Մեջբերեմ Google-ի Doodle-ների սայտից՝
Այսինքն սրանք ստեղծված են բացառապես ուրախ նպատակներով:Doodles are the fun, surprising, and sometimes spontaneous changes that are made to the Google logo to celebrate holidays, anniversaries, and the lives of famous artists, pioneers, and scientists.
Որպես հայտնի փաստ կարող եմ ասել, որ նույնիսկ սեպտեմբերի 11-ի համար իրանք դուդլ չեն սարքել:
Իհարկե Google-ի էջում մի ուրիշ տեղ սև ժապավեն էին նկարել, բայց դա առանձնապես նկատվող բան չէր: Այ եթե էդպիսի ժապավեն պահանջվեր, գուցե և աներ Գուգլը, չնայած էլի չեմ կարծում, բայց էս նախաձեռնությունը գլխանց դատապարտված ա մերժման:
Ես չգիտեմ, նախաձեռնողները գիտե՞ն դա ու մանիպուլյացիա են անում, թե՞ ազնիվ մղումներով են անում, բայց վերջնարդյունքում ինքն անիմաստ ստորագրահավաք ա:
Էջանիշներ