Չգիտեի, որ բաժնում բացեմ, ու գուցե վերնագիրն անհարթ է: Բաժնի մոդերատորներին խնդրում եմ հնարավորինս դզել-փչել:
Էս նախաձեռնությանը ֆեյսւոմ եմ հանդիպել, գուցե ձեզնից շատերն էլ, բայց մտածեցի՝ ակումբում թեմա ունենանք, ովֆեյսբուք չի մտնում, գուցե սենց իմանա, մինա, կամ գուցե չարժե՞ միանալ, ասի՝ խի:
Ժող ջան, էս նախաձեռնությունն ինձ շատ ա ոգևորել: Չգիտեմ՝ ինչքանով կկարողանանք ի վերջո հասնել նպատակին, բայց չեմ պատկերացնում ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացման ավելի արդյունավետ մեթոդ: Ինչքան շատ մարդ միանա, ստորագրի, էնքան հույսը կմեծանա՞, որ Գուգլը ականջալուր կլինի մեզ: Չգիտեմ, բայց իրոք եկեք փորձենք, անտարբեր չանցնենք, գուցե և մի բան ստացվի: Իրոք, վերամբարձ ռազմահայրենասիրություն չի թվում, այլ ահագին ազդեցիկ, լուսավորչական բան կարա դառնա, որովհետև ցեղասպանության ճանաչումը, տեղեկացվածության բարձրացումը մենակ հայոց հարցը չի, դա կարևոր ա նախ և առաջ հետագայում նման դեպքերը կանխելու համար, չնայած ում եմ ասում, ով-ով մենք էդ ամենը լավ գիտենք:
Էս էլ հղումը:
Էջանիշներ