Վերջին շրջանում մի փոքր քիչ ժամանակ էր մնացել բլոգի համար, ու բաց թողեցի այնպիսի կարևոր իրադարձության լուսաբանումն, ինչպիսին է Ռոզետտա առաքելությունը: Այժմ փորձեմ լրացնել այդ բացը:
Ռոզետտայի պատմությունը բավականին լավ ներկայացնում է Տոմեկ Բագինսկու «Ambition» կարճամետրաժ ֆիլմը, այն անվանում են տիեզերքի նվաճման ոլորտում ամենամեծ քայլ՝ Լուսնի վրա իջնելուց հետո.
Ռոզետտա առաքելության մասին բլոգումս հոդված էի գրել, կարծում եմ, այն copy-paste անելու կարիք չկա, կարող եք կարդալ այստեղ, հետո ավելի կծավալվեմ: Քննարկումը ֆորումում երևի ավելի հարմար կլինի իրականացնել: Հետաքրքիր է, որ նման կարևոր քայլը գիտության մեջ հայալեզու ինտերնետում առանձնապես չի ընթանում, նույնը կարելի է ասել հայալեզու պրեսսայի մասին:
Տեղադրեմ միայն նախագծի նկարագրությունը.
Այսպիսով, լսե՞լ եք արդյոք Ռոզետտա առաքելության մասին, ինչպե՞ս եք հասկանում նրա նշանակալիությունն ու ի՞նչ սպասելիքներ ունեք:Ռոզետտա առաքելությունն իրենից ներկայացնում է Եվրոպական Տիեզերական Գործակալության փորձը՝ մոտիկից ուսումնասիրել գիսաստղը (մասնավորապես՝ 67P/Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղը), ինչպես նաև վայրէջքային մոդուլ իջեցնել գիսաստղի վրա: Այդ առումով, մենք ունենք ուղեծրային (Rosetta) ու վայրէջքային (Phylae) մոդուլներ: Phylae մոդուլի վայրէջքը, երեք փորձից հետո, ավարտվեց հաջողությամբ:
Էջանիշներ