User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ռոզետտա առաքելություն / Rosetta mission

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռոզետտա առաքելություն / Rosetta mission

    Վերջին շրջանում մի փոքր քիչ ժամանակ էր մնացել բլոգի համար, ու բաց թողեցի այնպիսի կարևոր իրադարձության լուսաբանումն, ինչպիսին է Ռոզետտա առաքելությունը: Այժմ փորձեմ լրացնել այդ բացը:

    Ռոզետտայի պատմությունը բավականին լավ ներկայացնում է Տոմեկ Բագինսկու «Ambition» կարճամետրաժ ֆիլմը, այն անվանում են տիեզերքի նվաճման ոլորտում ամենամեծ քայլ՝ Լուսնի վրա իջնելուց հետո.

    Ռոզետտա առաքելության մասին բլոգումս հոդված էի գրել, կարծում եմ, այն copy-paste անելու կարիք չկա, կարող եք կարդալ այստեղ, հետո ավելի կծավալվեմ: Քննարկումը ֆորումում երևի ավելի հարմար կլինի իրականացնել: Հետաքրքիր է, որ նման կարևոր քայլը գիտության մեջ հայալեզու ինտերնետում առանձնապես չի ընթանում, նույնը կարելի է ասել հայալեզու պրեսսայի մասին:

    Տեղադրեմ միայն նախագծի նկարագրությունը.

    Ռոզետտա առաքելությունն իրենից ներկայացնում է Եվրոպական Տիեզերական Գործակալության փորձը՝ մոտիկից ուսումնասիրել գիսաստղը (մասնավորապես՝ 67P/Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղը), ինչպես նաև վայրէջքային մոդուլ իջեցնել գիսաստղի վրա: Այդ առումով, մենք ունենք ուղեծրային (Rosetta) ու վայրէջքային (Phylae) մոդուլներ: Phylae մոդուլի վայրէջքը, երեք փորձից հետո, ավարտվեց հաջողությամբ:
    Այսպիսով, լսե՞լ եք արդյոք Ռոզետտա առաքելության մասին, ինչպե՞ս եք հասկանում նրա նշանակալիությունն ու ի՞նչ սպասելիքներ ունեք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.11.2014), GriFFin (16.11.2014), Sagittarius (14.11.2014), Sambitbaba (14.11.2014), Skeptic (15.11.2014), Արէա (14.11.2014), Դատարկություն (14.11.2014), Զաքար (15.11.2014), մարդագայլուկ (14.11.2014), Շինարար (15.11.2014), Տրիբուն (14.11.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,673
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, որ նման կարևոր քայլը գիտության մեջ հայալեզու ինտերնետում առանձնապես չի ընթանում, նույնը կարելի է ասել հայալեզու պրեսսայի մասին:
    Մենք սպասում էինք ուղղակի

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսպիսով, լսե՞լ եք արդյոք Ռոզետտա առաքելության մասին, ինչպե՞ս եք հասկանում նրա նշանակալիությունն ու ի՞նչ սպասելիքներ ունեք:
    Առանձնապես լուրջ սպասելիքներ կարծում եմ մասնագետներից բացի քչերն ունեն: Սենսացիոն բացահայտումներ, լայն հասարակությանը հետաքրքրող, իհարկե չեն լինելու:

    Էստեղ ավելի կարևոր ա փաստը, թե ինչի ա ընդունակ մարդը: Սա ֆանտաստիկա ա. երկրից 400 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, 55.000 կմ/ժ գլխապտույտ արագությամբ մի սառցաբեկոր ա սլանում, ու մի քանի հոգի, երկրի վրա, հիմնականում տեսական հաշվարկների օգնությամբ սարք են իջեցնում էդ սառցի կտորի վրա: Ապշելու բան ա:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.11.2014), Rhayader (14.11.2014), Sambitbaba (14.11.2014)

  5. #3
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    28
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես թեմայի համար

    Շշմելու բան ա էս ամեն ինչը, ուղղակի ֆանտաստիկ։ Նկարները նայելիս մի տեսակ դժվար էր հավատալ, որ սայ-ֆայ ֆիլմից հատվածներ չեն։

    Ու ամենաշշմելուն էն ա, որ երբ Ֆիլայի հաջող վայրէջքից հետո ուրախացած որոշում ես նորությամբ կիսվել ընկերներիդ հետ, իրանք մենակ արհամարհանքով ու գերանտարբերությամբ ուսերն են թոթվում ու ասում, որ ավելի կարևոր բաներ կան էս կյանքում։ Լավ, հասկացանք։ Բայց ո՞նց կարելի ա գոնե մի քանի վայրկյան կանգ չառնել ու չհիանալ էս ամեն ինչով։ Հը՞։

    Ինչ վերաբերում է սպասելիքներին․ առանձնապես մեծ սպասելիքներ չունեմ։ Ամեն դեպքում սկզբի համար (հա, չէ որ սա դեռ սկիզբն ա) սենց «փոքր» էքսպերիմենտները կարևոր են։
    “My God - it's full of stars!”

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.11.2014), Rhayader (14.11.2014), Sambitbaba (14.11.2014), Դատարկություն (14.11.2014)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, սպասելիքների առումով, եկեք հաշվի առնենք, որ մենք դեռ չգիտենք, թե ինչպես են երկրի վրա հայտնվել օրգանական միացությունները: Արդյո՞ք իրենք առաջացել են մոլորակի ձևավորման շրջանում, թե՞ Արեգակնային համակարգի ձևավորման ժամանակ, ու հետո գիսաստղերի հետ ընկել են երկիր: Իրականում մենք ոչ մի լուրջ պատկերացում չունենք գիսաստղերի միջուկի բաղադրության մասին. իհարկե, գոլորշիանալու ժամանակ առաջացող գլխի ու պոչի սպեկտրալ անալիզը տալիս է հիմնական նյութերի մասին տվյալներ, բայց հենց առավել քիչ պարունակող նյութերի մասին, որոնք այնքան շատ չեն, որ ազդեն լույսի ու ռադիոալիքների անդրադարձման վրա, ոչինչ չգիտենք: Դա կարող է պատասխան տալ իմ նշած կարևոր հարցին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.11.2014), մարդագայլուկ (14.11.2014), Տրիբուն (14.11.2014)

  9. #5
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    28
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե եթե վերջին լուրերը հաշվի առնենք, դժվար է ասել՝ Ֆիլան «կապրի՞» այնքան երկար, որ հասցնի մեզ ավելի մանրամասն ինֆորմացիա տրամադրել գիսաստղի մասին։

    Ոնց հասկացա ռոբոտը սխալ տեղում է վայրէջք կատարել (նախատեսված վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա) ու լռվել է ինչ-որ ժայռի (ենթադրաբար) ստվերում։ Այսպիսով այն ստանում է օրական մոտ 1.5 ժամ արևի լույս, մինչդեռ երկրորդական մարտկոցների լիցքավորման համար մոտ 6-7 ժամ է անհրաժեշտ։ Հիմա Ֆիլան «գոյատևում» է իր նախնական լիցքի (մոտ 60 ժամ) շնորհիվ։ Ոնց հասկանում եմ խեղճին մեկ օրվա կյանք է մնացել ու դժվար է ասել՝ գիտնականները կհաջողացնեն էդ ընթացքում մի բան մտածել։
    “My God - it's full of stars!”

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (14.11.2014)

  11. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրոք որ գժական միսիայա: Ինձ ամենաշատը դուր ա եկել էն, թե ինչ արագությամբ են նկարներն ու մնացած նոր բաները հասանելի դառնում հետաքրքրվող հանրությանը: Այսինքն նենց չի, որ գիտնականներն են մենակ ստանում ինֆոն ու հետո որոշում են ինչը մեզ ասեն ինչը չասեն: Դե բնականաբար զուտ մասնագիտական ինֆո էլ կա, որը մեզ չի հասնում, քանի որ իմաստ չունի: Երևի հետո դա արդեն ամփոփ ու հասանալի լեզվով կներկայացնեն: բայց մնացած ամեն ինչն արվում ա շատ ինտերակտիվ ու ընգերական ձևով: Ամենակայֆը էն ա, որ Ֆիլան ինքը թվիթում ա ու նկարներ ա ափլօադ անում, ու նենց ա թվիթում, ոնց որ ծիպա ինքը մարդ ա, ու սաղիս հետ շփվում ա: Շատ լավ են մտածել:

    https://twitter.com/philae2014

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (14.11.2014), Sambitbaba (15.11.2014), մարդագայլուկ (14.11.2014)

  13. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց էլ ժպտերես ու պոզիտիվ ա յուրդը բլածը

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    The silent river (15.11.2014), մարդագայլուկ (15.11.2014), Տրիբուն (15.11.2014)

  15. #8
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    28
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ։ Ֆիլայից եկող վերջին ազդանշանները դադարել են։ Մարտկոցը նստեց։ Մի պստիկ ռոբոտ հիմա իր համար քնած է 67P/C-G գիսավորի վրա։

    Շնորհակալություն, Ֆիլա
    “My God - it's full of stars!”

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (15.11.2014)

  17. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    81 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, որ նման կարևոր քայլը գիտության մեջ հայալեզու ինտերնետում առանձնապես չի ընթանում, նույնը կարելի է ասել հայալեզու պրեսսայի մասին:
    Ռայ, ընդհանրապես հայկական իրականությունում գիտական հանրային քննարկումները գրեթե բացակայում են, բացառությունները մատների վրա հաշվելի թիվ է:

    Հայկական մամուլում, այո, կարող էին ավելի շատ անդրադառնալ, մանավանդ եթե հաշվի ես առնում, թե ինչքան անասուն թեմաների են անդրադառնում՝ սկսած բրիտանական գիտնականների անհավանական հայտնագործություններից, ավարտած սեքսի մասին նորանոր բացահայտումներով:

    Բայց անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչ կարգի քննարկումներ ես ակնկալում: Նույն Ֆեյսում լիքը հայ օգտվողներից մեծադղորդ բացականչություններ եմ լսել էս միսսիայի մասին, բայց վիզս կտրեմ, թե գոնե 5 տոկոսը պատկերացնում ա, թե խոսքն ինչի մասին ա, ինչ հետևանքների կարող ա սա բերի, ինչ հեռանկարներ ա բացում գիտության համար: Քննարկման ու պատկերացման մակարդակը Լյուկ Բեսսոնի «Լյուսի» ֆիլմով հիանալու չափ է, անկախ նրանից, որ էդ կինոն իրա ամեն ինչով բուլշիթ ա: Չգիտեմ, մի տեսակ կարելի ա ընդամենը արձանագրել, որ սենց բան ա եղել ու սպասել հետագա զարգացումներին, քննարկումը թողնելով մասնագետներին: Ցավոք հայ մասնագետները սա քննարկում են միայն իրենց աշխատասենյակներում, լաբորատորիաներում, գործընկերների հետ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (15.11.2014), The silent river (16.11.2014), Զաքար (16.11.2014), մարդագայլուկ (16.11.2014), Տրիբուն (15.11.2014)

  19. #10
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում էի Shirtstorm-ի մասին գրեի, բայց զգացի, որ բոլոր մտքերս արտահայտելու դեպքում կտուգանվեմ: ))
    Համառոտ. նոյեմբերի 12-ին գիսավորի վրա Ֆիլայի վայրէջքից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ առաքելության մասնակից գիտնականներից մեկը հագել էր էսպիսի վերնաշապիկ,





    ինչը աննկատ չմնաց որոշ դալբայոբ, ա-լյա Անիտա Սարկիզյան ֆեմինացիների կողմից, ովքեր, անընդունակ լինելով գոնե տարրական պատկերացում ունենալ էս փորձի հնարավոր արդյունքների մասին, կենտրոնացել են «կանանց զգացմունքները վիրավորող» վերնաշապիկի վրա: Դրա հետևանքը.







    Ինչևէ, իմ ամենասիրած բլոգերներից մեկի հոդվածի հղումը դնեմ, ամեն ինչ տեղը տեղին ասել ա:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.11.2014), Rhayader (19.11.2014), Աթեիստ (16.11.2014), Արէա (16.11.2014), Շինարար (19.11.2014)

  21. #11
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    44
    Գրառումներ
    8,627
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չնայած արդեն թեմայից շեղվում ենք, բայց իմ համոզմամբ, եթե կինը պետք ա էս վերնաշապիկի տեսքից վիրավորվի, ինքը լավ կանի մի հատ ստուգվի։

    Հ.Գ.
    Ներողություն խնդրելու փոխարեն պտի մի հատ օնլայն ստորագրահավաք սկսեր ու պասլատ աներ իրա հետևից ընկածներին։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (19.11.2014), Շինարար (19.11.2014)

  23. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վուալյա, ոնց որ թե օրգանական մոլեկուլներ.

    http://www.ibtimes.com/comet-landing...report-1725228
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.11.2014), Տրիբուն (19.11.2014)

  25. #13
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,297
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերնաշապիկի մասին կարծիքս մի դեմոտիվատորով


  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.11.2014), Rhayader (22.11.2014), Աթեիստ (19.11.2014)

  27. #14
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,297
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող Ֆիլեն զարթնել ա։

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (16.06.2015), Աթեիստ (16.06.2015), մարդագայլուկ (16.06.2015), Տրիբուն (16.06.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Alpha mission
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 183
    Վերջինը: 01.09.2022, 15:45

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •