Ինչքա՞ն են արել: Էդ զիբիլները քաղաքով մեկ տեղադրել են, բայց երեւի 15%-ն էլ միացած կամ աշխատող վիճակում չի: Էլ չասեմ, որ հաճախ սխալ-մխալ բաներ ա գրվում: Օրինակ` ժամանակին նկատել էի, որ օպերայի մոտ, Վիլյամ Սարոյանի արձանի մոտի կանգառինը դիմացի մայթի ավտոբուսներին էր ռեակցիա տալիս:
Ասածս ի՞նչ ա, թող նախ էդ չվացուցակները միացնեն, սխալներն ուղղեն հետո նոր մտածեն ինչ-որ app ստեղծելու մասին:
Թեմայի վերնագիրը կարելի էր դնել «Գովազդային վահանակներ Երեւանում` հետեւի կողմում էլեկտրոնային չվացուցակով», որովհետեւ տեղեր կան` ռեկլամը միացրել են, իսկ էկրանը տեղադրման օրվանից` արդեն քանի ամիս, երբեւէ չի էլ միացել:
Էջանիշներ