Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է հայի, ով հանրախանութից գողացել է մեկ շիշ օղի:
Գործազուրկ հային այնուհետև տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ, սակայն, օգնության են հասել հայի ընկերներն ու հարազատները: 25-հոգանոց խումբը փորձել էր ազատել ձերբակալվածին, հայտնում է Интерфакс-ը:
Արդյունքում ոստիկանների և ձերբակալվածի ընկերների միջև ծեծկռտուք է սկսվել, ինչի հետևանքով ծեծի է ենթարկվել մեկ ոստիկան:
Ձերբակալված հայի ընկերներին հանդարտացնելու համար ոստիկաններից մեկը երկու անգամ օդ է կրակել: Նշենք, որ վերջիվերջո հայի յոթ ընկերներին ձերբակալել են: Նրանցից մեկը ձերբակալվածի եղբայրն է:
թերթ
Էջանիշներ