Կան երևույթներ, որոնք անձամբ ես համարում եմ վատը (ռաբիզ լսցնելը, հասարակական վայրերում ծխելը), կարծես թե հակաօրինական բան չկա մեջը, բայց ես պատրաստ եմ ուժերիս ներածին չափով (այսինքն ինչքան էդ պահին կարող եմ) և ծաղրել, և ճնշել։
Դրանց մեջ մտնում է նաև Ջոնի բերած օրինակի «անձնական» էջի նկարը։ Էդ նկարը դադարեց անձնական լինել, էն պահից երբ մարդը դա հրապարակեց։ Դրեց, որ համայն մարդկությունը դա տեսնի։ Ու դա տեղադրելուց հետո, եթե մարդը պետք ա ակնկալի միայն հիացական խոսքեր, ուրեմն ես պատրաստ եմ ծաղրել ոչ միայն իրա «ճաշակն» ու «հավատքը», այլ նաև ուղեղի ծալքերի քանակը։
Երևույթը ծաղրում են դրա վերացման համար, ու քանի դեռ կան երևույթներ, որոնց վերացմանը ես երկու ձեռքով կողմեմ, դրանք պետք ա ծաղրել։ Րաֆֆիի «ձոնը» վկա։
Էջանիշներ