մենակ հայերի մոտա,երբ տղան սիրո խոստովանություն է անում,իսկ աղջիկը պատասխանում է որ կմտածի
թէ ինչ կա մտածելու,սիրում ես ասա սիրում ես չէ չէո
մենակ հայերի մոտա,երբ տղան սիրո խոստովանություն է անում,իսկ աղջիկը պատասխանում է որ կմտածի
թէ ինչ կա մտածելու,սիրում ես ասա սիրում ես չէ չէո
Արվեստն արարել կարող է միայն ընտրյալը,
Արվեստը սիրել՝ յուրաքանչյուր մարդ
Askalaf (24.01.2010)
Մենակ Հայաստանում մեքենայի համարները ավելի թանկեն քան մեքենան
http://www.akumb.am/showthread.php?t=27053
Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.
Ամբողջ աշխարհում աղջիկներին սերենադա նվիրելիս գովերգվում է աղջիկը: Մենակ հայերի մոտ է, որ սերենադայում հանդիպում են այսպիսի տողեր.
Ինձ պես անուշիկ, անգին յար ունես,
Երևանի սիրուն աղջիկ,
Էլ ինչ դարդ ունես:
![]()
Лучше Гор могут быть только Горы.
մենակ հայերը խաշ կուտեն ու կգնան համերգասրահ համերգ լսելու![]()
Մենակ հայերը կարող են անդադար խոսել կուսության մասին
Մենակ հայերը կարող են «Ծնգցնել» հեռախոսից...
Միայն Հայաստանի վաճառողներն են տեղյակ շենքում կատարվող բոլոր իրադարձություններից և հաց առնելուց քեզ հարցաքննում են…
Միայն հայերը կարող են ռեմոնտ անելուց ամբողջ մուտքի ջուրը անջատել, նենց որ մի պահ նույնիսկ չեն մտածի զգուշացնել:
Միայն հայ տղաները կարող են հպարտանալ ընկերների մոտ, որ ինչ-որ աղջկա հետ են եղել…Դե, սա կարող է ուրիշտ տեղ էլ լինել, բայց միայն Հայաստանում այդ աղջկան պոռնիկ կհամարեն:
Միայն հայերը կարող են սիրել այլ երկրի ֆուտբոլի հավաքականը ավելի շատ, քան Հայաստանինը:
Մենակ հայերը կարող են «պատերազմել» երթուղայինում վճարելու համար:
Մենակ հայերը կարող են սուտը որպես իրականություն ներկայացնել, իսկ իրականությունը որպես սուտ:
Մենակ հայերն են փող վճարում նրա համար, որ չսովորեն:
Մենակ հայերն են գնած հագուստը, կոշիկը վերադարձնում հաջորդ օրը:
Մենակ հայերն են վերցնում վարորդական իրավունք, երբ մեքենա վարել չգիտեն:
Մենակ հայերը կարող են Արմենչիկ լսել...
Մենակ հայերն են ի վիճակի ԱԼՄ նայել:
Մենակ հայերն են ամառը հանգստանում Սև ծովում ու հետո վրացիներից բողոքում:
Մենակ հայերն են առանց մի հատիկ վրացի ճանաչելու, ծայրահեղ վատ կարծիք կազմում վրացիների մասին:
Մենակ հայը կարող է 25, 30, 50 տարեկանում կույս լինել:
Մենակ հայ աղջիկներն են համարում առաջին ամուսնական գիշերը «ցավի, տանջվելու...» գիշեր:
Մենակ հայերն են խիստ հայրենասեր, երբ խիստ հարբած են:
Մենակ հայերն են կարևորում, թե ի՞նչ կասեն ուրիշները:
Մենակ հայ տաքսիստներն են ասում, որ միշտ չեն եղել տաքսու վարորդ և ԽՍՀՄ-ի ժամանակ ռայկոմի առաջին քարտուղար են եղել:
Մենակ հայերն են համարում, որ լինել ամբիցիոզ, նշանակում է, որ քո համար աշխատեն, այլ ոչ դու աշխատես:
Մենակ Հայաստանում ինտերնետը անջատվում է ըստ եղանակի:
Մենակ հայերը կարող են կամ ծայրահեղ խբնված սիրել իրենց կամ ծայրահեղ խբնված ատել: Առողջ սերն ու քննադատությունը հազվադեպ է հանդիպում:
Շարունակելի...
Հ.Գ. կներեք, եթե կրկնվել եմ![]()
tikopx (23.02.2011)
Մենակ հայերը կարան պուտանկեքին ասեն «քուր» ջան![]()
Askalaf (24.01.2010)
Մենակ հայերի մոտ ա,որ 02 նայելուց եթե սպանություն կամ վթար ցույց չեն տալիս,ասում են«Էսօր 02-ով հետաքրքիր բան չկար»![]()
Մենակ հայերը կարող են Երևանի պատուհանից նայել Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռան ու հպարտանալ, որ այդպիսի գեղեցիկ սար ունեն։
Մենակ Հայաստանում կա ավելի շատ դոլար, քան ԱՄՆ-ում։
Մենակ հայերն են պնդում, որ ամբողջ աշխարհը հայ է, մինչդեռ ամբողջ աշխարհը հրաժարվում է դրանից։
Մենակ հայերն են թուրքերին թշնամի համարելով՝ պնդում, որ գործի մեջ թուրքերը ավելի հալալ են, քան վրացիները։
Մենակ հայերն են արևմուտքից եկած արտասահմանցու հետ փորձում ռուսերեն խոսել։
Մենակ հայերն են համակարգչի մեջ շատ տեղ չգրավելու համար տպում ինֆորմացիան և ֆայլերը ջնջում։
Մենակ հայերն են կոստյումին ասում «կաստում, շլվար, տռոյկեն էլ հետը»։
Մենակ հայերն են հարցնում որքան է աշխատավարձը, որից հետո պարտադիր հետաքրքրվում թե կողմնակի ինչքա՞ն է ստացվում։
Մենակ հայերը չեն հավատում, երբ հարսը ասում է, որ սկսերը լավն է։
Մենակ հայերն են դուրս գալիս հարևանին օգնելու համար։
Մենակ հայ գեղցի գյուղացիներն են, որոնք տեղափոխվել են քաղաք, վատ բաներ խոսում գյուղացիների մասին։
Մենակ հայերն են սեղանին մեծ ճառեր ասում մայրերի ու կանանց հասցեին, իսկ այդ ընթացքում մայրերն ու կանայք չարչարվում են խոհանոցում։
Մենակ հայ վաճառականները կարող են ասել, որ հագուստը, որը առնում ես շատ լավ է նստած վրադ, երբ իրականում նմանվում ես անցումի բոմժի։
Միայն հայերն են ամուսնությունից մեկ ամիս անց, հարցնում. «Նորություն կա՞» ու բազմամտորեն նայում փորին։ Բացասական պատասխան ստանալու դեպքում «Բժշկի եղե՞լ եք, Իմպոտենտ հո չի՞...» տիպի հարցեր տալիս։
Մենակ հայերն են համարում 3 անգամ ամուսնացած կնոջը պոռնիկ։
Մենակ հայ սկեսուրները կարող են առաջին գիշերից հետո ստուգել սպիտակեղենը։
Մենակ հայ ծանոթենրը կարող են ամեն հանդիպելուց հարցնել. «Չե՞ս ամուսնանում»
Մենակ հայ հարևանները աղջկա հետ տեսնելուց հետո կարող են հարցաքննել թե ո՞վ էր ու երբ ես ամուսնանում։
Մենակ հայերը կարող են չաշխատել, ոչինչ չանել ու ապրել, նույնիսկ հարուստ ապրել։
Մենակ հայերի մոտ կա «լավ տղա» հասկացությունը։
Մենակ հայերը կարող են հագնել «Դոլսե էնդ Գավանա» կամ «Աբիբաս» ու մտածեն, որ Haute Couture են հագնում։
Մենակ հայերը կարող են մարդու մասին կարծիք կազմել ըստ թաղամասի։ «3-րդ մասցիք պպզող են, բանգլադեշցիք ԱԼՄ-յոտ...»
Մենակ հայերի մոտ կա «լավ տղու ու պպզելու» ինստիտուտ։
Մենակ հայերը կարող են գիշերվա կեսին, երբ հոգնած ես ու ուզում ես քնել, բակում կանգնեցրած մեքենայի մեջ բարձր երաժշտություն միացնել։ Երաժշտությունը պարտադիր պիտի լինի կամ ռաբիզություն կամ ռուսական գողական շանսոն։
Մենակ հայերը խնդրանքիդ ու հարցիդ կարող են այլ բան պատասխանել։ «Լուցկի ունե՞ք» «Չեմ ծխում»։
Մենակ հայերը գերազանց գիտեն անգլերեն ու համակարգիչ, նենց որ աշխարհում ոչ մի տեղ չգիտեն։
Մենակ հայերն են աշխատավորից ու հավաքարարից անգլերենի ու համակարգչի իմացություն պահանջում։
Մենակ Հայաստանի պետական մարմինները, Պետական Համալսարանը ունեն քրեք արած ծրագրեր։
Մենակ հայերը կարող են առանց հոգնելու քիթը խցկել ուրիշի գործերի մեջ։
Շարունակելի...
Վերջին խմբագրող՝ Artgeo: 07.12.2007, 15:01:
Elmo (06.04.2009)
Մենակ հայերը կարող են բոլոր համամարդկային լավ ու վատ հատկությունները վերագրել մենակ հայերին և հավասարապես հպարտանալ և լավով և վատով, քանի որ դա մենակ իրենցն է![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ