի լավ ա սովորացնում քանց թե հասարակ դիտողությունը: Պրոկտոլոգիայիս դասախոսը ասում էր, որ առաջ մարդիկ սենց անկարգ, իրանց անձնականը հանրային դարձնող ու ամենավախ չէին: Բավական էր մի հատ հայացք գցել ու քիչ թե շատ դա կզգաստացներ, իսկ հիմա էդպես չի: Հիմա արժեքային համակարգը փոխվել ա: Երբ ես դպրոցական էի, բոլորը ծաղրում էին սովորղներին ու դրա պատճառով շատ երեխեք իմ դասարանից սկսեցին չսովորել: Իսկ երթուղայինում ծխող վարորդին ոչ ոք չի ծաղրում ու էդ երևույթը նորմալ ա համարվում: Հիմա մոդայիկ ա անկարգ փսիխոպատ լինելը ու ես չեմ հասկանում իրանց ծաղրելու մեջ ի՞նչ վատ բան կա: Ինձ թվում ա, որ եթե փողոցում պպզողներին (օրինակ) ծաղրեին էդ ավելի լավ արդյունք կտար ու իրանք ավելի կազդվեին: Եսիմ:
    Vitam regit fortuna, non sapientia.

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.01.2015), Աթեիստ (05.01.2015), Արամ (05.01.2015)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •