Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Հազիվ սովորել եմ չասել «ակնոցներ» (Օրինակ՝ «ակնոցներս կտա՞ս»)։ Ու շատերից եմ լսել, որ ակնոցին «ակնոցներ» են ասում։
Անիծված ռուսոֆինե՛ր (ով չհասկացավ, ռուսերեն "очки" միայն հոգնակիով է գործածվում, իսկ հայերենում, եթե մի զույգ շրջանակների մեջ մտցված օպտիկական ապակիները իրենց կամարներով (дужка, համոզված չեմ որ ճիշտ թարգմանեցի) կոչվում է ակնոց)։
Բա ինչի՞ չեն ասում «մկրատներ» (ножницы)...
Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Մենակ հայերը կարան գնան համակարգչային խանութ ու ասեն «Բարև ձեզ լավ կոմպը ի՞նչ արժի» ու բացարձակապես չկարողանան գոնե մոտավոր բացատրել թէ էդ համակարգիչը իրենց ի՞նչ գործի համար է պետք, կամ ինչ են պատրաստվում անել դրանով: Որպես կանոն մաքսիմալ խելքին մոտիկ պատասխանը լինում է «դէ տանենք երեխեն վրեն սովորի, մեկ էլ խաղ մաղ խաղանք էլի»: Բայց մեկ ա մաքսիմում էդ համակաչգիչը դառնում ա մեծ DVD player ու վիրուսների շտեմարան:

ու մենակ հայերը կարան զանգեն պրովայդերական ընկերություն ու ճշտեն «ձեզ մոտ արագ կապը ի՞նչ արժի», ու էլի ոչ մի ինֆորմացիա, իրանց համար արագը դա ո՞րն է, ու ամենաահավորը՝ չափազանց դժվար է բացարտել ի՞նչ է մեգաբայթը ու «մի սայթը էդ քանի՞ մեգաբայթ ա»:

բայց մենակ հայերը կարան ինտերնետ «քաշեն» տանը, մենակ քաշելու համար: էնքան ա որ ունենան, որ ասեն ունենք:
100%........վերջն են...